Գիշերվա թագուհին
Գիշերվա թագուհին Gecenin Kraliçesi | |
|---|---|
| Ժանր | դրամա, մելոդրամա |
| Երկիր | |
| Լեզու | թուրքերեն |
| Ռեժիսոր | Դուրուլ Թայլան, Յաղմուր Թայլան |
| Գլխավոր դերերում | Մուրատ Յըլդըրըմ, Մերյեմ Ուզերլի |
| Սցենարիստ | Օզան Աքսունգուր, Ջյունեյթ Այսան |
| Պատմվածքի վայր | Գրաս |
| Եթերաշրջանների քանակ | 1 |
| Սերիաների քանակ | 15 |
| Էկրաններին է | հունվարի 12, 2016-ից ապրիլի 19, 2016-ը |
| Հեռուստաալիք | Star TV |
| Պատկերի ձևաչափ | HD |
Գիշերվա թագուհին (թուրքերեն՝ Gecenin Kraliçesi), թուրքական Star TV-ով հեռարձակված սերիալ, որի առաջին սերիան ցուցադրվել է 2016 թվականի հունվարի 12-ին և ավարտվել 2016 թվականի ապրիլի 19-ին։ Գլխավոր դերերում խաղում են թուրք հայտնի դերասաններ Մուրաթ Յըլդըրըմը, Մերյեմ Ուզերլին և Ուղուր Փոլաթը[1]։ Առաջին սերիայի նկարահանումները տեղի են ունեցել Կաննում և Գրասսեյում, իսկ մնացած սերիաները նկարահանվել են Ստամբուլում։ Հեռուստասերիալը բաղկացած է 15 սերիայից, որի յուրաքանչյուր սերիան տևում է 120- 130 րոպե։
Հեռուստասերիալը համարվում է վերջին տարիների թուրքական ամենառեյտինգային սերիալներից մեկը, ոչ միայն Թուրքիայում, այլև՝ ամբողջ աշխարհում։ Մինչ ցուցադրությունը այն մեծ հետաքրքրություն էր առաջացրել համացանցում։ Ստամբուլում կազմակերպվել էր ներկայացում-պրեզենտացիա, որտեղ հեռուստասերիալի ցուցադրության իրավունքը վաճառվել էր շուրջ 25 երկրների։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Սելինը (Մերյեմ Ուզերլի) օծանելիքի երիտասարդ մասնագետ է, որը բնակվում է Ֆրանսիայի Գրասսե քաղաքում։ Նրա հայրը թուրք է, իսկ մայրը՝ ֆրանսուհի։ Երկար տարիներ Սելինը լուր չունի իր հորից, որը լքել է նրանց։ Պատահաբար նա ծանոթանում է Քարթալ անունով (Մուրաթ Յըլդըրըմ) մի երիտասարդ թուրք գործարարի հետ, որը գործով եկել էր Գրասսե։ Երիտասարդները սիրահարվում են միմյանց։ Սակայն Քարթալը պարտավոր է վերադառնալ Ստամբուլ, որտեղ նրան սպասում են իր կինը` Էսրան և կնոջ հայրը` Ազիզը, որը փոքր տարիքում որդեգրել է Քարթալին` նրա հորը սպանելուց հետո[2]։ Սելինը գալիս է Ստամբուլ, սակայն նա և Քարթալը չեն կարողանում միասին լինել։ 4 տարի անց Սելինը դարձյալ վերադառնում է Թուրքիա, որտեղ նա հանդիպում է Ազիզին։ Սելինը, սակայն, գաղտնիք ունի։ Նա իր հոր հետ միասին վրեժ է լուծում Ազիզից` իմանալով, որ ժամանակին Ազիզը ուզեցել է սպանել իր հորը։ Սելինը չգիտի, որ Քարթալը Ազիզի փեսան է, և որ Ազիզն է սպանել նաև Քարթալի հորը։ Սելինը Քարթալից գաղտնի է պահում այն փաստը, որ արդեն 4 տարի է ինչ նրանք ունեն որդի` Օսմանը։
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դեր | Դերասան |
| Սելին | Մերյեմ Ուզերլի |
| Քարթալ | Մուրաթ Յըլդըրըմ |
| Ազիզ | Ուղուր Փոլաթ |
| Էսրա | Ֆունդա Էյրիղիթ |
| Էմրե | Դենիզ Ջելիլօղլու |
| Հյումա | Սեդա Աքման |
| Մերթ | Բուրաք Դենիզ |
| Հաքան | Սելիմ Բայրաքթար |
| Էմինե | Նիհան Բյույուքաղաչ |
| Սադըք | Օմյուր Արփաջը |
| Սելինի մայրը | Հյուրդեմ Ռեհիթմյուլլեր |
| Օքթայ | Բուրաք Դեմիր |
| Օսման | Ռեհա Օզջան |
| Ֆաթմա | Փերվին Յունալփ |
| Էլիֆ | Դերյա Բեշերլեր |
| Բուրջու | Նազ Սայիներ |
| Օսման (երեխա) | Քաան Իրևյուլ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Gecenin Kraliçesi, Վերցված է 2018-12-14-ին
- ↑ «Is "Gecenin Kraliçesi" Dead on Arrival? | İzleyici Platformu». www.izleyiciplatformu.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիշերվա թագուհին» հոդվածին։ |
| ||||||