Յըլդըզ տեխնիկական համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յըլդըզ տեխնիկական համալսարան
Տեսակհասարակական համալսարան, տեխնիկական համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն
Հիմնադրված է1911
Անվանված էՅըլդըզ
ԱնդամակցությունԵվրոպայի համալսարանների միություն[1], Anatolian University Libraries Consortium Association?[2] և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[3]
Երկիր Թուրքիա[4]
ՏեղագրությունՍտամբուլ
Կայքyildiz.edu.tr(թուրքերեն)
Յըլդըզ տեխնիկական համալսարան (Թուրքիա)##
Յըլդըզ տեխնիկական համալսարան (Թուրքիա)
Յըլդըզ տեխնիկական համալսարան, Թուրքիա
 Yıldız Technical University Վիքիպահեստում

Յըլդըզ տեխնիկական համալսարան (թուրքերեն՝ Yıldız Teknik Üniversitesi, YTU, հաճախ միայն անվանում են Յըլդըզ), թուրքական բարձրագույն ուսումնական տեխնիկական համալսարան, որը մասնագիտացած է ինժեներական գիտություններում։ Համարվում է Ստամբուլի առաջատար համալսարաններից մեկը։ Կենտրոնական կամպուսը գտնվում է Ստամբուլի Բեշիկթաշ շրջանում։ Նոր Դավութփաշա կամպուսը գտնվում է Էսենլեր թաղամասում։ Համալսարանը բաղկացած է 10 ֆակուլտետներից, երեք պրոֆեսիոնալ ուսումնարաններից և երկու ինստիտուտներից[5][6]։ Տեխնիկական համալսարանին կից գործում է նաև տեխնոպարկ, որը հնարավորություն է տալիս երիտասարդ ձեռներեցներին՝ հմտանալու ձեռներեցության ոլորտում։

Համալսարանի կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էլեկտրոնիկայի ֆակուլտետ
  • Գրականության և ազգային մշակույթի ֆակուլտետ
  • Արվեստների և դիզայնի ֆակուլտետ
  • Մանկավարժության ֆակուլտետ
  • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
  • Քաղաքացիական շինարարության ֆակուլտետ
  • Քիմիայի և մետալուրգիայի ֆակուլտետ
  • Մեքենաշինության ֆակուլտետ
  • Ծովային ֆակուլտետ
  • Ճարտարագիտության ֆակուլտետ

Ինստիտուտներ և դպրոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գիտության և տեխնիկայի ինստիտուտ
  • Սոցիալական գիտությունների ինստիտուտ
  • Պրոֆեսիոնալ ուսուցման դպրոց
  • Օտար լեզուների դպրոց

Կապեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Յըլդըզ տեխնիկական համալսարանը համարվում է Կովկասի համալսարանների ասոցիացիայի անդամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յըլդըզ տեխնիկական համալսարան» հոդվածին։