Պանոս Կամմենոս
Պանոս Կամմենոս Πάνος Καμμένος | |||
| |||
---|---|---|---|
Կուսակցություն՝ | Նոր ժողովրդավարություն և Անկախ հույներ | ||
Կրթություն՝ | Լիոնի համալսարան | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և տնտեսագետ | ||
Դավանանք | Հունական ուղղափառ եկեղեցի | ||
Ծննդյան օր | մայիսի 12, 1965 (59 տարեկան) | ||
Ծննդավայր | Աթենք, Հունաստան | ||
Քաղաքացիություն | Հունաստան | ||
Պարգևներ | |||
Պանոս Կամմենոս (հուն․՝ Πάνος Καμμένος, մայիսի 12, 1965, Աթենք, Հունաստան, լրիվ անվանումը՝ Պանայոտիս Իլիա Կամմենոս), հույն պետական և քաղաքական գործիչ, իշխանամետ «Անկախ հույներ» քաղաքական կուսակցության առաջնորդը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պանոս Կամմենոսը ծնվել է 1965 թվականի մայիսի 12-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում։ Բարձրագույն կրթություն է ստացել Լիոնում՝ Ֆրանսիայում և ապա Շվեյցարիայի Ժնև քաղաքում։ Ստացել է տնտեսագետի և հոգեբանի մասնագիտական որակավորում։
1993 թվականին Պանոսն առաջին անգամ ընտրվել է Հունաստանի խորհրդարանի պատգամավոր՝ «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունից։ Այդ թվականից ի վեր ընտրվել է ամեն տարի[1]։
Կոստաս Կարամանլիսի վարչակազմի օրոք՝ 2007 թվականին, Պանոսը նշանակվել է առևտրային նավատորմի և կղզային քաղաքականության փոխնախարար։ Պանոսը մի քանի անգամ մասնակցել է, որպես Եվրոպայի այլ երկրներում անցկացվող ընտրությունների փորձագիտական աջակցող կամ դիտորդ։
2012 թվականի փետրվարի 24-ին Պանոսը սոցիալական կայքերի իր անձնական էջերում հայտարարեց, որ ստեղծել է նոր իշխանամետ «Անկախ հույներ» քաղաքական կուսակցությունը[2]։ Դրանից հետո Յաննիս Մանոլիսը հայտարարեց, որ մտադիր է միանալ կուսակցական ձևաչափին։ Ավելի ուշ կուսակցությանը սկսել են աջակցել նաև Ելենա Կունտուրասը և Պանայոտիս Մելասը։ Նրա ղեկավարած քաղաքական ուժը առաջին անգամ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 2012 թվականի մայիսի 6-ին։
2015 թվականի հունվարի 27-ին Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի կողմից նշանակվել է երկրի ազգային պաշտպանության նախարար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Պանայոտիս Կամմենոս». Հունաստանի Հանրապետության խորհրդարան. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Անկախ հույներ կուսակցությունը, որպես իշխանամետ քաղաքական ուժ». Athens News. 2012 թ․ փետրվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պանոս Կամմենոս» հոդվածին։ |
|