Ուղուր Փոլաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուղուր Փոլաթ
Ծնվել էսեպտեմբերի 4, 1961(1961-09-04)[1] (62 տարեկան)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա[2]
ԿրթությունՍտամբուլի համալսարանի պետական կոնսերվատորիա
Քաղաքացիություն Թուրքիա և  Գերմանիա
Մասնագիտությունդերասան

Ուղուր Հաքան Փոլաթ (թուրքերեն՝ Uğur Polat, սեպտեմբերի 4, 1961(1961-09-04)[1], Ստամբուլ, Թուրքիա[2]), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության թուրք դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղուր Փոլաթը ծնվել է 1961 թվականի հունվարի 1-ին Ստամբուլում[3]։ 1978 թվականին ընդունվել է Անկարայի գեղարվեստական թատրոն։ 1981 թվականին սովորել է Միմար Սինանի անվան գեղարվեստի համալսարանի թատերական բաժնում։

16 տարվա ընթացքում Փոլաթը հանդես է եկել պետական թատրոնների բեմերում և խաղացել շուրջ 30 թատերական ներկայացումներում։ 1996 թվականին ստացել է Իսմեթ Քյունթայի թատրոնի մրցանակ։ Մասնակցել է հոլիվուդյան մի շարք ֆիլմերի կրկնօրինակման աշխատանքներին, որոնց համար ստացել է մրցանակներ։ 1990-ական թվականներից սկսած սկսել է նկարահանվել ֆիլմերում և հեռուստասերիալներում։ Լավագույն դերասան անվանակարգում դարձել է Անթալիայի կինոփառատոնի «Ոսկե նարինջ» մրցանակի դափնեկիր[4]։ 1990 թվականին Անկարայի կինոփառատոնի ժամանակ «Բոլոր դռները փակ են» ֆիլմի համար ստացել է «Խոստումնալից դերասան» կինոմրցանակ։ 2014 թվականին նկարահանվել է Հեյ Ստամբուլ հեռուստասերիալում, որը ցուցադրվել է Kanal D հեռուստաընկերությամբ։ Հեռուստասերիալում մարմնավորել է Քանդեմիր Նևիզադեի դերը։ Նրա խաղընկերներն են եղել Սալիհ Բադեմջին, Քաան Յըլդըրըմը, Շեբնեմ Բոզոքլուն, Էրքան Քոլչաք Քյոսթենդիլը և այլն։ 2016 թվականին նկարահանվել է Գիշերվա թագուհին հեռուստասերիալում, որը ցուցադրվել է Star TV հեռուստաընկերությամբ։ Նրա խաղընկերներն են եղել Մերյեմ Ուզերլին, Մուրատ Յըլդըրըմը, Ֆունդա էյրիղիթը, Բուրակ Դենիզը և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.intersinema.com/ugur-polat-filmleri
  2. 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. «Ugur Polat». IMDb. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  4. «uğur polat». ekşi sözlük (թուրքերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.