Ուոլթեր Սևիջ Լենդոր
Ուոլթեր Սևիջ Լենդոր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 30, 1775[1][2][3] |
Ծննդավայր | Ուորիք, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Վախճանվել է | սեպտեմբերի 17, 1864[1][2][3] (89 տարեկան) |
Վախճանի վայր | Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Երրորդության քոլեջ և Ռագբի դպրոց |
![]() |
Ուոլթեր Սևիջ Լենդոր (անգլ.՝ Walter Savage Landor, հունվարի 30, 1775[1][2][3], Ուորիք, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - սեպտեմբերի 17, 1864[1][2][3], Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն), անգլիացի բանաստեղծ, որը հավասարապես ստեղծագործել է անգլերեն ու լատիներեն։ Նկարիչ Ուոլթեր Հենրի Լենդորի քեռին է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուոլթեր Սևիջ Լենդորը ծնվել է 1775 թվականի հունվարի 30-ին Ուորիքշիրի կոմսությունում։ Գրականության ասպարեզ է մտել «The poems of W. S. Landor» բանաստեղծությունների ժողովածուով, միաժամանակ լույս է տեսել նրա մի անանուն պամֆլետ՝ «Moral Epistle, respectfully dedicated to Earl Stanhope» վերտառությամբ։ Նրա այդ ստեղծագործություններում էլ դրսևորվել են նրա բանաստեղծական տաղանդն ու երգիծանքի ուժը[4]։

1798 թվականին լույս է տեսել Լենդորի լավագույն գործերից մեկը՝ «Gebir»-ը։ Շուտով հեղինակն այն թարգմանել է նաև լատիներեն։ Քննադատների կարծիքով՝ լատիներեն տեքստն իր որակով չի զիջում բնօրինակին[4]։
1808 թվականին իբրև կամավոր մասնակցել է Նապոլեոնի դեմ Իսպանիայի մղած պատերազմին։ Մի ջոկատի գլուխ անցած՝ նա մեկնել է ռազմադաշտ, սակայն շուտով հիասթափված վերադարձել է․ այդ իրադարձություններից ազդված՝ գրել է «Count Julian» ողբերգությունը (1812), որը Սուինբեռնը համարել է դարաշրջանի լավագույն աշխատություններից մեկը՝ Միլթոնի «Samson Agonistes»-ի և Շելլիի «Prometheus Unbound» երկերի միջև։ Ողբերգությունը պատմում է միայնակ մարդու տանջանքների մասին[4]։
1821 թվականին Լենդորը տեղափոխվում է Ֆլորենցիա։ 1824 թվականին սկսում է ստեղծել իր «Imaginary Conversations»-ի առանձին հատվածները, որն ամբողջությամբ ավարտում է 1826 թվականին։ Դրան զուգահեռ ստեղծվում են «Pericles and Aspasia», «Pentameron», «Poemata et Inscriptiones» երկերը (լատիներեն), ինչպես նաև նրա լավագույն ստեղծագործություններից մեկը՝ «The Hellenics»-ը (1847)։ Զուգահեռաբար նա գրում է իր «The Last Fruit off an Old Tree», «Antony a. Octavius», «Scenes for the Study», «Dry Sticks fagoted by W. S. L.», «Heroic Idyls» և այլ տեղծագործությունները[4]։
19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանում գրաքննադատ Զինաիդա Աֆանասևնա Վենգերովան այսպես է բնութագրում Լենդորի գրական ժառանգությունը․
![]() |
Իր ստեղծագործական տաղանդի շնորհիվ Լենդորն այն մեծագույն գրողներից է, որոնք դարասկզբին փառավորեցին Անգլիան։ Բայրոնի և Շելլիի նման նա ազատության երգիչ է։ Նրա ոգին, սակայն, ավելի մոտ է Ջոն Քիթսին՝ «Հիպերիոնի» հեղինակին։ Վերջինիս հետ միասին Լենդորն անգլիական պոեզիայում նեոհելլենիզմի՝ անտիկ դարաշրջանի դասականության ու պարզության քարոզի ամենավառ ներկայցուցիչներից է։ «Imaginary Conversations»-ը Լուկիանովյան երկխոսությունների վերամշակումն է, որում Լենդորը հմտորեն կարողացել է ներմուծել նաև ժամանակակից բովանդակություն։ Լենդորի պոեզիայի և արձակի լեզուն՝ և՛ անգլերենը, և՛ լատիներենը, օրինակելի են։ Նրա կատարած նկարագրություններն ապշեցնում են իրենց գեղեցկությամբ[4]։ | ![]() |
Ուոլթեր Սևիջ Լենդորը վախճանվել է 1864 թվականին Ֆլորենցիայում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Венгерова, Зинаида Афанасьевна (1890–1907). «Лэндор, Уолтер-Сэвидж». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Landor, Walter Savage (DNB00) (անգլ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուոլթեր Սևիջ Լենդոր» հոդվածին։ |
|