Չատնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չատնի
Տեսակսննդատեսակ
Ենթատեսակհամեմունք և սոուս
Առաջացման երկիր Հնդկաստան
 Chutney Վիքիպահեստում

Չատնի (հինդի՝ चटनी, անգլ.՝ Chutney), հնդկական ավանդական սոուսների մեծ խումբ, որոնք երանգավորում են հիմնական ուտեստի համը. կծու չատնիները լրացնում են ոչ կծու ուտեստները՝ զարդարելով սեղանը իրենց վառ գույնով։

Պատրաստման եղանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եփած չատնիները երբեմն պատրաստվում են բանջարեղենից, բայց ավելի հաճախ՝ մրգերից։ Դրանք պատրաստելու համար բավականին ժամանակ է պահանջվում, քանի որ բաղադրիչները պետք է եփվեն այնքան ժամանակ, մինչև դրանք ամբողջությամբ միախառնվեն։ Հում չատնիները պատրաստում են բաղադրիչները իրար խառնելով և դրանք մանրացնելով ու դարձնելով միատարր մածուկ։

Չատնին սովորաբար քաղցր է և հաճելի համով։ Դրանք գրգռում են ախորժակը և խթանում մարսողությունը։ Հիմնական ուտեստի համը ստվերելու համար բավական է մեկ կամ երկու գդալ չատնի, որը մատուցվում է փոքր ամանով կամ դրվում բրնձի կողքին գտնվող ափսեի վրա։

Չատնին պարտադիր հավելում է այնպիսի ուտեստների համար, ինչպիսիք են պանի պուրին, իդլին և դոսան[1]։

Հնդկաստանում ամենատարածված չատնիներից են թամարինդի, կոկոսի[2][3][4][5][6], դաղձի և գետնանուշի չատնիները։ Այնուամենայնիվ, չատնիների ավելի շատ տեսակներ կան։ Դրանք կարող են ներառել գրեթե բուսական ամեն ինչ (և ոչ միայն սննդային)՝ սալորաչիր, չամիչ, սմբուկ, թթու վարունգ, խավարծիլ, սխտոր, սոխ, համեմ/գինձ, ինչպես նաև, օրինակ, յոգուրտ։

Միևնույն ժամանակ, միայն Հնդկաստանում (չատնիները տարածված են նաև Շրի Լանկայում և Պակիստանում) չատնիները մեծապես տարբերվում են տարբեր նահանգներում։ Օրինակ՝ Հիմաչալ Պրադեշ նահանգում սմբուկի և գուավայի համադրությունը ամենատարածվածն է, իսկ Ուտարակհանդում չատնիի հիմք կարող է հանդիսանալ կանեփը։

Չատնիները զգալի ժողովրդականություն են վայելում ժամանակակից անգլիական խոհանոցում, քանի որ անգլիացիները ծանոթացել են այս տեսակի սոուսների հետ Հնդկաստանի գաղութացման դարաշրջանում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Dry Chutney Powders - Simple Indian Recipes». simpleindianrecipes.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
  2. «Date And Tamarind Chutney/ Coriander And Mint Chutney » DivineTaste». www.divinetaste.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
  3. «Khajur Imli ki Chutney recipe - Imli ki Chutney Recipes - by Tarla Dalal - Tarladalal.com - #2796». www.tarladalal.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
  4. «green chutney recipe, how to make punjabi green chutney recipe». www.vegrecipesofindia.com. 2014 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
  5. «How to make Green Chutney & Sweet Chutney for Chats : (Mint Chutney) / (Date & Tamarind Chutney) / Chutneys for Chats». www.tastyappetite.net. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
  6. «Green Tomato Chutney/ Husk Tomatillos Chutney » Sattvic Recipe». www.sattvicrecipe.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Похлёбкин В. В. Чатни // Кулинарный словарь. — М.: Издательство «Э», 2015. — С. 398—399. — 456 с. — 4000 экз. — ISBN 978-5-699-75127-3.
  • Адираджа дас. Ведическое кулинарное искусство. — Бхактиведанта Бук Траст, 1993. — С. 334.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չատնի» հոդվածին։