Չատնի
Տեսակ | սննդատեսակ |
---|---|
Ենթատեսակ | համեմունք և սոուս |
Առաջացման երկիր | Հնդկաստան |
Chutney Վիքիպահեստում |
Չատնի (հինդի՝ चटनी, անգլ.՝ Chutney), հնդկական ավանդական սոուսների մեծ խումբ, որոնք երանգավորում են հիմնական ուտեստի համը. կծու չատնիները լրացնում են ոչ կծու ուտեստները՝ զարդարելով սեղանը իրենց վառ գույնով։
Պատրաստման եղանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եփած չատնիները երբեմն պատրաստվում են բանջարեղենից, բայց ավելի հաճախ՝ մրգերից։ Դրանք պատրաստելու համար բավականին ժամանակ է պահանջվում, քանի որ բաղադրիչները պետք է եփվեն այնքան ժամանակ, մինչև դրանք ամբողջությամբ միախառնվեն։ Հում չատնիները պատրաստում են բաղադրիչները իրար խառնելով և դրանք մանրացնելով ու դարձնելով միատարր մածուկ։
Չատնին սովորաբար քաղցր է և հաճելի համով։ Դրանք գրգռում են ախորժակը և խթանում մարսողությունը։ Հիմնական ուտեստի համը ստվերելու համար բավական է մեկ կամ երկու գդալ չատնի, որը մատուցվում է փոքր ամանով կամ դրվում բրնձի կողքին գտնվող ափսեի վրա։
Չատնին պարտադիր հավելում է այնպիսի ուտեստների համար, ինչպիսիք են պանի պուրին, իդլին և դոսան[1]։
Հնդկաստանում ամենատարածված չատնիներից են թամարինդի, կոկոսի[2][3][4][5][6], դաղձի և գետնանուշի չատնիները։ Այնուամենայնիվ, չատնիների ավելի շատ տեսակներ կան։ Դրանք կարող են ներառել գրեթե բուսական ամեն ինչ (և ոչ միայն սննդային)՝ սալորաչիր, չամիչ, սմբուկ, թթու վարունգ, խավարծիլ, սխտոր, սոխ, համեմ/գինձ, ինչպես նաև, օրինակ, յոգուրտ։
Միևնույն ժամանակ, միայն Հնդկաստանում (չատնիները տարածված են նաև Շրի Լանկայում և Պակիստանում) չատնիները մեծապես տարբերվում են տարբեր նահանգներում։ Օրինակ՝ Հիմաչալ Պրադեշ նահանգում սմբուկի և գուավայի համադրությունը ամենատարածվածն է, իսկ Ուտարակհանդում չատնիի հիմք կարող է հանդիսանալ կանեփը։
Չատնիները զգալի ժողովրդականություն են վայելում ժամանակակից անգլիական խոհանոցում, քանի որ անգլիացիները ծանոթացել են այս տեսակի սոուսների հետ Հնդկաստանի գաղութացման դարաշրջանում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Չատնիի տարբեր տեսակներ
-
Չատնիի տեսակներ
-
Խնձորի չատնի
-
Մանգոյի չատնի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Dry Chutney Powders - Simple Indian Recipes». simpleindianrecipes.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Date And Tamarind Chutney/ Coriander And Mint Chutney » DivineTaste». www.divinetaste.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Khajur Imli ki Chutney recipe - Imli ki Chutney Recipes - by Tarla Dalal - Tarladalal.com - #2796». www.tarladalal.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «green chutney recipe, how to make punjabi green chutney recipe». www.vegrecipesofindia.com. 2014 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «How to make Green Chutney & Sweet Chutney for Chats : (Mint Chutney) / (Date & Tamarind Chutney) / Chutneys for Chats». www.tastyappetite.net. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Green Tomato Chutney/ Husk Tomatillos Chutney » Sattvic Recipe». www.sattvicrecipe.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Похлёбкин В. В. Чатни // Кулинарный словарь. — М.: Издательство «Э», 2015. — С. 398—399. — 456 с. — 4000 экз. — ISBN 978-5-699-75127-3.
- Адираджа дас. Ведическое кулинарное искусство. — Бхактиведанта Бук Траст, 1993. — С. 334.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Chutney Origins. Foodreference.com.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չատնի» հոդվածին։ |
|