Սեր և պատիժ
Սեր և պատիժ թուրքերեն՝ Aşk ve Ceza | |
---|---|
![]() Սեր և պատիժ հեռուստասերիալի պոստերը | |
Ժանր | դրամա, մելոդրամա |
Երկիր | ![]() |
Լեզու | թուրքերեն |
Ռեժիսոր | Քուդրեթ Սաբանջը |
Գլխավոր դերերում | Նուրգյուլ Եշիլչայ Մուրատ Յըլդըրըմ Ֆերիդե Չեթին Թոմրիս Ինջեր Քերեմ Աթաբեյօղլու Գյոքչե Յանարդաղ Սինան Թուզջու |
Սցենարիստ | Յըլդըզ Թունջ Մուրատ Լյուտֆյու Մեհմեդ Բիլալ Էթհեմ Եքթա |
Պատմվածքի վայր | Վան |
Եթերաշրջանների քանակ | 2 |
Սերիաների քանակ | 62 |
Էկրաններին է | հունվարի 5, 2010[1]-ից հունիսի 27, 2011-ը |
Հեռուստաալիք | ATV (Թուրքիա) |
Ընկերություն | TMC Film |
Դիստրիբյուտոր | Նեթֆլիքս |
Ձայնի ձևաչափ | Stereo |
Սեր և պատիժ (թուրքերեն՝ Aşk ve Ceza), թուրքական հեռուստասերիալ, որի առաջին սերիան ցուցադրվել է 2010 թվականի հունվարի 5-ին ATV հեռուստաընկերության եթերում։ Հեռուստասերիալի վերջին սերիան ցուցադրվել է 2011 թվականի հունիսի 27-ին։ Հեռուստասերիալը նկարահանվել է Ստամբուլ, Բոդրում և Վան քաղաքներում։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Մուրաթ Յըլդըրըմը և Նուրգյուլ Եշիլչայը[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդ կինը կորցնում է սիրո նկատմամբ իր հավատը, երբ հարսանիքից մի քանի օր առաջ իր փեսացուին տեսնում է անկողնում մտերիմ ընկերուհու հետ։ Վրեժի ծարավը նրան հանգիստ չի թողնում և ստիպում, որ պատահական սեռական հարաբերություն ունենա մի անծանոթ տղամարդու հետ։ Նրանք միասին են անցկացնում ամբողջ գիշերը և երկուսի մոտ էլ առաջանում են երկու հակասական զգացողություններ՝ սեր և ատելություն։
Պարզվում է, որ անծանոթ տղամարդու անունը Սավաշ է (Մուրաթ Յըլդըրըմ), ով հարուստ և հարգված ընտանիքի անդամ է։ Վերջինս փնտրում է անծանոթ աղջկան, որպեսզի վերադարձնի նրա վզնոցը, որը որպես հուշ մնացել էր միասին անցկացրած գիշերվանից։ Նա ակտիվորեն մասնակցում է ընտանեկան բիզնեսի վարմանը, սակայն երբ պարզում է, որ իրենց ունեցած փողը վաստակվել է ոչ օրինական ճանապարհով, փորձում է տեղափոխել այն օրինական դաշտ։ Այդ ընթացքում, Սավաշը, ընտանեկան ավանդույթների համաձայն, պարտավոր էր ամուսնանալ իր մահացած եղբոր հարսնացուի հետ։
Յասեմինի և Սավաշի ուղիները նորից հատվում են, երբ նրանք հանդիպում են Սավաշի ղեկավարած ընկերությունում։ Այդ պահից սկսվում է զույգի սիրո պատմությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Fernsehserien.de (գերմ.)
- ↑ «Turkish Actress Cast in Persian Film». Financial Tribune. October 29, 2017. Վերցված է February 24, 2024-ին.
|