Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։
Քաղաքային որսորդ (հանգըլ՝ 시티헌터 ― Սիտի հանտե), ռեժիսոր Ջին Հյոկի և սցենարիստ Հվան Ին Գյոնի՝ 2011 թվականին նկարահանած հարավկորեական հեռուստասերիալ։
Վաղ հասակից Լի Յու Սոնին սովորեցնում են մարտական հնարքների և զենքի տիրապետման։ Ծնողների մասին ճշմարտությունը մասին նա իմանում է միայն 17 տարեկանում։ Պատմությունն իմանալուց հետո նա որոշում է փոխել իրեն։ Երբ մտածում է, թե արդեն պատրաստ է, գնում է Սեուլ։ Ոչ թե մորը փնտրելու նպատակով, այլ գտնելու նրանց, ովքեր ազդել են իրենց ընտանիքի կյանքի վրա։
Լի Յու Սոնը, ով երկու անգամ կորցրել էր ծնողներին թե՛ հարազատ, թե՛ ոչ հարազատ, պետք է մոռանա, ինչ է ընկերությունն ու սերը։ Որովհետև ում հետ մտերմանա, նրան մահվան ռիսկի կենթարկի։
Կիմ Նա Նան պարտավոր էր գումար աշխատել ոչ միայն իր, այլ նաև հոր համար, որն արդեն 10 տարի կոմայում էր։ Չհոնվադեում տեղ ստանալուց հետո նա չէր կարող ուրախանալ։ Նա այնտեղ հանդիպում է լովելասի, ում վերջերս հանդիպել էր գործի բերումով։