Ֆրանսիական բուլդոգ
Ֆրանսիական բուլդոգ | |
---|---|
Ֆրանսիական բուլդոգի պալարագույն ձագուկ | |
Տեսակ | շան ցեղատեսակ |
Այլ անուններ | Bouledogue Français |
Բնաշխարհ | Ֆրանսիա[1] |
Պաշտպանություն | վտանգի դեպքում պաշտպանում է տիրոջը |
Առանձնահատկություններ | |
Զանգված | 8-15 կիլոգրամ |
Հասակ | քաշին համապատասխան |
Գույն | վագրագույն, սպիտակ վագրագույն և այլն |
Կյանքի տևողություն | 11-13 տարի[2] |
Կյանքի տևողություն | 11-13 տարի[2] |
Դասակարգում և տեսականմուշ | |
FCI | Բաժին # Bouledogue francais[3] |
Շուն (Canis lupus familiaris) |
Ֆրանսիական բուլդոգ (ֆր.՝ bouledogue français), շան ցեղատեսակ, հայտնի է որպես տնային կենդանի։ Ոչ խոշոր, բայց կարճ մռութով, երկճեղք հարթ քթով և լայն երկճեղք վերին շրթունքով։ Ունի ցցված, լայն, ծայրերում կլորացող ականջներ։ Աչքերի միջև վերհոնքային ցցուն հատվածը բաժանված է խորը ակոսով։ Ակոսը չպետք է հասնի ճակատին, ինչպես անգլիական բուլդոգների մոտ է։ Ծոծրակի թմբիկը թույլ զարգացած է։ Փոքր չափերի տիպային շուն է․ հզոր շուն՝ փոքր չափերի մեջ, կարճամազ, կարճ մռութով և հարթ քթի ծայրով, ցից ականջներով և բնատուր կարճ պոչով։ Արտաքինից ունի կայտառ, խելացի, շատ մկանուտ, համաչափ թիկնեղ, կոմպակտ կազմվածքով և ամուր կմախքով շան տեսք[4]։
Կարող է լինել զանազաան գույների՝ վագրագույն, սպիտակ վագրագույն, բաց դեղնավուն՝ վարդագույն նրբերանգով, սպիտակադեղնավուն նրբերանգով։ Քաշը՝ 8-15 կգ, հասակը՝ քաշին համապատասխան[5]։ Կրեմագույնը չի ճանաչվում ԵԿՖ և ՌԿՖ ֆեդերացիաների կողմից որպես ստանդարտ ցեղատեսակ, բայց լայնորեն տարածված է Ամերիկայում։
Շուն-ուղեկցորդ է, շուն զվարճանքի համար։ Ուրախ և շարժուն է, ամուր հոգևիճակով։ Սիրում է երեխաներին և լավ է դիմավորում հյուրերին, բայց վտանգի դեպքում պատրաստ է պաշտպանել տիրոջը և նրա ընտանիքին։ Կարող է լինել ագրեսիվ այլ շների և կատուների նկատմամբ, բայց դա կախված է անհատական խառնվածքից։
Ընդհանուր առմամբ 2019 թվականին Միացյալ թագավորությունում հայտնի զտարյուն ցեղատեսակներից երկրորդն է եղել[6], իսկ ԱՄՆ-ում՝ չորրորդը[7]։ 2017 թվականին այն Ավստրալիայում ճանաչվել է երրորդ շուն[8]։ Բրիտանիան ունեցել է 33661 գրանցված ֆրանսիական բուլդոգներ[9], Միացյալ Թագավորությունն արտահանել է 375 զտարյուն շնատեսակ[10]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ենթադրվում է, որ Ֆրանսիական բուլդոգ ցեղատեսակն առաջացել է անգլիական բուլդոգներից և ծառայել է որպես փոքր չափի մարտական շուն։ Բայց ցեղատեսակի բրիտանացի սիրահարների շնորհիվ, որոնց գրեթե չեն հետաքրքրում շների մարտերը[11], ֆրանսիական ցեղատեսակներն աստիճանաբար դուրս են մղվել իրար դեմ պայքարի հանվող շների շարքից։ Ժամանակակից կինոլոգները ֆրանսիական բուլդոգի նախնիների շրջանում նշել են նաև ներկայումս անհետացած իսպանական բուլդոգներին՝ ալաններին (ստանդարտ ցեղատեսակ)[12]։ Ֆրանսիական բուլդոգները ներմուծվել են Անգլիայից և շնորհիվ իրենց կոմպակտ ձևաչափի, ֆրանսիական տեսակները առաջինը հայտնվել են անգլիական դերձակների մոտ, որպես ընտանի կենդանիներ և առնետներ որսացողներ։ Այնուհետև որոշ դերձակներ Ֆրանսիա են գաղթել իրենց սիրելիների հետ, որտեղ բուլդոգներին արդեն նկատել է ֆրանսիական էլիտան։ Այսպիսով, ազդեցիկ շրջանակներում ֆրանսիական բուլդոգը դարձել է շատ սիրված շուն և բացառապես միայն Ֆրանսիայի վերնախավը կարող էր իրեն թույլ տալ այդ շունն ունենալ։ Այս ցեղատեսակն առաջին անգամ գրանցվել է Ֆրանսիայում, որտեղ էլ տրվել է «ֆրանսիական բուլդոգ» անվանումը, սակայն այդ մասին կարծիքները միանշանակ չեն[13]։
Ֆրանսիական բուլդոգներն առաջին անգամ ներկայացել են շների ցուցահանդեսին Վեստմինստերյան Քենել ակումբում 1896 թվականին։ Ամերիկայում ֆրանսիական բուլդոգը դարձել է շների շատ թանկ տեսակ։ Շունն արժեր 250-ից 750 դոլար (ինչը գերազանցում էր Ford Model T «ժողովրդական» դարձած ավտոմեքենայի արժեքը։ 20-րդ դարի սկզբին մի քանի շուն վաճառվել է 5000 դոլարով[14]։
Ռուսաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստանում Ֆրանսիական բուլդոգը հայտնվել է 20-րդ դարի սկզբին։ Այն «բարձրաշխարհիկ» հասարակության շրջանում հայտնի ցեղատեսակներից են եղել։ Պետերբուրգյան մամուլը 1913 թվականի շների ցուցահանդեսի մասին գրել է․
1913 թվականի ապրիլին Պետերբուրգում բացվել է շների 10-րդ հոբելյանական ցուցահանդեսը։ Հսկայական Միխայլովսկի մանեժը արտասովոր տեսարան էր ներկայացնում․ կատաղի դոգեր, հսկայական սենբեռնարներ, վայրագ բուլդոգներ։ Ըստ մասնագետների՝ հրաշալի էր որսորդական շների բաժինը։ Սակայն ամենանորաձև շունն առաջվա պես մնում էր ֆրանսիական բուլդոգը։ |
Մի քանի ֆրանսիական բուլդոգներ է ունեցել Ֆեոդոր Իվանովիչ Շալյապինը։ Հայտնի են իր սիրելների հետ նրա լուսանկարները և Բորիս Կուստոդիևի դիմանկարը[14][15]։ Այդ ցեղատեսակի շուն ունեցել է նաև Վլադիմիր Մայակովսկին[14]։ Խորհրդային իշխանության գալուց հետո Ֆրանսիական բուլդոգները գրեթե անհետացել են երկրից։ Հայրենական մեծ պատերազմի ավարտի ժամանակ Մոսկվայում պահպանվել էր մեկ շուն ՝ Ֆլիկը։
1948 թվականին Հունգարիայից բերել են Ջերի քած։ Այդ զույգից ստացվել է ծին և լակոտներից մեկին ձեռք էր բերել Ս․ Ն․ Սկլիֆոսովսկայան։ Նա այդ ցեղատեսակի նկատմամբ խանդավառություն է ցուցաբերել։ 1965 թվականին նրան հաջողվել է Անգլիայից դուրս բերել Ֆոլեյֆրամ Հենրիի որձ շանը, իսկ 1967 թվականին էգ՝ Լեհաստանի եռակի չեմպիոն Վարսիոս Կապրիզ Կարոլ շանը։ Այդ երկու շները ցեղի վերածննդի հիմնական հիմքն են հանդիսացել Ռուսաստանում։
1972 թվականին ծառայողական շների համակարգի վերակազմավորման արդյունքում դրանից դուրս են բերվել մի շարք մարզա-ծառայողական ցեղատեսակներ, ինչպիսիք են Բոքսյոր, Դոբերմանը, Դոգը և այլն տեսակները։ Այդ տարիներին այդ ցեղատեսակների բուծմամբ զբաղվող մարդիկ ռուսական խոշորագույն պրոֆեսիոնալ-կինոլոգ Ա. Պ. Մազովերի ղեկավարությամբ միավորվել և ստեղծել են «Մոսկվայի շնաբուծության քաղաքային միություն» (МГОЛС): Դրանց մեջ մտել են նաև դեկորատիվ ցեղատեսակներ, այդ թվում ՝ ֆրանսիական բուլդոգներ, որոնք այստեղ են տեղափոխվել որսորդական ակումբից[16]։
Արտաքին տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]Շունը միջին չափսի է, ունի համեմատաբար կարճ մազածածկույթ, օրիգինալ արտաքին տեսք և խիզախ բնավորություն։ Ֆրանսիական բուլդոգին բնորոշ հատկանիշներն են կարճ մռութով մեծածավալ գլուխը, մեծ, ցից ականջները, որոնք հիշեցնում են չղջիկի ականջներ, և մեծ, խելացի, արտահայտիչ աչքերը։ Պոչը կարճ է, ցեղատեսակին բնորոշ ծռմռվածությամբ։
Չնայած կարճ հասակին, ամրակազմ է, ամեն առումով կարճլիկ և գետնին կպած շուն է, բութ, կարճ մռութով, ցցված ականջներով և բնատուր կարճ պոչով։ Տեսքից պետք է լինի աշխույժ, շատ մկանուտ կենդանի՝ կոմպակտ կազմվածքով և պնդակազմ ոսկրային կառուցվածքով։
Մազածածկույթի տեսակը՝ կոշտ, որակական առումով՝ կարճ, թավ, խիտ, փայլուն և հարթ, առանց աղվամազի։
Գունավորում։ Համաչափ շիկակարմրավուն վագրագույն երանգով (brindle -խայտաբղետ) կամ առանց դրանց ( fauve - ֆովե), սահմանափակված սպիտակ պուտերով։ Վագրագույն, ծղոտագույն տեսակները միջին՝ ձեռքի ափից մի փոքր մեծ պուտավորությամբ են․ պտավոր (caille - գորշ), սև-սպիտակ։ Բոլոր բաց վարդագույնի երանգները թույլատրելի են՝ վառ կարմիրից մինչև « կաթնային սուրճ»։ Ամբողջ սպիտակ շները պատկանում են պտավորներին։
Հիմնական երանգները
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպիտակ պուտերով և առանց դրանց, սպիտակ-վագրագույն, սպիտակ-վարդագույն, վագրագույն, բաց վարդագույն (վառ կարմիրից «կաթով սուրճ»), սև-վագրագույն․
- Վագրագույն (brindle-խայտաբղետ), հաճախակի կուտակումներով շիկակարմիր մազեր սև ֆոնի վրա կամ սև մազերը՝ շիկակարմիր ֆոնի վրա։ Թույլատրելի է կրծքի, կոկորդի վրայի փոքր սպիտակ նշաններ, ինչպես նաև մռութի վրայի նեղ սպիտակ սպիտակաշերտւ (շան ճակատից մինչև դունչը)։
- Պուտավոր (pied-գույնզգույն), սպիտակ ֆոնի վրա երևում է գույնզգույն վագրագույն բծեր (20 տոկոսից ոչ ավելի), որոնք գտնվում են գլխի, ականջների, կողերի, մեջքի վրա։
- Ծղոտագույն (fawn-դեղնադարչնագույն), վառ շիկակարմիրից մինչև «կաթով սուրճ», կրծքի, պարանոցի, որովայնի վրա հնարավոր սպիտակ պուտերով։ Ծղոտագույն շների գլխին թուլատրվում է միայն դեպի քիթը գնացող սպիտակաշերտ (շան ճակատից մինչև դունչը)։ Գլխի վրայի պուտերը որակազրկում են ցեղատեսակը:(Ծղոտագույն նրբերանգը ընդունվել է FCI, 1995 թվականին)
Մկնագույն (մոխրագույն/երկնագույն), կապտավագրագույն, շոկոլադագույն, շոկոլադավագրագույն, եռագույն, ծղոտագույն երկնագույն դիմակ, մոխրադեղնավուն (isabella) և սև կեռնեխագույն (merle) գունաբորումները ստանդարտից դուրս են, քանի որ տվյալ ցեղի մեջ այդպիսի գույներ չեն եղել և որակազրված են համարվում։ Բուլդոգի նման երանգը վկայում է ինչ-որ տոհմական շան հետ զուգավորման առկայության մասին։ Այս դեպքում ցեղականը վաճառվում է որպես ցեղի որակազրկված տեսակ, որը փակում է ցուցահանդեսների հասանելիությունը և իրավունք չի տալիս ցեղային բուծման համար։ Ամերիկայում թույլատրվում է նորամուծություններ և այս գունավորւմը հաջողությամբ անցնում շների ցուցահանդես։ Ռուսաստանում կիրառվում է միայն այնպիսի մեթոդ, որը տանում է զտարյուն բուլդոգների անհետացմանը։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Որձ շները խոշոր են,մեծածավալ, արի։ Էգ շներն ավելի թեթև կառուցվածք ունեն, փոքր-ինչ ձգված, ձևաչափի ցուցանիշը՝ 103-106: Պնդակազմ են, խոնավ տարրերով ( элемент сырости), լավ զարգացած ոսկրակազմով, ուռուցիկ մկաններով։
- Վզակոթի բարձրությունը՝ 25-35սմ
- Էգ շուն, քաշը ՝ 8-12կգ
- Որձ շուն, քաշը՝ 10-15կգ
Պարանոցը կարճ է (գլխից մի փոքր պակաս երկարությամբ), ուժեղ, մկանոտ, միջին տեղադրության, ծոծրակի գեղեցիկ գծով, լայնացող ուսերով, կոկորդի վրայի մաշկի երկու սիմետրիկ ծալքերով, որոնց կախված չեն։ Հետնաբաշը թույլ արտահայտված է և սրբոսկրից փոքր-ինչ ցածր։ Հետնաբաշի վերին գիծը բարձրանում է դեպի գոտկատեղ և սահուն իջնում դեպի պոչ։ Մեջքն ամուր է, մկանուտ, թույլ ուռուցիկ։ Գոտկատեղը կարճ է, ամուր, մկանուտ, թեթև կորավում։ Գավակն ամուր է, մկանուտ, համաչափ թեքությամբ, որոշ չափով բարձրացած։
Կուրծքը լայնացած է, խորը և գլանաձև, առջևից դեպի ետ որոշ չափով լայնացող։ Կողոսկրերը շատ կլորացած են, փորը և որովայնի աճուկի գիծը մի փոքր ձգված։ Գլուխը մեծածավալ է, լայն, քառակուսի ուրվագծերով։ Քթանցքը լայն բացված է, սիմետրիկ,ուղղված ներքևից վերև։ Քթի հենարանը կարճ է, լայնացած, սիմետրիկ կնճիռներով, որոնք իջնում են վերին շրթունքին։ Ականջաբլթակի վրա մաշկային ծալք կա։ Շրթունքները հաստ են, մսոտ, պրոֆիլից ուղղահայաց և նրբորեն կլորացած:Վերին շրթունքը ազատ կախված է ներքև, բայց ոչ այնքան, որ դուրս ցցվի դեպի ստորին ծնոտի մակարդակ։ Առջևից այն հասնում է ստորին շրթունքին ՝ առանց շրթունքների եզրագծերը ծածկելու։ Շրթունքների եզրագծերը սև գույնի են։ Այտոսկրերը լավ զարգացած են, բայց դուրս ցցված չեն։ Այտերի մկանները լավ զարգացած են, հարթ։ Ճակատից մռութն ընկած հատվածը վառ արտահայտված է։ Գանգը լայն է, գրեթե հարթ, շատ ցայտուն ճակատով։ Ծոծրակային թմբիկը թույլ է արտահայտված, իսկ վերհոնքային կամարները՝ վառ, հատկապես աչքերի միջև առանձնանում են ակոսով, որը չի տարածվում ճակատին։
Կենդանու արտահայտիչ աչքերը մի փոքր ուռուցիկ են, տեղադրված՝ ցածր, լայն, մուգ, մեծ,գեղեցիկ կլորավում։ Հայացքը խելացի, բարյացակամ և շողշողացող։ Կոպերը չոր են, կոպերի ծայրերը՝ սև։ Առաջ նայելիս աչքերի սպիտակուցները տեսանելի չեն։ Ատամները սպիտակ և ամուր են, ժանիքները՝ խոշոր։ Ստորին ծնոտի կտրիչները գտնվում են մի շարքով, ուղղաձիգ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Դեղնադարչնագույն ֆրանսիական բուլդոգ (Fawn Color)
-
Խայտաբղետ ֆրանսիական բուլդոգ (Brindle color)
-
Խայտաբղետ կամ սև-սպիտակ ֆրանսիական բուլդոգ (Pied Color)
-
Սպիտակավարդագույն նրբերանգով ֆրանսիական բուլդոգ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ "Official standard from FCI (The Fédération Cynologique Internationale is the World Canine Organisation. It includes 91 members and contract partners (one member per country) that each issue their own pedigrees and train their own judges)", 'Official standard from FCI.'
- ↑ «Summary results of the Purebred Dog Health Survey for French Bulldogs» (PDF). Kennel Club/ British Small Animal Veterinary Association Scientific Committee. Վերցված է 2011 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Bouledogue francais». www.centrale-canine.fr (ֆրանսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 14-ին.
{{cite web}}
: Text "Société Centrale Canine" ignored (օգնություն) - ↑ «Французский бульдог». www.french-dog.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.
{{cite web}}
: Text "Стандарт породы французский бульдог FCI № 101/28.04.1995 г." ignored (օգնություն) - ↑ «Французский бульдог». www.french-dog.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 11-ին.
{{cite web}}
: Text "Стандарт породы французский бульдог FCI № 101/28.04.1995 г." ignored (օգնություն) - ↑ «Top Twenty Breeds In Registration Order For The Years 2018 And 2019» (PDF). The Kennel Club (UK). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «AKC: Most Popular Dog Breeds of 2018». The American Kennel Club.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Top 10 dog breeds in Australia 2017. Don't worry, they're all adorable». NewsComAu. Վերցված է 2017 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «COMPARATIVE TABLES OF REGISTRATIONS FOR THE YEARS 2010 - 2019 INCLUSIVE» (PDF). The Kennel Club UK. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «UK Export Pedigrees Issued in 2019» (PDF). The Kennel Club. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «История породы Французский бульдог». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Французский бульдог. История породы
- ↑ Французский бульдог. Рассказ о породе
- ↑ 14,0 14,1 14,2 Французские бульдоги в жизни известных людей
- ↑ Федор Шаляпин, французские бульдоги и русские художники. Արխիվացված 2007-12-21 Wayback Machine, «Твоя собака» № 5-6 4_/2002
- ↑ «История разведения французских бульдогов в Москве». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 18-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Патрушев Д. Французский бульдог // Мой друг собака : журнал. — М.: ООО «Издательство Энимал Пресс», 2012. — № 11. — С. 47—50.
- Фалкон А. Французский бульдог // Мой друг собака : Журнал. — М.: ООО «Издательство Энимал Пресс», 2012. — № 7. — С. 27.
- Маханько Е. Верные друзья // Французский бульдог (верность & отвага). — Аквариум-Принт; Дом печати — ВЯТКА, 2005.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ф Р А Н Ц У З С К И Й Б У Л Ь Д О Г. О П О Р О Д Е». www.frenchbulldog.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
- «Curlie - Recreation: Pets: Dogs: Breeds: NonSporting-Utility Group: French Bulldog». curlie.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
- «French Bulldog Dog Breed Information». American Kennel Club (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսիական բուլդոգ» հոդվածին։ |
|