Պանոս Կամմենոս
Պանոս Կամմենոս Πάνος Καμμένος | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
Կուսակցություն՝ | Նոր ժողովրդավարություն և Անկախ հույներ | ||
Կրթություն՝ | Լիոնի համալսարան | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և տնտեսագետ | ||
Ազգություն | հույն | ||
Դավանանք | Հունական ուղղափառ եկեղեցի | ||
Ծննդյան օր | մայիսի 12, 1965 (57 տարեկան) | ||
Ծննդավայր | Աթենք, Հունաստան | ||
Քաղաքացիություն | ![]() | ||
Պարգևներ | |||
Պանոս Կամմենոս (հուն․՝ Πάνος Καμμένος, մայիսի 12, 1965, Աթենք, Հունաստան, լրիվ անվանումը՝ Պանայոտիս Իլիա Կամմենոս), հույն պետական և քաղաքական գործիչ, իշխանամետ «Անկախ հույներ» քաղաքական կուսակցության առաջնորդը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պանոս Կամմենոսը ծնվել է 1965 թվականի մայիսի 12-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում։ Բարձրագույն կրթություն է ստացել Լիոնում՝ Ֆրանսիայում և ապա Շվեյցարիայի Ժնև քաղաքում։ Ստացել է տնտեսագետի և հոգեբանի մասնագիտական որակավորում։
1993 թվականին Պանոսն առաջին անգամ ընտրվել է Հունաստանի խորհրդարանի պատգամավոր՝ «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունից։ Այդ թվականից ի վեր ընտրվել է ամեն տարի[1]։
Կոստաս Կարամանլիսի վարչակազմի օրոք՝ 2007 թվականին, Պանոսը նշանակվել է առևտրային նավատորմի և կղզային քաղաքականության փոխնախարար։ Պանոսը մի քանի անգամ մասնակցել է, որպես Եվրոպայի այլ երկրներում անցկացվող ընտրությունների փորձագիտական աջակցող կամ դիտորդ։
2012 թվականի փետրվարի 24-ին Պանոսը սոցիալական կայքերի իր անձնական էջերում հայտարարեց, որ ստեղծել է նոր իշխանամետ «Անկախ հույներ» քաղաքական կուսակցությունը[2]։ Դրանից հետո Յաննիս Մանոլիսը հայտարարեց, որ մտադիր է միանալ կուսակցական ձևաչափին։ Ավելի ուշ կուսակցությանը սկսել են աջակցել նաև Ելենա Կունտուրասը և Պանայոտիս Մելասը։ Նրա ղեկավարած քաղաքական ուժը առաջին անգամ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 2012 թվականի մայիսի 6-ին։
2015 թվականի հունվարի 27-ին Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի կողմից նշանակվել է երկրի ազգային պաշտպանության նախարար։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Պանայոտիս Կամմենոս»։ Հունաստանի Հանրապետության խորհրդարան։ Արխիվացված օրիգինալից 2012-09-26-ին։ Վերցված է մարտի 18, 2012
- ↑ «Անկախ հույներ կուսակցությունը, որպես իշխանամետ քաղաքական ուժ»։ Athens News։ փետրվարի 24, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-26-ին։ Վերցված է մարտի 18, 2012
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պանոս Կամմենոս կատեգորիայում։ |