Ուոլեսիա
Ուոլեսիա, կենսաաշխարհագրական նշանակում ինդոնեզիական կղզիների մի խմբի համար, որոնք խոր ջրային նեղուցներով բաժանվել են ասիական և ավստրալիական մայրցամաքային շելֆերից: Ուոլեսիան ներառում է Սուլավեսին՝ խմբի ամենամեծ կղզին, ինչպես նաև Լոմբոկ, Սումբավա, Ֆլորես, Սումբա, Թիմոր, Հալմահերա, Բուրու, Սերամ և շատ ավելի փոքր կղզիներ: Ուոլեսիայի կղզիները գտնվում են Սունդայի շելֆի (Մալայան թերակղզի, Սումատրա, Բորնեո, Ճավա և Բալի) և արևմուտքում, և Սահուլի շելֆի՝ ներառյալ Ավստրալիան և Նոր Գվինեան՝ հարավում և արևելքում: Ուոլեսիայի ընդհանուր ցամաքային տարածքը 347,000 կմ² է (134,000 քառ. մղոն)[1]:
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուոլեսիան սահմանվել է որպես կղզիների շարք, որը ձգվել է Սունդայի և Սահուլի երկու մայրցամաքային շելֆերի միջև չներառելով Ֆիլիպինները: Նրա արևելյան սահմանը (որը բաժանում է Ուոլեսիան Սահուլից) ներկայացվել է կենդանաաշխարհագրական սահմանագծով, որը հայտնի է որպես Լիդեկկերի գիծ, մինչդեռ Ուոլեսի գիծը (որը բաժանում է Ուոլեսիան Սունդայից) սահմանել է նրա արևմտյան սահմանը[2][3]:
Վեբերի գիծը միջնակետն է, որտեղ ասիական և ավստրալիական կենդանական և բուսական աշխարհը մոտավորապես հավասարապես են ներկայացվել: Այն անցնում է Ինդոնեզիական Արշիպելագը հատող ամենախորը նեղուցներով:
Ուոլեսի գիծն անվանվել է ուելսցի բնագետ Ալֆրեդ Ռասել Ուոլեսի անունով, ով գրանցել է կաթնասունների և թռչունների կենդանական աշխարհի տարբերությունները գծի երկու կողմերում գտնվող կղզիների միջև: Սունդալանդի կղզիները՝ գծից արևմուտք, ներառյալ Սումատրան, Ճավան, Բալին և Բորնեոն, ունեն Արևելյան Ասիայի նմանատիպ կաթնասունների ֆաունա, որը ներառում է վագրեր, ռնգեղջյուրներ և կապիկներ. մինչդեռ Լոմբոկի և դեպի արևելք ընկած տարածքների կաթնասունների ֆաունան հիմնականում բնակեցվել է պարկավորներով և թռչուններով, որոնք նման են Ավստրալասիայում գտնվողներին: Սուլավեսին ցուցաբերել է երկուսի նշաններն էլ[4]։
Սառցադաշտային դարաշրջանների ընթացքում ծովի մակարդակը ցածր էր, ինչը բացահայտում էր Սունդայի շելֆը, որը կապում էր Սունդալանդի կղզիները միմյանց և Ասիային, և թույլ էր տալիս ասիական ցամաքային կենդանիներին բնակվել այս կղզիներում[5]:
Ուոլեսիայի կղզիներն ունեն քիչ թվով մայրցամաքային ծագում ունեցող ցամաքային կաթնասուններ, ցամաքային թռչուններ կամ քաղցրահամ ջրերի ձկներ, որոնց համար դժվար է հատել բաց օվկիանոսը: Թռչունների, սողունների և միջատների շատ տեսակներ ավելի լավ կարողացել են հատել նեղուցները, և այստեղ հանդիպում են ավստրալիական և ասիական ծագում ունեցող նման շատ տեսակներ: Ուոլեսիայի բույսերը գերազանցապես ասիական ծագում ունեն, և բուսաբանները Սունդալանդը, Ուոլեսիան և Նոր Գվինեան ներառում են Մալեզիայի ֆլորիստիկ մարզի մեջ:
Նմանապես, Ավստրալիան և Նոր Գվինեան արևելքում կապվել են ծանծաղ մայրցամաքային շելֆով և սառցադաշտային դարաշրջաններում կապվել էին ցամաքային կամրջով՝ ձևավորելով մեկ մայրցամաք, որը գիտնականները տարբեր կերպ անվանում են Ավստրալիա-Նոր Գվինեա, Մեգանեզիա, Պապուալանդ կամ Սահուլ: Հետևաբար, Ավստրալիան, Նոր Գվինեան և Արու կղզիները կիսում են բազմաթիվ պարկավոր կաթնասուններ, ցամաքային թռչուններ և քաղցրահամ ջրերի ձկներ, որոնք չեն հանդիպում Ուոլեսիայում[3]:
Կենսաբանական և պահպանման խնդիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած Ուոլեսիայի ֆլորայի և ֆաունայի հեռավոր նախնիները կարող էին լինել Ասիայից կամ Ավստրալիա-Նոր Գվինեայից, Ուոլեսիան հայրենիք է բազմաթիվ էնդեմիկ տեսակների համար: Այստեղ տեղի է ունենում ինքնաբուխ տեսակառաջացման լայնածավալ գործընթաց և համեմատաբար մեծ թվով էնդեմիկների առկայություն. այս տարածքը կարևոր ներդրում է ունենում Ինդոնեզիական արշիպելագի ընդհանուր մեգա-կենսաբազմազանության մեջ[6]:
Ֆաունան ներառում է ցածրադիր և լեռնային անոան կամ գաճաճ գոմեշը ( Bubalus տեսակ) և բաբիրուսան կամ «եղջերու-խոզը» (Babyrousa տեսակ), որոնք երկուսն էլ հանդիպել են Սուլավեսիում և այլ կղզիներում: Մալուկուն կիսել է մի շարք նման տեսակներ Սուլավեսիի հետ, թեև ավելի քիչ ընդհանուր քանակով՝ հաշվի առնելով երկու կղզիների չափերի տարբերությունը. Սուլավեսիում գրանցվել է առնվազն 4,000 ցամաքային բույսերի և կենդանիների տեսակ[7], մինչդեռ Մալուկուում՝ համեմատաբար ավելի քիչ՝ ընդամենը 1,000-ից ավելի: Սուլավեսին հայրենիք է ավելի քան 2,000 անողնաշար տեսակների (ներառյալ հոդվածոտանիների ավելի քան 1,000 հայտնի տեսակ, չհաշված գրեթե 900 թեփուկաթևավորներ), 100 տեսակի սողունների և երկկենցաղների, և 288 տեսակի թռչունների: Մալուկուն ունի մոտ 70 տեսակի սողուններ և երկկենցաղներ, 250 տեսակի թռչուններ և ավելի քան 550 տեսակի անողնաշարներ: Սերամ կղզին հատկապես հայտնի է իր թիթեռներով և թռչուններով, ներառյալ Մոլուկկյան արքայական թութակը: Ավելի փոքր կաթնասունները, ներառյալ որոշ գիշատիչներ (ինչպես օրինակ՝ ցիվետները), պարկավորները (ինչպես օրինակ՝ կուսկուսը), պրիմատները և կրծողները տարածվել են ամբողջ տարածաշրջանում:
Ուոլեսիան շրջապատող ջրերի մեծ մասը պատկանել է Մարջանային եռանկյունուն, որը համարվում է երկրի վրա ամենահարուստ մարջանային խութերի և ծովային էկոհամակարգերի տարածք՝ տեսակների ամենամեծ քանակով, ինչը նպաստել է տարածաշրջանի ընդհանուր կենսաբազմազանությանը:
Ուոլեսիան սկզբնապես գրեթե ամբողջությամբ անտառապատ էր՝ հիմնականում արևադարձային խոնավ լայնատերև անտառներով։ Ավելի բարձր լեռները հայրենիք են լեռնային և մերձալպյան անտառների համար, իսկ մանգրային անտառները տարածված են ափամերձ շրջաններում: Ըստ Conservation International-ի՝ Ուոլեսիան հայրենիք է ավելի քան 10,000 բուսատեսակների համար, որոնցից մոտավորապես 1,500-ը (15%) էնդեմիկ են[1]:
Էնդեմիզմն ավելի բարձր է ցամաքային ողնաշարավորների տեսակների շրջանում. այստեղ 1,142 տեսակներից գրեթե կեսը (529) էնդեմիկ են: Տարածաշրջանի 45%-ը պահպանել է որոշակի անտառածածկույթ, թեև միայն 52,017 կմ2 -ը (15%) գտնվել է անխաթար վիճակում: Ուոլեսիայի ընդհանուր 347,000 կմ2 տարածքից մոտ 20,000 կմ2 -ը պաշտպանվել է[1]:
Էկոշրջաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևադարձային և մերձարևադարձային խոնավ լայնատերև անտառներ:
- Բանդա ծովի կղզիների խոնավ թափվող անտառներ (Կաի կղզիներ, Տանիմբար կղզիներ, Բաբար կղզիներ, Լետի կղզիներ, արևելյան Բարատ Դայա կղզիներ)
- Բուրու անձրևային անտառներ (Բուրու)
- Հալմահերայի անձրևային անտառներ (Հալմահերա, Մորոտայ, Օբի կղզիներ, Բական կղզի)
- Սերամի անձրևային անտառներ (Սերամ, Բանդա կղզիներ, Ամբոն կղզի, Սապարուա, Գորոնգ արշիպելագ)
- Սուլավեսիի հարթավայրային անձրևային անտառներ (Սուլավեսի, Բանգայ կղզիներ, Սուլա կղզիներ, Սանգիհե կղզիներ, Թալաուդ կղզիներ)
- Սուլավեսի լեռնային անձրևային անտառներ (Սուլավեսի)
Արևադարձային և մերձարևադարձային չոր լայնատերև անտառներ.
- Փոքր Սունդասի սաղարթավոր անտառներ (Լոմբոկ, Սումբավա, Կոմոդո, Ֆլորես, Ալոր)
- Սումբա սաղարթավոր անտառներ (Սումբա)
- Թիմոր և Վետար սաղարթավոր անտառներ (Թիմոր, Վետար)
Տարածումը Ասիայի և Ավստրալիայի միջև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրալիան թեև ծովով մեկուսացված է, սակայն տեխնիկապես, Ուոլեսիայի միջոցով, այն կարող է կենդանաբանորեն ընդլայնվել: Ավստրալիական վաղ-միջին պլիոցենի կրծողների բրածոներ են հայտնաբերվել Քվինսլենդի Չինչիլա Սենդս և Բլաֆս Դաուն վայրերում, սակայն նախնական և ժառանգված հատկանիշների խառնուրդը հուշում է, որ մուրիդ կրծողները Ավստրալիա են հասել ավելի վաղ, հավանաբար Միոցենում, անտառապատ արշիպելագի՝ այսինքն Ուոլեսիայի միջով, և էվոլյուցիայի են ենթարկվել Ավստրալիայում մեկուսացման պայմաններում[8]:
Ավստրալիայի կրծողները կազմել են մայրցամաքի պլացենտար կաթնասունների ֆաունայի մեծ մասը և ներառել են տարբեր տեսակներ՝ ճյուղ-բույն առնետներից մինչև թռչկոտող մկներ: Այլ կաթնասուններ ներխուժել են արևելքից: Կուսկուսի երկու տեսակ՝ սուլավեսյան արջի կուսկուսը և սուլավեսյան թզուկ կուսկուսը, ավստրալասիական պարկավորների ամենաարևմտյան ներկայացուցիչներն են եղել[9]:
Վալլասեայի տեկտոնական բարձրացումը եղել է Ավստրալիայի և Ասիայի բախման ժամանակ, մոտավորապես 23 միլիոն տարի առաջ, հնարավորություն է տվել ճնճղուկանման թռչունների գլոբալ տարածմանը Ավստրալիայից դեպի Ինդոնեզիայի կղզիներ[10]: Ուվալիկները և մեգապոդները պետք է որ ինչ-որ կերպ գաղութացնեին Ավստրալիան: Ավստրալիայի նիմֆաներին նման թութակներ բնակվել են Կոմոդո կղզում՝ Վալլասեայում:
Eucalyptus-ի մի քանի տեսակներ, որոնք Ավստրալիայում ծառերի գերակշռող ցեղ են, հանդիպել են Վալլասեայում: Eucalyptus deglupta-ն՝ Սուլավեսիում, իսկ E. urophylla-ն և E. alba-ն՝ Արևելյան Նուսա Տենգգարայում[11]: Ցամաքային խխունջների համար Վալլասեան և Վալլասի գիծը տարածման խոչընդոտ չեն հանդիսացել[12]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Myers, N.; Mittermeier, R. A.; Mittermeier, C. G.; Da Fonseca, G. A; Kent, J. (2000). «Biodiversity hotspots for conservation priorities» (PDF). Nature. 403 (6772): 853–857. Bibcode:2000Natur.403..853M. doi:10.1038/35002501. PMID 10706275. S2CID 4414279. Վերցված է 15 September 2019-ին.
- ↑ Kealy, Shimona; Louys, Julien; o'Connor, Sue (2015). «Islands under the sea: a review of early modern human dispersal routes and migration hypotheses through Wallacea». The Journal of Island and Coastal Archaeology. 11 (3): 364–84. doi:10.1080/15564894.2015.1119218. S2CID 129964987.
- ↑ 3,0 3,1 New, T.R. (2002). «Neuroptera of Wallacea: a transitional fauna between major geographical regions» (PDF). Acta Zoologica Academiae Scientiarum Hungaricae. 48 (2): 217–27.
- ↑ Wallace, Alfred Russel (1869). «Physical Geography». The Malay Archipelago. New York: Harper & Brothers. էջեր 23–30.
- ↑ «Pleistocene Sea Level Maps». The Field Museum. 12 January 2011. Արխիվացված է օրիգինալից 17 March 2009-ին. Վերցված է 15 September 2019-ին.
- ↑ Rhee, S.; Kitchener, D.; Brown, T.; Merrill, R.; Dilts, R.; Tighe, S. (eds.). Report on Biodiversity and Tropical Forests in Indonesia (PDF) (Report). էջեր 3–2.
- ↑ «Observations - iNaturalist». iNaturalist. Վերցված է 20 March 2024-ին.
- ↑ Archer, M.; Hand, S. J.; Godthelp, H. (2017). «Patterns in the history of Australia's mammals and inferences about palaeohabitats» (PDF). In Hill, R. S. (ed.). History of the Australian Vegetation: Cretaceous to Recent. University of Adelaide Press. էջեր 80–103. ISBN 9781925261479. JSTOR 10.20851/j.ctt1sq5wrv.10. Վերցված է 15 September 2019-ին.
- ↑ Rowe, K. C.; Reno, M. L.; Richmond, D. M.; Adkins, R. M.; Steppan, S. J. (2008). «Pliocene colonization and adaptive radiations in Australia and New Guinea (Sahul): multilocus systematics of the old endemic rodents (Muroidea: Murinae)» (PDF). Molecular Phylogenetics and Evolution. 47 (1): 84–101. Bibcode:2008MolPE..47...84R. doi:10.1016/j.ympev.2008.01.001. PMID 18313945. Վերցված է 19 April 2019-ին.
- ↑ Moyle, R. G.; Oliveros, C. H.; Andersen, M. J.; Hosner, P. A.; Benz, B. W.; Manthey, J. D.; Travers, S. L.; Brown, R. M.; Faircloth, B. C. (2016). «Tectonic collision and uplift of Wallacea triggered the global songbird radiation». Nature Communications. 7 (12709): 12709. Bibcode:2016NatCo...712709M. doi:10.1038/ncomms12709. PMC 5013600. PMID 27575437.
- ↑ Pramono, I. B.; Pudjiharta, A. (1996). «Research experiences on Eucalyptus in Indonesia». Reports submitted to the regional expert consultation on eucalyptus (Report). Vol. II. Food and Agriculture Organization, Regional Office for Asia and the Pacific, Bangladesh.
- ↑ Hausdorf, B. (2019). «Beyond Wallace's line – dispersal of Oriental and Australo-Papuan land-snails across the Indo-Australian Archipelago». Zoological Journal of the Linnean Society. 185 (1): 66–76. doi:10.1093/zoolinnean/zly031.
External links
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ուոլեսիա կատեգորիայում։ |
- Conservation International: Wallacea
- George Gaylord Simpson (Apr. 29, 1977), "Too Many Lines; The Limits of the Oriental and Australian Zoogeographic Regions", Proceedings of the American Philosophical Society, Vol. 121, No. 2, pp. 107–120.
- Wallacea Research Group