Ումբերտո Էլիա Տեռաչինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ումբերտո Էլիա Տեռաչինի
 
Կուսակցություն՝ Իտալիայի սոցիալիստական կուսակցություն և Իտալական կոմունիստական կուսակցություն
Կրթություն՝ Թուրինի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք աթեիզմ
Ծննդյան օր հուլիսի 27, 1895(1895-07-27)[1][2]
Ծննդավայր Ջենովա, Իտալիա[3]
Վախճանի օր դեկտեմբերի 6, 1983(1983-12-06)[1][2] (88 տարեկան)
Վախճանի վայր Հռոմ, Իտալիա
Թաղված Կարտոզիոյի գերեզմանոց
Քաղաքացիություն  Իտալիա և  Իտալիայի թագավորություն

Ումբերտո Էլիա Տեռաչինի (իտալ.՝ Umberto Elia Terracini, հուլիսի 27, 1895(1895-07-27)[1][2], Ջենովա, Իտալիա[3] - դեկտեմբերի 6, 1983(1983-12-06)[1][2], Հռոմ, Իտալիա), իտալացի իրավաբան և քաղաքական գործիչ։

1911 թվականին ընդգրկվել է Սոցիալիստական երիտասարդական շարժման, 1916 թվականից՝ Իտալիայի սոցիալիստական կուսակցության (ԻՍԿ) շարքերը։ 1914 թվականին աշխատակցել է «Ավանտի» («Avantil») թերթին։ 1919 թվականին ընդգրկվել է «Օրդինե Նուովո» խմբի կազմում։ 1919 թվականին նշանակվել է ԻՍԿ ղեկավարության անդամ, Թուրինի սոցիալիստական սեկցիայի քարտուղար։

Մասնակցել է ֆաբրիկագործարանային խորհուրդների շարժմանը։ Եղել է Իտալիայի կոմկուսի (ԻԿԿ) հիմնադիրներից (1921) և ղեկավարության անդամներից։ 1921-1924 թվականներին եղել է Կոմինտերնի գործկոմի անդամ, 1926 թվականին՝ ԻԿԿ կենտրոնական օրգան «Ունիտա» թերթի տնօրեն՝ Միլանում։ Նույն թվականին ձերբակալվել է և ֆաշիստական տրիբունալի կողմից դատապարտվել 23 տարվա բանտարկության։ 1944 թվականին Օսոլայում (Պյեմոնտ) գլխավորել է պարտիզանական հանրապետության կառավարությունը (հանրապետությունն ստեղծվել էր իտալական ժողովրդի 1943-1945 թվականի ազգային-ազատագրական պատերազմի ընթացքում)։

1946 թվականին դարձել է ԻԿԿ ԿԿ անդամ և ԻԿԿ ղեկավարության անդամության թեկնածու, 1955 թվականից՝ անդամ, 1947 թվականին՝ Սահմանադիր ժողովի նախագահ, 1948 թվականից՝ սենատոր։ 1958-1973 թվականներինին եղել է սենատում կոմունիստական խմբի նախագահը, 1950 թվականից՝ Խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ։ Եղել է Դեմոկրատ իրավաբանների միջազգային ասոցիացիայի ղեկավարության կազմում, ֆաշիզմի զոհերի ազգային ֆեդերացիայի նախագահ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Террачини Умберто Элиа // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ումբերտո Էլիա Տեռաչինի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 653