Մուրատ Յըլդըրըմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մուրատ Յըլդըրըմ
Murat Yıldırım (actor).jpg
Ծնվել էապրիլի 13, 1979(1979-04-13) (40 տարեկան)
ԾննդավայրԿոնիա, Թուրքիա
ԿրթությունՅըլդըզ տեխնիկական համալսարան
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա
Մասնագիտությունկինոդերասան և հեռուստատեսային դերասան
Ամուսին(ներ)Iman Elbani?

Մուրատ Յըլդըրըմ (թուրք.՝ Murat Yıldırım; ապրիլի 13 1979, Կոնիա, Թուրքիա), ազգությամբ թուրք դերասան և մոդել։ «Բուք» (թուրք.՝ Fırtına) ֆիլմում մարմնավորած կերպարի համար ստացել է «Ոսկե նարինջ» կինոմրցանակ (2006)[1][2]: Համարվում է Թուրքիայի ամենագեղեցիկ 10 դերասաններից մեկը[3]: 2015 թվականին նկարահանվել է «Գիշերվա թագուհին» հեռուստանովելում, որտեղ նրա խաղընկերն էր հայտնի թուրք դերասանուհի Մերյեմ Ուզերլին:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուրատը ծնվել է 1979 թվականի ապրիլի 13-ին թուրքական Անատոլիայի կենտրոնական հատվածում գտնվող Կոնիա քաղաքում։

Ավարտել է Ստամբուլի «Yıldız» տեխնիկական համալսարանի մեքենաշինական ֆակուլտետը՝ ստանալով ինժեներ- մեխանիկի որակավորում։ Դերասանական գործունեությամբ սկսել է զբաղվել ուսանողական ոչ պորֆեսիոնալ թատրոնում։ Սովորել է երգեցողություն և դերասանական գործ դրամատիկական դպրոցում։ Կինոկարիերայում առաջին քայլերը կատարել է՝ խաղալով «Մեծ սուտ» ֆիլմում։ Առավել մեծ ճանաչում է ունեցել՝ խաղալով «Փոթորիկ» և «Ասի» հեռուստանովելներում։ Այսօր Մուրատը ճանաչված դերասան է ոչ միայն Թուրքիայում, այլ նաև նրա սահմաններից դուրս։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մայր՝ թարգմանչուհի արաբերենից,
  • Հայր՝ զբաղվել է բեմական արվեստով,
  • Կին՝ Իման Էլբանի (մարոկկացի մոդել)
  • Նախկին կին՝ Բուրչին Թերզիօղլու, դերասանուհի

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2016 — Գիշերվա թագուհին / Gecenin kralicesi (հեռուստասերիալ)
  • 2012 — Լռություն / Suskunlar
  • 2010 — Սեր և պատիժ
  • 2009 — Անշան ցավը
  • 2007—2009 — Ասի
  • 2006 — Բուք / Փոթորիկ / Fırtına
  • 2006 — Քավարան
  • 2005 — Թռիչք թռչող գորգով
  • 2004 — Մեծ սուտ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]