Ուոլթեր Սևիջ Լենդոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուոլթեր Սևիջ Լենդոր
Ծնվել էհունվարի 30, 1775(1775-01-30)[1][2][3]
ԾննդավայրWarwick, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Վախճանվել էսեպտեմբերի 17, 1864(1864-09-17)[1][2][3] (89 տարեկան)
Վախճանի վայրՖլորենցիա, Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն,  Մեծ Բրիտանիայի թագավորություն և  Անգլիա
ԿրթությունԵրրորդության քոլեջ և Ռագբի դպրոց
 Walter Savage Landor Վիքիպահեստում

Ուոլթեր Սևիջ Լենդոր (անգլ.՝ Walter Savage Landor, հունվարի 30, 1775(1775-01-30)[1][2][3], Warwick, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - սեպտեմբերի 17, 1864(1864-09-17)[1][2][3], Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն), անգլիացի բանաստեղծ, որը հավասարապես ստեղծագործել է անգլերեն ու լատիներեն։ Նկարիչ Ուոլթեր Հենրի Լենդորի քեռին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուոլթեր Սևիջ Լենդորը ծնվել է 1775 թվականի հունվարի 30-ին Ուորիքշիրի կոմսությունում։ Գրականության ասպարեզ է մտել «The poems of W. S. Landor» բանաստեղծությունների ժողովածուով, միաժամանակ լույս է տեսել նրա մի անանուն պամֆլետ՝ «Moral Epistle, respectfully dedicated to Earl Stanhope» վերտառությամբ։ Նրա այդ ստեղծագործություններում էլ դրսևորվել են նրա բանաստեղծական տաղանդն ու երգիծանքի ուժը[4]։

1798 թվականին լույս է տեսել Լենդորի լավագույն գործերից մեկը՝ «Gebir»-ը։ Շուտով հեղինակն այն թարգմանել է նաև լատիներեն։ Քննադատների կարծիքով՝ լատիներեն տեքստն իր որակով չի զիջում բնօրինակին[4]։

1808 թվականին իբրև կամավոր մասնակցել է Նապոլեոնի դեմ Իսպանիայի մղած պատերազմին։ Մի ջոկատի գլուխ անցած՝ նա մեկնել է ռազմադաշտ, սակայն շուտով հիասթափված վերադարձել է․ այդ իրադարձություններից ազդված՝ գրել է «Count Julian» ողբերգությունը (1812), որը Սուինբեռնը համարել է դարաշրջանի լավագույն աշխատություններից մեկը՝ Միլթոնի «Samson Agonistes»-ի և Շելլիի «Prometheus Unbound» երկերի միջև։ Ողբերգությունը պատմում է միայնակ մարդու տանջանքների մասին[4]։

1821 թվականին Լենդորը տեղափոխվում է Ֆլորենցիա։ 1824 թվականին սկսում է ստեղծել իր «Imaginary Conversations»-ի առանձին հատվածները, որն ամբողջությամբ ավարտում է 1826 թվականին։ Դրան զուգահեռ ստեղծվում են «Pericles and Aspasia», «Pentameron», «Poemata et Inscriptiones» երկերը (լատիներեն), ինչպես նաև նրա լավագույն ստեղծագործություններից մեկը՝ «The Hellenics»-ը (1847)։ Զուգահեռաբար նա գրում է իր «The Last Fruit off an Old Tree», «Antony a. Octavius», «Scenes for the Study», «Dry Sticks fagoted by W. S. L.», «Heroic Idyls» և այլ տեղծագործությունները[4]։

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանում գրաքննադատ Զինաիդա Աֆանասևնա Վենգերովան այսպես է բնութագրում Լենդորի գրական ժառանգությունը․

Իր ստեղծագործական տաղանդի շնորհիվ Լենդորն այն մեծագույն գրողներից է, որոնք դարասկզբին փառավորեցին Անգլիան։ Բայրոնի և Շելլիի նման նա ազատության երգիչ է։ Նրա ոգին, սակայն, ավելի մոտ է Ջոն Քիթսին՝ «Հիպերիոնի» հեղինակին։ Վերջինիս հետ միասին Լենդորն անգլիական պոեզիայում նեոհելլենիզմի՝ անտիկ դարաշրջանի դասականության ու պարզության քարոզի ամենավառ ներկայցուցիչներից է։ «Imaginary Conversations»-ը Լուկիանովյան երկխոսությունների վերամշակումն է, որում Լենդորը հմտորեն կարողացել է ներմուծել նաև ժամանակակից բովանդակություն։ Լենդորի պոեզիայի և արձակի լեզուն՝ և՛ անգլերենը, և՛ լատիներենը, օրինակելի են։ Նրա կատարած նկարագրություններն ապշեցնում են իրենց գեղեցկությամբ[4]։

Ուոլթեր Սևիջ Լենդորը վախճանվել է 1864 թվականին Ֆլորենցիայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Венгерова, Зинаида Афанасьевна (1890–1907). «Лэндор, Уолтер-Сэвидж». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուոլթեր Սևիջ Լենդոր» հոդվածին։