Չիկագոյի Իլինոյսի համալսարան
Չիկագոյի Իլինոյսի համալսարան անգլ.՝ University of Illinois at Chicago | |
---|---|
Տեսակ | հասարակական համալսարան, ԱՄՆ-ի հասարակական կրթության կազմակերպություն և ազատ հասանելիության հրատարակություն |
Կարգախոս | Teach, research, serve, care. |
Հիմնադրված է | հունվար 1983[1] |
Ընդհանուր անձնակազմ | 13 745 մարդ (սեպտեմբեր 2020)[2] |
Անդամակցություն | ORCID[3][4], Թվային գրադարանի ֆեդերացիա[5], Հետազոտական գրադարանների ասոցիացիա[6], Կրթության ամերիկյան խորհուրդ[7], National Humanities Alliance?[8], Ցանցային տեղեկատվության կոալիցիա[9], Պետական և հողային դրամաշնորհային համալսարանների ասոցիացիա[10], Հետազոտական գրադարանների կենտրոն[11] և Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[12] |
Երկիր | ԱՄՆ[13] |
Տեղագրություն | Չիկագո |
Հասցե | 601 S Morgan, Chicago, IL, 60607[2] |
Կայք | uic.edu(անգլ.) |
University of Illinois at Chicago Վիքիպահեստում |
Չիկագոյի Իլինոյսի համալսարան (անգլ.՝ University of Illinois at Chicago), հասարակական հետազոտությունների համալսարան ԱՄՆ-ում՝ տեղակայված Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում։ Երկրորդ համալսարանը Իլինոյսի համալսարանն է, ինչպես նաև Չիկագոյի մետրոպոլիտենի ամենամեծ համալսարանն է, որն ունի ավելի քան 27 հազար ուսանող։
2012 թվականին ԱՄՆ-ի News & World Report-ը իր ուսումնական հաստատությունների դասակարգման մեջ Իլինոյսի համալսարանն ընդգրկել է 150 լավագույն համալսարաններ շարքում[14], ինչպես նաև պետական համալսարանների շրջանում զբաղեցրել է 79-րդ տեղը[15] և 11-րդ տեղը՝ ԱՄՆ-ի տարբեր էթնիկական համալսարանների շրջանում[16]։ Համալսարանը ներառում է համայնքային խոշոր բժշկական կենտրոն, որը ծառայում է ատամնաբույժների, դեղագործների, բուժքույրերի և առողջապահական այլ մասնագետների պատրաստման գործում որպես պետական հիմնական դպրոց[17]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չիկագոյի համալսարանի ուսումնարանը իր պատմությունը սկսել է 19-րդ դարի վերջին հիմնադրված մասնավոր բժշկական քոլեջներով՝ ներառյալ Չիկագոյի դեղագործական քոլեջը (1859), բժիշկների և վիրաբույժների քոլեջը (1882), Կոլումբիայի ատամնաբուժական քոլեջը (1891[18]):
Իլինոյսի համալսարանը հիմնադրվել է 1967 թվականին Շամպեյնի և Ուրբանի միավորված քաղաքներում։ Չիկագոյի օրենսդիրները խոստացել են Չիկագոյում բացել նաև պոլիտեխնիկական մասնաճյուղ[19]։ Չիկագոյի բժշկական քոլեջները 1896-1897 թվականներին կապված են եղել համալսարանի հետ, իսկ 1913 թվականին դարձել են դրա անդամ՝ կազմավորելով բժշկական, ստոմատոլոգիական և դեղագործական քոլեջներ։ Բժշկական կրթությունը և գիտական հետազոտությունը զգալիորեն ընդլայնվել են հաջորդ տասնամյակների ընթացքում, հանգել այլ բժշկական քոլեջների ձևավորմանը, որոնք գոյություն ունեցողների հետ մեկտեղ հայտնի են դարձել որպես Իլինոյսի Չիկագոյի համալսարանի մասնագիտական քոլեջներ։ 1935 թվականին նորընտիր պետության առաջին ներկայացուցիչ Դեյլի Ռիչարդը օրինագիծ է ներկայացրել, որը կոչ էր անում ստեղծել Իլինոյս նահանգի Չիկագոյի համալսարան-ուսումնարանը[20]։
1945 թվականին՝ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտից հետո, Դեյլին (այդ ժամանակ նահանգի սենատորը) ներկայացրեց չորս օրինագծեր՝ կոչ անելով ստեղծել Չիկագոյի ուսումնարանը[20]։ Շուտով բակալավրի համար ստեղծվեց ժամանակավոր ուսումնարան[21][22], որը հայտնի դարձավ որպես «Ժայռերի վրա Հարվարդ» անվանվամբ։ Այն գտնվում է Միչիգան լճի լեռնաշղթայի մոտ։ Դա ավարտական քոլեջ չէր, այլ՝ երկամյա դասընթաց, որի ավարտին ուսանողը կարող էր տեղափոխվել Իլինոյսի համալսարան և որևէ աստիճանի կոչումով ավարտել ուսումը։
Դասերն այստեղ սկսվել են 1946 թվականի հոկտեմբերից, իսկ աշակերտների թիվը կազմել է մոտ 4 հազար։ Քանի որ այս համալսարանը լիարժեք պետական համալսարան չէր, առաջին սերնդի մեծ մասը բանվոր ընտանիքներից է եղել։
Համալսարանական կրթությունը մնաց բարձր դիրքում, և համալսարանը որոշեց ստեղծել ավարտական ուսումնարան։
1951 թվականին Դեյլիին հաջողվեց օրինագիծը ընդունելու հարցում նահանգի սենատի աջակցությունը ստանալ։ 1955 թվականին Դեյլին դարձավ Չիկագոյի քաղաքապետը և Իլինոյսի համալսարանից պահանջեց, որ այս հարցի շուրջ արագ որոշում ընդունեն[20]։ 1961 թվականին ավարտվեց ուսումնարանի համար տեղ ընտրելու երկար աշխատանքը[23]։ Նույն թվականին ներկայիս բժշկական քոլեջը Իլինոյսի համալսարանի բժշկական կենտրոնը դարձավ (UIMC): Նոր ուսումնարանը բացվեց 1965 թվականի փետրվարին[24]։ Շենքերի ձևավորումը նախագծվել է «Skidmore, Owings and Merrill» ճարտարապետական ընկերության կողմից, որը նաև Չիկագոյի ամենաբարձր երկնաքարերի մեծ մասի համար է ձևավորում նախագծել[25][26]։ Ի տարբերություն ուսումնարանի՝ համալսարանի նոր «տանը» սկսվեց լիարժեք կրթություն՝ դիպլոմների արտադրմամբ։ 1979 թվականին Իլինոյսի համալսարանի նախագահ Ստենլի Այկենբերրին հայտարարեց, որ նախատեսում է համատեղել երկու ուսումնարանները՝ Չիկագոյի Իլինոյսի համալսարան հիմնելու համար։ Այդ նախագիծն ավարտվեց 1982 թվականի սեպտեմբերին[27]։
Համալսարանի կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ վիճակագրության՝ Չիկագոյի բարձրագույն կրթություն ունեցող յուրաքանչյուր տասներորդ բնակիչ Չիկագոյի Իլինոյսի համալսարանի շրջանավարտ է։ Իլինոյսի երեք դեղագործներից մեկը ավարտել է դեղագործական համալսարանի քոլեջը, իսկ նահանգի բոլոր ատամնաբույժների կեսը ավարտել է ստոմատոլոգիայի քոլեջը[28]։
Չիկագոյի Իլինոյսի համալսարանը առաջարկում է 74 ծրագիր բակալավրիատի ուսուցման համար, 77՝ մագիստրոսի համար և 60՝ բժշկականի համար[29]։
Համալսարանն ընդգրկում է 15 քոլեջ։
- Կիրառական բժշկական գիտություններ
- Ճարտարպետություն և արվեստ
- Բիզնեսի կառավարում
- Ատամնաբուժական
- Մանկավարժական
- Ինժեներական
- Գիտություն և արվեստ
- Բժշկություն
- Բուժքույրական
- Դեղագործական
- Առողջապահություն
- Սոցիալական աշխատանք
- Քաղաքային պլանավորում և հանրության հետ կապեր
- Հետդիպլոմային կրթություն
Համալսարանը վարում է կանցլերը յոթ տեղակալների, վարչական գործառույթների տնօրենի և 15 քոլեջների դեկանների օգնությամբ։
Հայտնի շրջանավարտներ և ուսուցիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էդրիան Սմիթ՝ ամերիկական «Սիդմոր, Օուինգս և Մերիլ» ընկերության ճարտարապետը
- Ջասթին Հարթլի՝ ամերիկացի դերասան, ավելի հայտնի է «Սմոլվիլի գաղտնիքը» սերյալից
- Շել Սիլվերսթին՝ ամերիկացի բանաստեղծ, երգերի հեղինակ, երաժիշտ, ծաղրանկարիչ և սցենարիստ
- Ալաա ալ-Ասուանի՝ եգիպտացի գրող, «Յակոբյանի տունը» վեպի հեղինակը
- Դեմերիթ Ջեյ՝ ամերիկացի ֆուտբոլիստ
- Նանո Մարինատոս՝ հնագետ, մինոյան քաղաքակրթության հետազոտող
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 2,0 2,1 IPEDS — 1992.
- ↑ https://orcid.org/members/001G000001JhSdZIAV-university-of-illinois-at-chicago
- ↑ https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
- ↑ https://www.clir.org/about/current-sponsors-and-funders
- ↑ http://old.arl.org/arl/membership/members.shtml
- ↑ https://web.archive.org/web/20240120080233/https://acememberdirectory.azurewebsites.net/
- ↑ https://web.archive.org/web/20240126121019/https://nhalliance.org/about/members/
- ↑ https://web.archive.org/web/20240227092307/https://www.cni.org/about-cni/membership/members
- ↑ https://web.archive.org/web/20230815075752/https://www.aplu.org/members/our-members/
- ↑ https://web.archive.org/web/20231016073235/https://www.crl.edu/membership/members
- ↑ https://web.archive.org/web/20231015070603/https://sparcopen.org/who-we-are/members/
- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
- ↑ «National University Rankings» (անգլերեն). U.S.News & World Report. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Top Public Schools». National Universities (անգլերեն). U.S.News & World Report. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Campus Ethnic Diversity». National Universities (անգլերեն). U.S.News & World Report. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «The University» (անգլերեն). University of Illinois Board of Trustees. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Medical Education Roots of the University of Illinois at Chicago» (անգլերեն). The Board of Trustees of the University of Illinois. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «University of Illinois chartered, 1867» (անգլերեն). The Board of Trustees of the University of Illinois. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ 20,0 20,1 20,2 Fred W. Beuttler. «Daley's Vision: His efforts made Circle Campus a reality» (անգլերեն). University of Illinois Alumni Association. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Chicago Undergraduate Division: 1946-1965, part 1» (անգլերեն). The Board of Trustees of the University of Illinois. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «G.I. Bill, 1944» (անգլերեն). The Board of Trustees of the University of Illinois. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Permanent Campus Site Selection, 1958-1963» (անգլերեն). The Board of Trustees of the University of Illinois. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Circle Campus: 1965-1982, part 1» (անգլերեն). The Board of Trustees of the University of Illinois. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «6.0 Interchanging Identities» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Spaghetti Bowl» (անգլերեն). The Electronic Encyclopedia of Chicago. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Circle Campus: 1965-1982, part 3» (անգլերեն). The Board of Trustees of the University of Illinois. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Best in class» (PDF) (անգլերեն). University of Illinois. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Corporate MBA Programs» (անգլերեն). Board of Trustees of the University of Illinois. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չիկագոյի Իլինոյսի համալսարան» հոդվածին։ |
|