Չոի Շի Վոն
Չոի Շի Վոն | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 7, 1986[1] (38 տարեկան) |
Ծննդավայր | Սեուլ, Հարավային Կորեա |
Կրթություն | Ինհայի համալսարան, Apgujeong High School? և Hyundai Senior High School? |
Քաղաքացիություն | Հարավային Կորեա |
Մասնագիտություն | երգիչ, դերասան, կինոդերասան, մոդել, երգերի հեղինակ, պարող և հեռուստատեսային դերասան |
Ժանրեր | փոփ |
Անդամություն | Super Junior, Super Junior-M և Super Junior-L.S.S.? |
Չոի Շի Վոն (կորեերեն՝ 최시원, ապրիլի 7, 1986[1], Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի երգիչ և դերասան, կորեական Super Junior երաժշտական խմբի դեմք և սաբոկալ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սեուլի Շինչոն տարրական դպրոց (ավարտել է)
- Ջամշիլի հիմնական դպրոց (ավարտել է)
- Աբգուջոնգի ավագ դպրոց (ավարտել է)
- Ինհայի համալսարան, թատրոնի և կինոյի բաժին (ավարտել է)
- Ինհայի համալսարանի մագիստրատուրա, Մշակույթի կառավարման մագիստրոսական և դոկտորական ծրագիր (ավարտված)
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձայնագրությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Super Junior
- Super Junior- M
Անձնական ձայնագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Օ, Իմ լեդի» սաունդթրեք մաս 3 (2010 թվական)
- «Նա գեղեցիկ էր» սաունդթրեք մաս 5 (2015 թվական)
- «Արբած քաղաքի կանայք»/ Աշխատիր հետո, հիմա խմիր, սաունդթրեք մաս 5» (2021 թվական)
Դրամաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2004 թվական KBS2 «Թանկագին ընտանիք» Քիմ Հուն Սոբի դերում
- 2005 թվական KBS2 «Դրամա Սիթի» - Փակ Ջոն Մյոնգի դերում
- 2005 թվական KBS2 «Տասնութ, քսանինը» - Փոքր Կան Սանյոնգի (Կան Բոնգման) դերում
- 2006 թվական KBS2 «Գարնան վալս» - Փակ Սանգույի դերում
- 2007 թվական MBS «Հյանգդանի լեգենդը» - Ի Մոնգնյոգի դերում
- 2010 թվական SBS «Օ՜, Իմ լեդի» - Սոնգ Մինույի դերում
- 2010 թվական SBS «Աթենա, Պատերազմի աստվածուհին» - Քիմ Ջունհոյի դերում
- 2011 թվական Չինաստանի հանրապետություն GTV «Շքեղ մարտահրավեր»- Դոն Հարյոնի դերում (敦賀蓮)
- 2011 թվական KBS2 «Փոսեիդոն» - Քիմ Սոնույի դերում
- 2012 թվական SBS «Դրամայի արքան»- Կանգ Հյոնմինի դերում
- 2015 թվական KBS2 «Դիմակով դատախազը?» - Անփույթ գողի դերում
- 2015 թվական Չինաստանի կենտրոնական հեռուստատեսություն «Պետք է նորից ասեմ, որ սիրում եմ քեզ» - Սոնգ Շինհեյի դերում
- 2015 թվական MBC «Նա գեղեցիկ էր» - Քիմ Շինհյոգի դերում
- 2016 թվական Ամերիկյան վիկի (Viki) և Նեթֆլիքս (Netflix) վեբ- դրամա «Դրամավորլդ» - Իր դերում (կամեո)
- 2017 թվական tvN «Հողափոխող/ Բյոնհյոգի սերը» - Բյոնհյոգի դերում
- 2019 թվական KBS2 «Հարգելի քաղաքացիներ»- Յանգ Չոնգուկի դերում
- 2020 թվական MBC Կինոդրամա SF8 - Սո Մինջունի դերում
- 2021 թվական 티빙 «Արբած քաղաքի կանայք»/ Աշխատիր հետո, հիմա խմիր» - Կանգ Բոգկույի դերում
- 2022 թվական ENA «Սերը տխմարների համար է» - Փակ Ջեհունի դերում
- 2023 թվական Նեթֆլիքս «Արյունոտ որսորդներ» - Հոնգ Մինբոմի դերում
- 2023 թվական TVING «Մահվան խաղ» - Փակ Ջինթեյի դերում
- 미정 HunanTV «Միլիարդատեր ժառանգները» - Յանգ Հուիվանգի դերում (չինական դրամա)
Հաղորդումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2006 թվական SBS «Real Situation Saturday - Super Junior Full House»
- 2006 թվական Mnet «Super Junior Mini-Drama»
- 2007 թվական SBS Sunday is Good- 'Human Exploration Team'
- 2015 թվական MBC «Infinite Challenge»
- 2015 թվական Չինաստանի Jiangsu հեռուստաընկերություն «We Got Married» հաղորդաշարի չինական տարբերակը
- 2019 թվական SBS «My Little Old Boy» նոյեմբերի 24, մաս 165–րդ
- 2021 թվական SBS «My Little Old Boy» դեկտեմբերի 19, մաս 272–րդ
- 2023 թվական MBC «Unexpected»
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2006 թվական «Խելքի ճակատամարտ» հայտնի և նաև որպես «Ռազմիկների պայքարը»– Յանգ Չոգի դերում
- 2007 թվական «Գեղեցիկ տղաների ահաբեկչությունների շարքը»– Շիվոնի դերում
- 2011 թվական «Աթենա․ Ֆիլմը»– Քիմ Ջունհոյի դերում
- 2014 թվական «Հասնել առաջինը»
- 2015 թվական «Վիշապի սուրը»– Ինգ Փոյի դերում
- 2015 թվական «Հելիոս»– Փակ Ուրոլի դերում
- 2021 թվական «Ամանորյա բլյուզ»– Ջինայի նախկին ընկերոջ դերում
Տեսահոլովակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2004 թվական Դանա (The Grace) - What Is Love
- 2006 թվական Չան Լիին - Timeless (Հան Գյոնգի հետ)
- 2008 թվական Չան Լիին- I Will, 연인이여 (Հան Գյոնգի հետ)
- 2009 թվական Իմ Իշին - 螢火蟲 (Fireflies)
- 2010 թվական Girls generation - Hoot
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Մրցանակաբաշխություն | Մրցանակ | Աշխատանք | Աղբյուր |
---|---|---|---|---|
2010 | SBS Acting Award | Նոր աստղ | Օ՜, Իմ լեդի | |
2012 | 2011 All Kpop award (ԱՄՆ) | Սոցիալական ցանցի լավագույն անհատականություն | ||
2016 | 4–րդ DramaFever Award | Լավագույն երկրորդական դերասան | Նա գեղեցիկ էր | [2] |
2019 | 4–րդ Asia Artist Award | Դերասանների շարքում լավագույն կերպար | ||
KBS Acting Award | Միջին դրամայում գերազանցության մրցանակ, տղամարդկանց անվանակարգում | Հարգելի քաղաքացիներ | ||
2022 | Asia Artist Award | «Նոր ալիք» մրցանակ՝ դերասանների համար | ||
Լավագույն դերասանական կատարում | Սերը տխմարների համար է |
Ֆանհանդիպումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շի Վոնի առաջին ֆանհանդիպումը «Կատարյալ ժամադրություն»
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիպման օրը | Քաղաքը | Երկիրը | Վայրը |
---|---|---|---|
2019 թվականի օգոստոսի 10 | Ջակարտա | Ինդոնեզիա | Balai Sarbini Hall |
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Որպես MEDIENCE ընկերության նախագահ Չվե Գիդոյի որդի[3], 2010 թվականի KBS2 «Win Win» հաղորդման ժամանակ ասել է «Ճիշտ է որ հայրս առևտրային ընկերություն է ղեկավարում, բայց հակառակ բամբասանքներին տանը ուղղաթիռ չկա»։ Այս կերպ նա բացատրություն տվեց արձագանքելով երկրորդ սերնդի մեծահարուստների ընտանիքի մասին հաճախակի լսվող խոսակցություններին[4]։
- Թեկվոնդո է սովորել մանկապարտեզից և ամենաերիտասարդ մարդն է, ով հասել է 4-րդ դանի։ 2002 թվականի դեկտեմբերին երբ Գուգկիվոնի քննության նորմերը փոխվեցին, որպեսզի 18 տարեկանից ցածր անձանց 4-րդ դան բարձրացնեն, նա անցավ դանը բարձրացելու թեստը և 14 տարեկանում ստացավ 4-րդ դան։ Ներկայումս ամենաերիտասարդ ռեկորդը պատկանում է Դարթմութ քոլեջի ճարտարագիտության դոկտորի թեկնածու Էլդրեդ Լիին, ով 2007 թվականի ապրիլին 11 տարեկան հասակում հասել է 4-րդ դանի։
- Շիվոնին միշտ դուր էր գալիս մարզվելը, ուստի նա խմբի անդամներից առաջինն էր, ով հետաքրքրված էր մարզումներով[5] և 2009 թվականի հունիսին նա դարձավ առաջին խմբի անդամը, ով հայտնվեց տղամարդկանց համար նախատեսված Men's Health ամսագրի շապիկին[6]։ Նույն թվականին նա արժանացել է «Լավագույն շապիկի մոդել» մրցանակին Men's Health Cool Guy Contest-ում[7]։ 2012 թվականին նա դարձավ թեժ թեմա՝ պլաստիկ վիրաբուժության կլինիկայի հաճախորդների հարցման արդյունքում՝ ընտրվելով որպես լավագույն մարմին ունեցող լավագույն կուռք[8]։
- 2012 թվականի փետրվարի 1ին Թվիթթերյան մի օգտատիրոջ «kimuchi» վերագրով հրապարակմանը Շիվոնը արձագանքել է ասելով «Կորեայում մենք ասում ենք կիմչի ոչ թե կիմուչի, ախր կիմուչի չէ այլ կիմչի^^» և այս մեկնաբանությունը դարձել է թեժ քննարկման թեմա[9]։ 2012 թվականի օգոստոսին երբ Հարավային Կորեան և Ճապոնիան տարաձայնություններ ունեին Դոկտո կղզու վերաբերյալ, նա վերաթվիթել է կապույտ տան հրապարակումը և ավելացրել «Դոկտոն իրոք մեր տարածքն է և արժե մեր կյանքը զոհաբերել նրա պաշտպանության համար։ Եկեք պաշտպանենք այն հպարտությամբ։ - Դոկտոյում[10]»:
- 2013 թվականի հունվարի 5ին կեսօրին նա դարձավ առաջին կորեացին, ով գերազանցեց Թվիթթերի երեք միլիոն հետևորդների թիվը[11], իսկ 2015 թվականի հոկտեմբերի 26ի երեկոյան 17:30-ի սահմանում նա դարձավ առաջին կորեացին, ով գերազանցեց Թվիթթերի հինգ միլիոն հետևորդների թիվը[12]։
- 2015 թվականին ընտրվել է MBC հեռուստաընկերության «Անվերջանալի մարտահրավեր. Sixthman» հաղորդման մասնակից և հետո ընտրվել է որպես եզրափակիչ անցած 5 մասնակիցներից մեկը։ Նա ուներ յուրահատուկ կերպար որը կոչվում էր ամերիկյան արձագանք[13]։
- 2015 թվականի հեկտեմբերի 22-ին նա ընտրվեց որպես մոդել Piaget SA շքեղ ժամացույցների ապրանքանիշի համար՝ դառնալով Ասիայի ամենաերիտասարդ մոդելը[14]։
- 2015 թվականի նոյեմբերի 12-ին նա նշանակվեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի Կորեայի կոմիտեի հատուկ ներկայացուցիչ՝ ի նշան ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարբեր արշավներում իր ակտիվ մասնակցության[15]։
- Զինվորական ծառայությունը որպես զորակոչված ոստիկան ավարտել է 2015 թվականի նոյեմբերի 19-ին, իսկ 2017 թվականի օգոստոսի 18-ին զորացրվել[16]։
- Մոմե արձանը ցուցադրվում է Մադամ Տյուսոյի Հոնկոնգի «K-WAVE ZONE» ցուցահանդեսում 2015 թվականի նոյեմբերի 19-ից։ Այս մոմե արձանիկը նախագծված էր ճիշտ այնպես, ինչպես հայտնի «Նա գեղեցիկ էր» դրամայի կերպարը[17]։
- 2016 թվականի փետրվարի 25ին նա դարձավ 6 կորեացիներից մեկը, ով ընտրվեց Ամերիկյան Ֆորբս ընկերության «Ասիայի ազդեցիկ 30-ից ցածր 30 անձիք սպորտի և արվեսի ոլորտում» բիզնես ամսագրի կողմից[18]։
- 2017 թվականին Չվեյի կողմից մեծացած շունը կապված էր Հանիլգվանի գործադիր տնօրենի մահվան հետ։
- Նա նաև Twenty Your Life On ֆիլմի չինացի դերասանուհի Լի Գոնգշիի սիրելի անդամն է։
Իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահվան դեպքով պատահար Չվե Շիվոնի ընտանիքին պատկանող շան մասնակցությամբ
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի սեպտեմբերի 30-ին Սեուլի Գանգնամ թաղամասում գտնվոց շենքերից մեկում՝ որտեղ ապրում էր նաև Շիվոնի ընտանիքը, շենքի վերելակ նստող Կիմ XX-ին (53 տարեկան, կին) Շիվոնի ընտանիքին պատկանող շունը դաժանաբար կծել է[19]։ Դրանից հետո Կիմ XX-ը հոսպիտալացվել է այնպիսի վնասվածքների համար ինչպիսիք են խորը բացվածքներները, բուժում ստանալուց հետո դուրս է գրվել, քանի որ վիճակը բարելավվում էր, սակայն դեպքից 5 օր հետո հոկտեմբերի 5-ին ինքնազգացողությունը վատացել է, իսկ հաջորդ օրը՝ հոկտեմբերի 6-ի առավոտյան տեղափոխվել է հիվանդանոց և շտապ օգնության բաժանմունքում օգնություն ստանալի կորցրել է գիտակցությունը, տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք որտեղ էլ գիտակցության չգալով մահացել է[20]։
Այս միջադեպի կենտրոնում գտնվող շունը ֆրանսիական բուլդոգ է, համեմատաբար փոքր շուն, որը կշռում է մոտ 7 կգ, սահայննրա սկզբնական ցեղատեսակը մարտական շուն է, նրա խառնվածքը տարբերվում է կախված անհատից, և նա սովորություն ունի հարձակվել այլ շների վրա կամ անծանոթ մարդկանց՝ պատճառելով բազմաթիվ վնասվածքներ։ Բացի այդ, Չվե Շիվոնը այդ դեպքից շատ չանված 2017 թվականի հոկտեմբերի 3-ին կազմակերպել է շան ծննդյան տարեդարձը, որն էլ հակասական կարծիքներ առաջացրեց[21][22]։
Տոյոտոմի Հիդեյոսիի խոսքերի շուրջ հակասություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Super Junior-ի երկրպագուների ակումբի ամսագրի հարցազրույցում» Չվե Շիվոնին հարցրել են. «Կա՞ ինչ-որ բան, որ ձեր մտքով անցնում է, երբ մտածում ես Ճապոնիայի մասին», որին Չվե Շիվոնը պատասխանել է. «Իեյասու Տոկուգավան, Տոյոտոմի Հիդեյոսին, ինձ դուր է գալիս Oda Nobunaga-ն» ասաց նա «Ինձ այնքան դուր եկավ Իեյասու Տոկուգավան, որ ես ամեն ինչ արեցի ուտելու նրա սիրելի տապակած ոստրեները։»։ Չվե Շիվոնի կողմը բացատրեց. «Այլ մտադրություն չկար թաքնված, և երբ նրան հարցրին, թե ինչ է գալիս մտքիս, երբ մտածում եմ «Ճապոնիայի» մասին, նա այդ ժամանակ կարդում էր «Մեծ սպասումը» վեպը և վայելում այն, ուստի նա խոսեց գրքի և հերոսների մասին»։ Այնուամենայնիվ, պետք է նաև հաշվի առնել, որ Կորեայում Ճապոնիայում հարգված Տոյոտոմի Հիդեյոսիի ընկալումը խիստ բացասական է, քանի որ նա «մեղավորն է ու պատերազմական հանցագործ, ով դեպի Կորեա ճապոնական արշավանքներում իր դերն ուներ»[23]։
Ընկերներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://movie.douban.com/celebrity/1240451
- ↑ “[연예 뉴스 스테이션] 지성·박보영, 올해 한류팬이 뽑은 최고의 배우”. 《스포츠동아》
- ↑ “‘진정한 엄친아’ 시원, 아버지 보령메디앙스 신임이사”. 동아일보. 2011년 1월 5일.
- ↑ “시원 “아버지 무역회사 사장 맞지만 헬기는 없다” 부자설 해명”. 뉴스엔. 2010년 6월 23일.
- ↑ “슈주, '짐승돌' 변신은 시원 때문?”. 스타뉴스. 2010년 5월 18일.
- ↑ “'스위트가이' 시원, 울퉁불퉁 근육질 변신”. 스타뉴스. 2009년 6월 2일.
- ↑ “시원, 2009 베스트 커버모델상 수상”. 뉴스엔. 2009년 7월 2일.
- ↑ 최민지 (2012년 8월 3일). “시원, 박태환 부럽지 않은 아이돌 몸짱 1위 등극”. TV리포트. 2012년 9월 12일에 확인함.
- ↑ [깨진 링크(과거 내용 찾기)]
- ↑ 이준엽. “시원 독도글 日딴지에 韓네티즌 "소신행동"”. 머니투데이. 2012년 9월 12일에 확인함.
- ↑ “슈주 최시원, 韓 최초 '트위터 팔로워' 300만 돌파”. 《www.asiae.co.kr》. 2016년 5월 17일에 확인함.
- ↑ “슈주 최시원, 한국인 최초 트위터 팔로워 500만 돌파”. 《www.xportsnews.com》. 2015년 10월 26일. 2016년 5월 17일에 확인함.
- ↑ “`무한도전-식스맨` 최시원, 할리우드 리액션 미국 느낌 난다”. 《mk.co.kr》. 2016년 5월 17일에 확인함.
- ↑ “대세남 최시원 명품시계 피아제 모델 발탁..亞 최연소 - 스타뉴스”. 《star.mt.co.kr》. 2016년 5월 17일에 확인함.
- ↑ 한국경제TV. “최시원, 유니세프한국위원회 특별대표 임명 - 한국경제TV”. 《www.wowtv.co.kr》. 2016년 5월 17일에 확인함.
- ↑ “최시원 최강창민 입대…슈퍼주니어·동방신기 군입대 현황은? (이슈Q) - 스포츠Q”. 《www.sportsq.co.kr》. 2016년 5월 17일에 확인함.
- ↑ “'입대' 최시원, 홍콩 마담투소에서 만난다…19일 전시 시작”. 《www.xportsnews.com》. 2015년 11월 19일. 2016년 5월 17일에 확인함.
- ↑ “GD·김수현·최시원, 포브스 선정 아시아 영향력 30인”. 《entertain.naver.com》. 2016년 5월 17일에 확인함.
- ↑ 견주는 최시원의 아버지, 후술
- ↑ JTBC, "'목줄'도 없이 달려든 개…CCTV 속 사고 당시 상황은?" (2017.10.21), 원본 링크: https://news.jtbc.joins.com/article/article.aspx?news_id=NB11538418
- ↑ YTN, "이웃집 개에 물려 숨져...반려견 관리 절실" (2017.12.01), 원본 링크: https://www.ytn.co.kr/_ln/0103_201710211602067179
- ↑ YTN, "'최시원 반려견' 논란에 기름 부은 가족 SNS" (2017.10.22), 원본 링크: https://www.ytn.co.kr/_ln/0103_201710221638535449
- ↑ 서울경제, "최시원 프렌치불독 사건으로 알려진 "도요토미 히데요시를 좋아합니다" 발언" (2017.10.24), 링크: https://sedaily.com/NewsVIew/1OMFF9V1IH