Չարլիի հրեշտակները (ֆիլմ, 2000)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չարլիի հրեշտակները
անգլ.՝ Charlie's Angels
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ, իգական բադի մուվի, կինոկատակերգություն և մարտարվեստի մասին ֆիլմ
Թեմաօդագնացություն
ՀիմքՉառլիի հրեշտակները
Թվականհոկտեմբերի 22, 2000[1] և նոյեմբերի 30, 2000[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄակջի
ՊրոդյուսերԴրյու Բերիմոր, Leonard Goldberg? և Նենսի Ջուվոնեն
Սցենարի հեղինակԷդ Սոլոմոն և Ջոն Օգասթ
ԴերակատարներՔեմերոն Դիաս, Դրյու Բերիմոր, Լյուսի Լյու, Բիլ Մյուրեյ, Սեմ Ռոքուել, Քելլի Լինչ, Քրիսփին Գլովեր, Թիմ Քարի, Լյուկ Ուիլսոն, Մեթ ԼեԲլանկ, LL Cool J, Tom Green?, John Forsythe?, Շոն Ուեյլեն, Մելիսա ՄակՔարթի[3], Մարկ Ռայան[3], Նեդ Բելամի[3], Բրենդոն Ուիլյամս[3], Մայքլ Պապաջոն[3], Karen McDougal?[3], Էնդրյու Ուիլսոն[3], Քևին Գրևիե[3] և Այզեք Ս. Սինգլթոն կրտսեր[3]
ՕպերատորՌասել Քարփինթեր
ԵրաժշտությունԷդվարդ Շերմուր
ՄոնտաժՎայն Վառման
Պատմվածքի վայրԼոս Անջելես
Նկարահանման վայրԼոս Անջելես
ԿինոընկերությունFlower Films և Columbia Pictures
Տևողություն98 րոպե
Շահույթ264 100 000 $[4]

Չարլիի հրեշտակները, 2000 թվականին նկարահանված էքշն ժանրի ամերիկյան կատակերգություն, որի ռեժիսորն է Մակջին, իսկ սցենարը մշակվել է Ռայան Ռոուի, Էդ Սոլոմոնի և Ջոն Ավգուստի կողմից։ Ֆիլմը «Չարլիի հրեշտակները» շարքի առաջին գեղարվեստական ֆիլմն է և համարվում է «Չարլիի հրեշտակները» հեռուստասերիալի շարունակությունը։ Վերջինիս հեղինակներն են Իվան Գոֆը և Բեն Ռոբերտսը։ Չնայած հեռուստասերիալին, որն ուներ նաև դրամա ժանրի տարրեր, ֆիլմն առավել կատակերգական է։

Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս Քեմերոն Դիասը, Դրյու Բերիմորը և Լյուսի Լյուն, որոնք ֆիլմում մարմնավորում են Լոս Անջելեսում գործող լրտեսների դերերը։ Ֆիլմում Չարլիին ձայնակցում է Ջոն Ֆորսայթը։ Բիլ Մյուրեյը մարմնավորել է Ջոն Բոսլիին՝ այդ դերում փոխարինելով Դևիդ Դոյլին, որը մարմնավորել է Բոսլիի դերը համանուն հեռուստասերիալում։ Ֆիլմում նկարահանվել են նաև Սեմ Ռոքուելը, Թիմ Քարրին, Քելի Լինչը, Քրիսփին Գլովեր, Մեթ Լեբլանկը, Լյուկ Ուիլսոնը և Թոմ Գրինը։

Ֆիլմի պրեմիերան կայացել է 2000 թվականի նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում։ Ֆիլմը ցուցադրման ընթացքում հավաքել է մոտ 264 միլիոն դոլար։ Այն հիմնականում ստացել է քննադատների խառը կարծիքներ։ Քննադատները նշել են, որ Դիասի, Բերիմորի, Լյուի և Մյուրեյի խաղը հետաքրքիր է և հումորային, սակայն շեշտը դրել են սցենարի և օրիգինալության պակասի վրա։

2003 թվականին թողարկվել է ֆիլմի շարունակությունը՝ «Չարլիի հրեշտակները. միայն առաջ» գեղարվեստական ֆիլմը։ 2019 թվականին էլ թողարկվել է «Չարլիի հրեշտակները» համանուն ֆիլմը, որտեղ ամբողջությամբ փոխվել էր դերասանական կազմը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրեշտակները (Նատալի Կուկ, Դիլան Սանդերս և Ալեքս Մանդեյ) վարձվել էին «Knox Technologies»-ի փոխնախագահ Վիվիան Վուդի կողմից, որպեսզի գտնեն նրա «առևանգված» ընկերոջը՝ Էրիկ Նոքսին և վերադարձնեն Ռոջեր Քորվինի կողմից գողացված ծրագրային ապահովումը։

Հետաքննության ընթացքում հրեշտակների ճանապարհին հայտնվում է ոմն «նիհար»։ Շուտով պարզ է դառնում, որ հաճախորդը՝ Վիվիան Վուդը հակառակորդներից մեկն է։ Հրեշտակների միջոցով նա ցանկանում է հասանելիություն ունենալ մրցակիցների ենթակառուցվածքներին։ Նոքսի հայրը լրտեսների ղեկավար՝ Չարլի Թաունսենդի հետ ծառայել է ԱՄՆ զինված ուժերի հետախուզությունում։ Կրտսեր Նոքսը Չարլիին մեղադրում է հոր սպանության մեջ։

Էրիք Նոքսը նախատեսում է ձայնային անհատականացման ծրագիրը կիրառել բջջային հեռախոսի միջոցով, որպեսզի արբանյակի միջոցով կարողանա հետևել Չարլիի տեղաշարժին, այնուհետ սպանի նրան։ Նոքսը հարձակում է գործում Հրեշտակների վրա։ Ալեքսին փորձում են սպանել, իսկ Նատալիի վրա փորձում է հարձակվել վարձու մարդասպանը։ Հրեշտակները փրկվում են, իսկ Նատալին մարդասպանից ստանում է տեղեկատվություն այն մասին, որ պատվիրատուն Վիվիան Վուդն է, որը նաև Նոքսի գործընկերն է։ Այդ ընթացքում Նոքսն իր տանը կրակում է Դիլանին, սակայն վերջինս կարողանում է ողջ մնալ։ Վիվիանը Բոսլիի շամպայնի մեջ քնաբեր է լցնում և նրան առևանգում՝ պայթեցնելով Հրեշտակների գլխամասը։ Բոսլին կարողանում է կապ հաստատել Հրեշտակների հետ, և աղջիկները կարողանում են հայտնվել հակառակորդների ճամբարում։ Նատալին ազատ է արձակում Բոսլիին, սակայն նրանց վրա է հարձակվում Վիվիանը, իսկ Ալեքսը կարողանում է որսալ Նոքսի և Չարլիի հեռախոսազրույցը, որպեսզի Նոքսը արբանյակի միջոցով չկարողանա գտնել իր տեղը։ Դիլանը ներթափանցում է ամրոց, որպեսզի կանգնեցնի Նոքսին, սակայն Նոքսը կարողանում է նրան գերի վերցնել։ Նոքսը կապում է Դիլանի ձեռքերը և ոտքերը, փորձում Դիլանին իր կողմը գրավել։ Ստանալով կտրուկ պատասխան՝ Նոքսը փակում է Դիլանի բերանը, որպեսզի նա չկարողանա խանգարել Չարլիի հետ զրույցին։

Այդ ընթացքում Նատալիի հետ մարտի ժամանակ հաղթանակում է Վիվիանը, իսկ Ալեքսի վրա հարձակվում է «նիհարը»՝ փորձելով խանգարել նրան։ Ալեքսը կարողանում է հաղթել նրան։ Այդ ընթացքում Նոքսը հեռախոսով կապ է հաստատում Չարլիի հետ՝ արբանյակի միջոցով կարողանալով գտնել Չարլիի տեղագրությունը։ Կապված Դիլանը չի կարողանում նախազգուշացնել Չարլիին։ Նոքսը հայտնաբերում է Չարլիի տեղագրությունը և այնտեղ ուղարկում հրթիռներով զինված ուղղաթիռ։ Նա Դիլանին թողնում է իր զինյալների մոտ։ Դիլանը կարողանում է ազատվել, հաղթել բոլոր հակառակորդներին և միանալ մյուս Հրեշտակներին։ Հրեշտակները միասին հետապնդում են Նոքսին, իսկ վերջինս մահանում է ուղղաթիռի արձակած հրթիռից։ Հրեշտակները որոշում են այցելել Չարլիին՝ հույս ունենալով հանդիպել նրան, սակայն չեն գտնում։ Չարլին հեռախոսով ներողություն է խնդրում և հայտնում, որ հեռացել է, իսկ նրանց գրասենյակը կվերականգնվի։

Ֆիլմի վերջում Նատալին, Ալեքսը, Դիլանը և Բոսլին հանգստանում են լողափին։ Նրանց զանգահարում է հարևանությամբ գտնվող Չարլին, սակայն միայն Դիլանն է նկատում նրան և այդ մասին չի հայտնում ուրիշներին։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Քեմերոն Դիաս Նատալի Կուկ Նատալի Կուկ
Դրյու Բերիմոր Դիլան Սանդերս Դիլան Սանդերս
Լյուսի Լյու Ալեքս Մանդեյ Ալեքս Մանդեյ
Բիլ Մյուրեյ Ջոն Բոսլի Ջոն Բոսլի
Սեմ Ռոքուել Էրիկ Նոքս Էրիկ Նոքս
Թիմ Քարրի Ռոջեր Քորվին Ռոջեր Քորվին
Քելի Լինչ Վիվիան Վուդ Վիվիան Վուդ
Քրիսփին Գլովեր Նիհար տղամարդ (Էնթոնի) Նիհար տղամարդ (Էնթոնի)
Մեթ Լեբլանկ Ջեյսոն Գիբոնս Ջեյսոն Գիբոնս
LL Cool J աֆրիկացի հոգևորական
Թոմ Գրին Չադ Չադ
Լյուկ Ուիլսոն Փիթ Կոմիսկի Փիթ Կոմիսկի
Ջոն Ֆորսայթ Չարլի Չարլի (ձայն)
Մայք Սմիթ Գլխատիչ Նոքս
Շոն Ուելյեն Պասկուալ Պասկուալ

Հղումներ հեռուստասերիալին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում առկա են տարրեր, որոնք կիրառվում են նաև հեռուստասերիալում. տիտրերը, հերոսների ներկայացման հերթականությունը։ Ֆիլմում առկա են նաև հեռուստասերիալից որոշակի տեսարաններ։

Լարային ինտերկոմ համակարգը, որը կիրառվում է Չարլի Թաունսենդի կողմից, օգտագործվել է նաև հեռուստասերիալում, չնայած արդեն տասնամյակներ շարունակ այն չի արտադրվում։

Չարլի Թաունսենդի դերը կրկին մարմնավորում է Ջոն Ֆորսայթը, չնայած որ կերպարն անձամբ երբևէ չի հայտնվել ֆիլմում, իսկ Հրեշտակներին կառավարում է ինտերկոմի միջոցով։ Ֆիլմի վերջում Չարլին գտնվում է Հրեշտակների հետ լողափում, սակայն միայն Դիլանն է նկատում նրան և այդ մասին չի հայտնում ուրիշներին։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմի պրոդյուսերներից մեկը՝ Դրյու Բերիմորը, չի սիրում հրազենային միջոցներ, այդ իսկ պատճառով Հրեշտակները ֆիլմում ներկայացվում են որպես մարտարվեստի վարպետներ։ Քեմերոն Դիասը, Դրյու Բերիմորը և Լյուսի Լյուն, մինչ ֆիլմի նկարահանումները, մարտարվեստի դասեր են ստացել հոնկոնգյան կունգֆու ֆիլմերի բեմադրիչ Յուան Հեպինից։
  • Ալեքսի դերում դիտարկվել են մի շարք հայտնի երգչուհիներ և դերասանուհիներ, այդ թվում նաև Բեյոնսեն, Լորին Հիլը, Ալիա Դանա Հոութոնը և Վիկտորյա Բեքհեմը։ Դերը ստացել է Թենդի Նյուտոնը, սակայն ավելի ուշ հրաժարվել է։ Արդյունքում այն բաժին է հասել Լյուսի Լյուին։
  • Իսլանդացի երգչուհի Բյորկը հայտարարել է, որ նրան առաջարկել են չարագործներից մեկի դերը, սակայն վերջինս հրաժարվել է։

Շահույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում ֆիլմը հավաքել է 125 միլիոն դոլար, իսկ համաշխարհային ցուցադրությունից ստացված շահույթը գերազանցել է 260 միլիոն դոլարը։

Առաջին հանգստյան օրերի ժամանակ «Չարլիի հրեշտակները» հավաքել են 40,1 միլիոն դոլար։ Սա ռեկորդային է եղել կին գլխավոր հերոսներով ֆիլմի համար։

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրիգինալ սաունդթրեքի թողարկումը հաջողված է եղել։ Ֆիլմի գլխավոր երգը՝ «Independent Women Part I», որը կատարել է Destiny's Child-ը, 11 շաբաթով դարձել է ԱՄՆ թիվ 1 հիթը, ինչպես նաև զբաղեցրել առաջին հորիզոնականը Մեծ Բրիտանիայում։

  • Korn — Blind
  • Mötley Crüe — Live Wire
  • Wham! — Wake Me Up Before You Go Go
  • The Flying Lizards — Money (That’s What I Want)
  • Joan Jett and the Blackhearts — I Love Rock 'n' Roll
  • Apollo 440 — Charlie’s Angels 2000
  • Juice Newton — Angel of the Morning
  • Tavares — Heaven Must Be Missing an Angel
  • Alan O’Day — Undercover Angel
  • Enigma — Principles of Lust (Sadeness (Part I))
  • The Vapors — Turning Japanese
  • Destiny's Child — Independent Women Part I
  • Pizzicato Five — Twiggy Twiggy
  • Deee-Lite — Groove Is in the Heart
  • Kyu Sakamoto — Sukiyaki
  • Zenshuji Zendeko — Zendeko Hachijo
  • The Prodigy — Smack My Bitch Up
  • Caviar — Tangerine Speedo
  • Transister — Another Town
  • Aerosmith — Angel’s Eye
  • Nomad — Belly
  • Frank Marocco — When Angels Yodel
  • Heart — Barracuda
  • Spandau Ballet — True
  • Leo Sayer — You Make Me Feel Like Dancing
  • Digital Underground — The Humpty Dance
  • Sir Mix-A-Lot — Baby Got Back
  • Destiny's Child — Dot
  • Marvin Gaye — Got to Give It Up
  • Jan Hammer — Miami Vice Theme
  • Looking Glass — Brandy (You’re a Fine Girl)
  • Pharoahe Monch — Simon Says
  • Lunatic Calm — Leave U Far Behind
  • Hednoize — Skullsplitter
  • Blur — Song 2
  • Michael Jackson — Billie Jean
  • Fatboy Slim — Ya Mama
  • Rod Stewart — Angel
  • Blink-182 — All the Small Things
  • Rob Zombie — Thunder Kiss '65
  • Edwyn Collins — A Girl Like You

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]