1911 թվականին ընդգրկվել է Սոցիալիստական երիտասարդական շարժման, 1916 թվականից՝ Իտալիայի սոցիալիստական կուսակցության (ԻՍԿ) շարքերը։ 1914 թվականին աշխատակցել է «Ավանտի» («Avantil») թերթին։ 1919 թվականին ընդգրկվել է «Օրդինե Նուովո» խմբի կազմում։ 1919 թվականին նշանակվել է ԻՍԿ ղեկավարության անդամ, Թուրինի սոցիալիստական սեկցիայի քարտուղար։
Մասնակցել է ֆաբրիկագործարանային խորհուրդների շարժմանը։ Եղել է Իտալիայի կոմկուսի (ԻԿԿ) հիմնադիրներից (1921) և ղեկավարության անդամներից։ 1921-1924 թվականներին եղել է Կոմինտերնի գործկոմի անդամ, 1926 թվականին՝ ԻԿԿ կենտրոնական օրգան «Ունիտա» թերթի տնօրեն՝ Միլանում։ Նույն թվականին ձերբակալվել է և ֆաշիստական տրիբունալի կողմից դատապարտվել 23 տարվա բանտարկության։ 1944 թվականին Օսոլայում (Պյեմոնտ) գլխավորել է պարտիզանական հանրապետության կառավարությունը (հանրապետությունն ստեղծվել էր իտալական ժողովրդի 1943-1945 թվականի ազգային-ազատագրական պատերազմի ընթացքում)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 653)։