Մակջի
| Մակջի | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 9, 1968[1] (57 տարեկան) |
| Ծննդավայր | Կալամազու, Միչիգան[2] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Corona del Mar High School? և Իրվինի կալիֆոռնիական համալսարան |
| Մասնագիտություն | կինոռեժիսոր, լուսանկարիչ, կինոպրոդյուսեր, սցենարիստ, երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր, գործադիր պրոդյուսեր, հեռուստատեսային պրոդյուսեր և ռեժիսոր |
Ժոզեֆ Մակգինտի Նիկոլ (անգլ.՝ Joseph McGinty Nichol, օգոստոսի 9, 1968[1], Կալամազու, Միչիգան[2], ավելի հայտնի է որպես Մակջի (անգլ.՝ McG), ամերիկացի կինոռեժիսոր և կինոպրոդյուսեր, ինչպես նաև քսանմեկերորդ դարի երաժշտական պրոդյուսեր։
Իր կարիերան սկսել է երաժշտական ինդուստրիայից, տեսահոլովակներ նկարելով և երգեր հրապարակելով։ Ավելի ուշ անցավ կինեմատորգրաֆի աշխատանքին, և շուտով հայտնի դարձավ իր առաջին ֆիլմով՝ «Չարլի հրեշտակները» (2000), դառնալով ամենամեծ գումարը հավաքած ֆիլմն այդ ընթացքում։ Հետո նա ևս մի քանի ֆիլմ նույնպես նկարահանեց, օրինակ՝ «Տերմինատոր։ Փրկիչը», ինչպես նաև պրոդյուսերություն է արել մի քանի հեռուստասերիալների, ինչպիսիք են «Միայնակ սրտեր»-ը և «Գերբնական»-ը։
Մակջին նաև ունի իր սեփական պրոդյուսերական ընկերությունը՝ Wonderland Sound and Vision, որը հիմնադրվել է 2001 թվականին, և կառավարում է ֆիլմերի և հեռուստասերիալների արտադրություն, սկսած Չարլի հրեշտակները 2-ից (2003)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մակջի (McG), իրական անունը և ազգանունը Ժոզեֆ Մակգինտի Նիկոլ (Joseph McGinty Nichol), որտեղ Մագնիտին նրա մոր կանացի անունն է, ծնվել է 1986 թվականի օգոստոսի 9-ին Միչիգան նահանգի Կալամազո քաղաքում։ Ժոզեֆի ծնվելուց հետո նրա ծնողները տեղափոխվեցին Կալիֆոռնիա նահանգի Նյուբորտ Բիչ քաղաք։
Սովորել է Կալիֆոռնիական Իրվայն քաղաքի համալսարանում, որտեղ ստացել է բակալավրական հոգեբանության աստիճան։
Ժամանակի ընթացքում անցել է հոլովակների արտադրությանը, Sugar Ray-ի «Fly» և «Every Morning» երգերի համար տեսահոլովակ տարածելով, Fastball-ի համար «The Way»-ի վերաբերյալ, Smash Mouth խմբի համար «Walkin' On the Sun» և «All Star» երգերի վերաբերյալ տեսահոլովակներ, իսկ The Offspring խմբի համար հոլովակ «Pretty Fly (for a White Guy)» երգի վերաբերյալ։
Մակջին նաև ունի իր սեփական պրոդյուսերական ընկերությունը՝ Wonderland Sound and Vision, որը հիմնադրվել է 2001 թվականին, և կառավարւմ է ֆիլմերի և հեռուստասերիալների արտադրություն, սկսած Չարլի հրեշտակները 2-ից (2003)։
Մի շարք աշխատանքներից հետո առաջարկեց նկարահանել «Տերմինատոր»-ի ֆանտաստիկ շարքի շարունակությունհը։ Այն էկրաններին է դուրս եկել 2009 թվականի մայիսին «Տերմինատոր։ Փրկիչը» վերնագրով։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Կինո | |||||
|---|---|---|---|---|---|
| Թվական | Անվանում | Մասնակցում է որպես | Ծանոթագրություն | ||
| Ռեժիսոր | Պրոդյուսեր | Սցենարիստ | |||
| 2000 | Չարլի հրեշտակները | Կաղապար:Այո | Ոչ | Ոչ | |
| 2003 | Չարլի հրեշտակները։ Միայն առաջ | Կաղապար:Այո | Ոչ | Ոչ | |
| 2006 | Ողջ մնալ | Ոչ | Կաղապար:Այո | Ոչ | |
| Մենք՝ ընդհանուր թիմ ենք | Կաղապար:Այո | Կաղապար:Այո | Ոչ | ||
| 2009 | Տերմինատոր։ Փրկիչը | Կաղապար:Այո | Ոչ | Ոչ | |
| 2010 | Fantasyland | Ոչ | Կաղապար:Այո | Ոչ | |
| 2012 | Նշանակում է, պատերազմ | Կաղապար:Այո | Կաղապար:Այո | Ոչ | |
| Մեդալյոն | Ոչ | Կաղապար:Այո | Ոչ | ||
| Ouija | Կաղապար:Այո | Ոչ | Ոչ | Չի իրականացվել | |
| 2014 | Երեք ճր սպանության համար | Կաղապար:Այո | Ոչ | Ոչ | |
| 2015 | Պարզամիտը | Ոչ | Կաղապար:Այո | Ոչ | |
| 2016 | Դայակը | Կաղապար:Այո | Կաղապար:Այո | Ոչ | |
| Հեռուստատեսություն | |||||
| ԹՄասավական | Անվանում | Մասնակցում է որպես | Ծանոթագրություն | ||
| Ռեժիսոր | Պրոդյուսեր | Սցենարիստ | |||
| 2002 | Fastlane | Այո | Այո | Այո | Գրել է սցենարը և ռեժիսորություն է արել միայն առաջին սերիային |
| 2003-07 | The O.C. | Ոչ | Այո | Ոչ | |
| 2004 | The Mountain | Ոչ | Այո | Ոչ | |
| с 2005 | Գերբնական | Ոչ | Այո | Ոչ | |
| 2007 | Pussycat Dolls Present: The Search For the Next Doll | Ոչ | Այո | Ոչ | |
| 2007- 2012 |
Չակ | Այո | Այո | Ոչ | Ռեժիսորություն է արել միայն առաջին սերիային |
| 2008 | Pussycat Dolls Present: Girlicious | Ոչ | Այո | Ոչ | |
| Sorority Forever | Ոչ | Այո | Ոչ | Վեբ-սերիալ | |
| 2010 | Exposed | Ոչ | Այո | Ոչ | Վեբ-սերիալ |
| 2010-11 | Կենդանի նշանակետ | Ոչ | Այո | Ոչ | |
| с 2010 | Ghostfacers | Ոչ | Այո | Ոչ | Վեբ-սերիալ |
| Նիկիտա | Ոչ | Այո | Ոչ | ||
| 2011 | Aim High | Ոչ | Այո | Ոչ | Վեբ-սերիալ |
| 2013 | Արևմտյան կողմը | Այո | Այո | Ոչ | |
| 2014-2016 | Լաուռայի գաղտնիքները | Այո | Այո | Ոչ | կատարողական պրոդյուսեր (32 սերիա) |
| 2015 | Աշխատանքի տղան | Այո | Այո | Ոչ | կատարողական պրոդյուսեր (7 эпизодов) |
| 2016 | Մթնշաղի որսորդները | Այո | Այո | Ոչ | կատարողական պրոդյուսեր (2 սերիա) |
| 2016 | Մահացու զենք | Այո | Այո | Ոչ | կատարողական պրոդյուսեր |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակջի» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
- Օգոստոսի 9 ծնունդներ
- 1968 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի երաժշտական պրոդյուսերներ
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- Ամերիկացի լուսանկարիչներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- Բեմական կեղծանուններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Հեռուստատեսային պրոդյուսերներ
- Ամերիկացի կինոարտադրողներ
- Ամերիկացի ռեժիսորներ