Չոն Յունհո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չոն Յունհո
Ծնվել էփետրվարի 6, 1986(1986-02-06) (38 տարեկան)
ԾննդավայրԳվանջու, Հարավային Կորեա
ԿրթությունՄյոնգջի համալսարան
Քաղաքացիություն Հարավային Կորեա
Մասնագիտություներգիչ, դերասան, մոդել և հեռուստատեսային դերասան
Ժանրերքեյ փոփ

Չոն Յունհո (կորեերեն 정윤호/鄭允浩, փետրվարի 6, 1986(1986-02-06), Գվանջու, Հարավային Կորեա, Կորեայում հայտնի է նաև Յունո Յունհո բեմական կեղծանունով), հարավկորեացի երգիչ, մոդել և դերասան, DBSK դուետի առաջնորդ։ Այն Հարավային Կորեայում գտնվում է SM Entertainment երաժշտական լեյբլի, Ճապոնիայում՝ Avex Trax լեյբլի ներքո։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յունհոն ծնվել և մեծացել է Կվանգջու քաղաքում (Հարավային Կորեա)։ Նա ունի կրտսեր քույր, որի անունը Չիհե է (Ji-hye)։ Դեռևս 7-րդ դասարիանից նա սկսել է զբաղվել պարով։ Իր դպրոցում նա ստեղծել էր պարի խումբ, որի հետ մասնակցել է պարային մրցումների։ Քանի որ նրա ընտանիքի բիզնեսը վատ էր ընթանում, նա ստիպված է եղել հեռանալ տանից և զբաղվել կողմնակի աշխատանքով, որպեսզի կարողանա հնարավորություն տալ իր քրոջը ուսում ստանալ։ Այդ ժամանակ նա սովորում էր 9-րդ դասարանում, և երբեմն ստիպված է եղել գիշերել կայարանի կամուրջի տակ, երբ մինչև տուն հասնելու տրանսպորտի գումար չի ունեցել։ Երբեմն նա նույնիսկ ստիպված է եղել հանձնել շշեր և ձմռանը հակամեկասառուցային ծածկույթ շաղ տալ ձյան վրա։ Երբ լրացել է նրա 13 տարեկանը, հայտնվել է SM Entertainment-ում՝ հաղթելով պարային մրցույթը։ 2003 թվականի առաջնաելույթից առաջ Յունհոն նկարահանվել է երգչուհի Դանայի «Diamond» տեսահոլովակում՝ որպես ռեպեր և պարող[1]։ Նա ասում է, որ ընտրել է իր բեմական U-Know (անգլերեն «You know»՝ «Դու գիտես») անունը, քանի որ որպես խմբի լիդեր, նա ցանկանում էր հասկանալ յուրաքանչյուրին, ինչպես «Ես գիտեմ քեզ» և «Ես գիտեմ, որ դուք գիտեք, որ ես ճանաչում եմ ձեզ, որպեսզի դուք իմանաք, որ ես գիտեմ, որ մենք ճանաչում ենք իրար»[2]։

Յունհոն DBSK խմբի լիդերն է։ Նա իր տեղն ամրապնդել է խմբում՝ հաղթելով պարային մրցույթում։ Նա եղել է երկրորդ անդամը, որը միացել է DBSK խմբին։

Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«The 2nd Asia Tour Concert 'O'»-ին Յունհոն կատարել է իր հեղինակային «Spokesman» երգը։ Նա և Պակ Յու Չոն կատարել են նաև ռեպ մասեր «Heartquake» երգում, Super Junior խմբի երրորդ՝ «Sorry, Sorry» ալբոմի համար[3]։ «Tohoshinki 4th Live Tour 2009: The Secret Code» ժամանակ Տոկիոյի Տանը (Ճապոնիա), Յունհոն կատարել է իր հեղինակային «Checkmate» երգը[4]։ 2010 թվականի փետրվարին հրապարակվել է, որ Յունհոն ելույթ կունենա Մայքլ Ջեքսոնի «This Is It» հետմահու համերգի կորեական մասում։ Նա պարապել է Լոս Անջելեսում և Լաս Վեգասում Ժենեվև Քլիրի, Մորիս Փլեժրի և ստեղծագործական այլ դեմքերի հետ, որոնք սերտորեն համագործակցում էին Ջեքսոնի հետ։ Սա Կորեայի և ԱՄՆ-ի համատեղ արտադրության առաջին նախագիծն էր[5]։

Յունհոն և Մաքս Չհանմինը, շարունակելով DBSK խմբի գործունեությունը, դուետի կազմում մասնակցել են SM Town World Tour-ին, որը մեկնարկել է 2010 թվականի օգոստոսին։ Դուետը կատարել է նոր երգեր՝ «Maximum» և «Why»։

2015-ի մայիսի 15–ին հայտարարվել է, որ Յունհոն կթողարկի իր առաջին ճապոնական «U Know Y» մինի ալբոմը, որը բաղկացած է յոթ երգից։ Մինի ալբոմը թողարկվել է 2015 թվականի հուլիսի 8-ին։

Դերասանական կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Յունհոն չորս մասնակիցների հետ միասին հայտնվել է երկու հեռուստատեսային շոուներում՝ «Banjun Theater» և «Vacation»[6][7]։ 2006 թվականին Յունհոն հրավիրվել է որպես հյուր «Rainbow Romance»-ում։ 2006 թվականի հոկտեմբերի 14-ի գիշերը Յունհոն հոսպիտալացվել էր թունավորման պատճառով։ Հակաերկրպագուհիներից մեկը նրա ջրի մեջ ցիանոակրիլատ է ավելացրել։ Յունհոն շտապ տեղափոխվել է հիվանդանոց և չի կարողացել որոշ ժամանակ աշխատել[8]։ Արարքն արած աղջիկը խոստովանել է և հաջորդ օրը՝ հոկտեմբերի 16-ին, ձերբակալվել։ Նա եղել է անտի-DBSK կայքի անդամ ավելի քան երկու տարի։ Յունհոն, ուներ կրտսեր քույր, որը նույն տարիքի էր, ինչ հանցագործը, նա իմանալով սա, կապվել է ոստիկանության հետ և խնդրել մեղադրանք չներկայացնել աղջկա դեմ, չնայած նրա արածի առաջացրած լուրջ հետևանքներին։ Նա նշել է ( հեռուստատեսային շոուի ժամանակ, երբ նա ուշքի է եկել), որ այս ամենը «ավելի շատ բարոյական, քան ֆիզիկական ազդեցություն է ունեցել իր վրա»[9][10][11]։

2009 թվականի հուլիսին Յունհոն նկարահանվել է MBC ալիքի համար «Ճշգրիտ փոխանցում» դորամայի գլխավոր դերում[12][13]։ 2010 թվականի սեպտեմբերին նա հրավիրվել է «Անմոռանալի օր Կորեայում» նախագծին։ 2010 թվականի նոյեմբերին հայտարարվել էր, որ Յունհոն որպես երկրորդ պլանի դերասան կմասնակցի «Poseidon» դորամային[14]։

2012 թվականի նոյեմբերից մինչև 2013 թվականի հունվարը Յունհոն նկարահանվել է իր երկրորդ «Gwanghwamun Sonata» մյուզիքլում։ Յունհոն նաև նկարահանվել է «Chorus City» ֆիլմում, որը ցուցադրվել է Կորեայում «EXPO 2010 Shanghai China»-ում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. (կոր.) «Hans Raj Hans - U-Know Yunho, voluble nuclear confrontation with the concept 'flame'». 2004 թ․ մայիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 8-ին.
  2. (կոր.) «TVXQ singers of the popular nuclear blast». 2004 թ․ մայիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 11-ին.
  3. «Lee Yeon-hee and TVXQ is featured in Super Junior's third album». Moneytoday (կորեերեն). 2009 թ․ մարտի 9. Վերցված է 2009 թ․ մարտի 9-ին.
  4. «東方神起、韓国人グループ初の東京ドーム。5万人熱狂» (ճապոներեն). 2009 թ․ հուլիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 4-ին.
  5. http://star.mt.co.kr/view/stview.php?no=20...1&outlink=1
  6. (կոր.) «Retro Dance Queen Bae Seul Ki 'TVXQ Woman'». Hankooki. 2006 թ․ մարտի 3. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 26-ին.
  7. (կոր.) «TVXQ, Theater Actors». Star Money. 2006 թ․ հուլիսի 4. Վերցված է 2009 թ․ փետրվարի 26-ին.
  8. (կոր.) «TVXQ Member Recovers from Poisoning». KBS Global. 2006 թ․ հոկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 16-ին.
  9. (կոր.) «U-Know Yunho "mercy asked"... the suspect detention». Daum. 2006 թ․ հոկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 16-ին.
  10. (կոր.) «U-Know Yunho mercy to the police, the suspect, please call». Daum. 2006 թ․ հոկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 16-ին.
  11. (կոր.) «U-Know Yunho, Bond drinks case of questions of». Daum. 2006 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 16-ին.
  12. «U-know Yun-ho cast as Cha Bong-gun for new Wed-Thurs miniseries "[[Heading to the Ground]]"». MBC America. 2009 թ․ հուլիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 31-ին. {{cite web}}: URL–wikilink conflict (օգնություն)
  13. «U-Know Yunho of TVXQ to Star in a Drama». KBS World. 2009 թ․ հուլիսի 23. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 23-ին.
  14. (կոր.) «유노윤호, '포세이돈' 캐스팅 확정…2년만에 안방 복귀». Nate. 2010 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չոն Յունհո» հոդվածին։