Չելսի Քլինթոն
Չելսի Վիկտորիա Քլինթոն (անգլ.՝ Chelsea Victoria Clinton, փետրվարի 27, 1980[1][2][3][…], Լիթլ Ռոք, ԱՄՆ[2][4]), ամերիկացի գրող[7], Բիլ, Հիլարի և Չելսի Քլինթոնների հիմնադրամի համասեփականատեր[8]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1980 թվականի փետրվարի 27-ին Լիթլ Ռոքում (Արկանզաս)։ Նրա մանկության տարիներին Բիլ Քլինթոնը Արկանզասի նահանգապետն էր։ Երբ 1993 թվականին Քլինթոնը դարձավ ԱՄՆ նախագահ, Չելսին տեղափոխվեց Սպիտակ տուն։
1997-2001 թվականներին Չելսին սովորել է Սթենֆորդի համալսարանում, որն ավարտել է պատմության բակալավրի աստիճանով։ Նա ապրում էր փամփուշտային ապակիներով սենյակում և գտնվում էր քսանհինգ թիկնապահների պահպանության ներքո։ 2010 թվականին Կոլումբիայի համալսարանին կից Առողջապահության դպրոցում ստացել է բժշկության մագիստրոսական աստիճան։ 2012 թվականին նույն համալսարանում սկսել է իր դասախոսական կարիերան։
Որոշ ժամանակ աշխատել է «Avenue Capital» հեջավորման հիմնադրամում, ինչպես նաև «McKinsey and Company» խորհրդատվական ընկերությունում։
Հասարակական և քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
12 տարեկանից Չելսին հոր իմիջի կարևոր մասն էր և մշտապես գտնվում էր հեռուստախցիկների թիրախում։ Նրա անձնական կյանքը նույնպես դարձել է հասարակության ուշադրության առարկա։
2008 և 2016 թվականների նախընտրական քարոզարշավների ժամանակ դեմոկրատների կուսակցությունում Չելսին ակտիվորեն աջակցում էր իր մորը՝ Հիլարի Քլինթոնին։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
դեմո Չելսին պատկանում է Մեթոդիստական եկեղեցուն։ Մանկությունից վեգան է[9]։ 2011 թվականին հորը նույնպես համոզել է հետևել վեգանական սննդակարգին[9]։
Զանգվածային մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Առաջին դուստրը» (2004) ֆիլմի սյուժեն շատ մանրամասնորեն համընկնում է Չելսիի կենսագրության հետ, հատկապես համալսարանում սովորելու ժամանակաշրջանի հետ։
- «Բիվիսը և Բաթհեդը հատկացնում են Ամերիկային» մուլտֆիլմում նրա բնավորությունը հանդիպում է գլխավոր հերոսների մոտ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 (not translated to en-gb) Chelsea Clinton: Stepping out of Bill and Hillary's shadow (բրիտ․ անգլ.) — The Guardian, 2010. — ISSN 1756-3224; 1354-4322
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ Chelsea & Marc in Love (գերմ.) / Hrsg.: Stern — 2010.
- ↑ BBC 100 Women 2018: Who is on the list? // BBC News Online — 2018.
- ↑ «Children's Picture Books - Best Sellers - July 30, 2017 - The New York Times». The New York Times. 0362-4331. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ Maggie Haberman. «Foundation renamed for all 3 Clintons» (անգլերեն). POLITICO. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ 9,0 9,1 Lani Muelrath (2012 թ․ օգոստոսի 20). «Bill Clinton on his 66th birthday: 'A vegan diet saved my life'» (անգլերեն). Examiner.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 3-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Выборы в США: Челси Клинтон поможет матери на Гавайях
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չելսի Քլինթոն» հոդվածին։ |
|
- Փետրվարի 27 ծնունդներ
- 1980 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Սթենֆորդի համալսարանի շրջանավարտներ
- ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի գործարարներ
- 21-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- ԱՄՆ-ի նախագահների երեխաներ
- Ամերիկացի գործարարներ
- Ամերիկացի լրագրողներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Նյու Յորքի համալսարանի շրջանավարտներ
- Օքսֆորդի համալսարանի շրջանավարտներ