Ուղուր Փոլաթ
Ուղուր Փոլաթ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 4, 1961[1] (63 տարեկան) |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա[2] |
Կրթություն | Ստամբուլի համալսարանի պետական կոնսերվատորիա |
Քաղաքացիություն | Թուրքիա և Գերմանիա |
Մասնագիտություն | դերասան |
Ուղուր Հաքան Փոլաթ (թուրքերեն՝ Uğur Polat, սեպտեմբերի 4, 1961[1], Ստամբուլ, Թուրքիա[2]), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության թուրք դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուղուր Փոլաթը ծնվել է 1961 թվականի հունվարի 1-ին Ստամբուլում[3]։ 1978 թվականին ընդունվել է Անկարայի գեղարվեստական թատրոն։ 1981 թվականին սովորել է Միմար Սինանի անվան գեղարվեստի համալսարանի թատերական բաժնում։
16 տարվա ընթացքում Փոլաթը հանդես է եկել պետական թատրոնների բեմերում և խաղացել շուրջ 30 թատերական ներկայացումներում։ 1996 թվականին ստացել է Իսմեթ Քյունթայի թատրոնի մրցանակ։ Մասնակցել է հոլիվուդյան մի շարք ֆիլմերի կրկնօրինակման աշխատանքներին, որոնց համար ստացել է մրցանակներ։ 1990-ական թվականներից սկսած սկսել է նկարահանվել ֆիլմերում և հեռուստասերիալներում։ Լավագույն դերասան անվանակարգում դարձել է Անթալիայի կինոփառատոնի «Ոսկե նարինջ» մրցանակի դափնեկիր[4]։ 1990 թվականին Անկարայի կինոփառատոնի ժամանակ «Բոլոր դռները փակ են» ֆիլմի համար ստացել է «Խոստումնալից դերասան» կինոմրցանակ։ 2014 թվականին նկարահանվել է Հեյ Ստամբուլ հեռուստասերիալում, որը ցուցադրվել է Kanal D հեռուստաընկերությամբ։ Հեռուստասերիալում մարմնավորել է Քանդեմիր Նևիզադեի դերը։ Նրա խաղընկերներն են եղել Սալիհ Բադեմջին, Քաան Յըլդըրըմը, Շեբնեմ Բոզոքլուն, Էրքան Քոլչաք Քյոսթենդիլը և այլն։ 2016 թվականին նկարահանվել է Գիշերվա թագուհին հեռուստասերիալում, որը ցուցադրվել է Star TV հեռուստաընկերությամբ։ Նրա խաղընկերներն են եղել Մերյեմ Ուզերլին, Մուրատ Յըլդըրըմը, Ֆունդա էյրիղիթը, Բուրաք Դենիզը և այլն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.intersinema.com/ugur-polat-filmleri
- ↑ 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ «Ugur Polat». IMDb. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «uğur polat». ekşi sözlük (թուրքերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
|