Չխմող ճնճղուկը
Տեսակ | կարճամետրաժ ֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Լեոնիդ Ամալրիկ |
Սցենարիստ | Սերգեյ Միխալկով |
Բեմադրող նկարիչ | Նադեժդա Պրիվալովա և Տատյանա Սազոնովա |
Երաժշտություն | Նիկիտա Բոգոսլովսկի |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1960 |
Չխմող ճնճղուկը (ռուս.՝ Непьющий воробей), խորհրդային սատիրական մուլտֆիլմ, որը նկարահանվել է Սոյուզմուլտֆիլմ ստուդիայում, 1960 թվականին՝ ռեժիսոր Լեոնիդ Ամալրիկի կողմից[1]։ Մուլտֆիլմը նկարահանվել է ըստ Սերգեյ Միխալկովի համանուն առակի։ Գլխավոր հերոսին հնչյունավորում է հայտնի դերասան Գեորգի Վիցինը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճնճղուկին հրավիրում են խնջույքի։ Նա գալիս է և սկզբում փորձում խմել միայն գազավորված ըմպելիք։ Հարևանուհին նկատում է դա և վրդովվում։ Թամադան ճնճղուկի համար հավելյալ բաժակ է լցնում և ստիպում նրան խմել, հետո շարունակում է նորից ու նորից լցնել։ Հյուրերն սկսում են երգել, պարել, և այդ ամենն ավարտվում է ամանները ջարդելով։ Հարբած ճնճղուկը բարձր երգելով հասնում է տուն և արթնացնում հարևաններին։ Նա ջարդուփշուր է անում ինչ-որ մեկի բույնն ու և ընկնում։ Ճնճղուկին կանչում են հանրային դատարան, որտեղ նախկին հյուրերը նրան մեղադրում են բոլոր մեղքերի համար։ Իմաստուն բվեճը, որը դատավորն էր, լսում է բոլորին և հայտարարում, որ այս դեպքում պետք է դատել ոչ միայն ճնճղուկին, այլև բոլոր նրանց, ովքեր նրան ստիպել են խմել։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ` Սերգեյ Միխալկով
- Ռեժիսոր` Լեոնիդ Ամալրիկ
- Բեմադրող նկարիչներ` Նադեժդա Պրիվալովա, Տատյանա Սազոնովա
- Կոմպոզիտոր` Նիկիտա Բոգոսլովսկի
- Օպերատոր` Միխայիլ Դրույան
- Հնչյունային օպերատոր` Նիկոլայ Պրիլուցկի
- Խմբագիր` Բորիս Վորոնով
- Օգնականներ` Գալինա Անդրեևա, Մ. Ռուսանովա, Ն. Նայաշկովա
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ` Ֆեոդոր Խիտրուկ, Իվան Դավիդով, Լիդիա Ռեզցովա, Տատյանա Տարանովիչ, Ռենատա Միրենկովա, Վյաչեսլավ Կոտյոնոչկին, Ալեքսանդր Դավիդով, Վադիմ Դոլգիխ, Բորիս Բուտակով, Վլադիմիր Բալաշով
- Նկարիչ-դեկորատորներ` Վերա Վալերյանովա, Օլգա Գամերլինգ, Իրինա Տրոյանովա, Կոնստանտին Մալիշև
- Դերերը հնչյունավորել են` Գեորգի Վիցին` ճնճղուկ, Բորիս Օլենին, Գենադի Դուդնիկ` անտառաքլոր, Ելենա Պոնսովա, Մ. Դմիտրիևա, Լեոնիդ Պիրոգով, Լեոնիդ Երեմեև, Կլեմենտինա Ռոստովցևա, Սերգեյ Մարտինսոն, Գրիգորի Շպիգել
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմն արժանացել է 1965 թվականին Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացված սանիտարական և կրթական ֆիլմերի II միջազգային մրցույթի ոսկե մեդալի։
Մուլտֆիլմի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Նատալյա Վենժերը նշել է, որ Ամալրիկն իր ստեղծագործություններում հիմնականում հենվում էր դիսնեյական ոճի վրա և հիմնականում ստեղծագործում էր պատանի հանդիսատեսի համար։ Նրա մուլտֆիլմներն առանձնահատուկ էին նուրբ զգացմունքայնությամբ և խորիմաստ հումորով։ Ամալրիկն ստեղծում էր մուլտֆիլմեր նաև մեծահասակների համար, օրինակ` «Չխմող ճնճղուկը» և «Տատիկի այծիկը», որոնք բավականին սուր էին այդ տարիների համար[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Сергей Капков. Леонид Амальрик // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
- ↑ Амальрик Л. А. Биография
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չխմող ճնճղուկը։ Հեքիաթ մեծահասակների համար(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Չխմող ճնճղուկը։ Հեքիաթ մեծահասակների համար մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- Չխմող ճնճղուկը։ Հեքիաթ մեծահասակների համար «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
- Леонид Амальрик — Энциклопедия отечественного кино
- Сергей Капков «Газета» 23.08.2004 Татьяна Сазонова: «Нам говорили, что мы сидим на шее у государства»
|