Բուրաք Դենիզ
![]() | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 17, 1991[1] (32 տարեկան) |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Կրթություն | Çanakkale Onsekiz Mart University? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, մոդել և հեռուստատեսային դերասան |
burakdeniz.com.tr | |
Բուրաք Դենիզ (թուրքերեն՝ Burak Deniz, փետրվարի 17, 1991[1], Ստամբուլ, Թուրքիա), թուրք դերասան և մոդել։
Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1991 թվականի փետրվարի 17-ին Ստամբուլում։ Ստացել է դերասանի մասնագիտական կրթություն[2]։ Նկարահանվել է այնպիսի հայտնի հեռուստասերիալներում, ինչպիսիք են «Սերը բառեր չի հասկանում», «Գիշերվա թագուհին», «Մակընթացություն» և «Փոքրիկ հմայիչ խաբեբաները» հեռուստասերիալներում։ Առավել հայտնի է դարձել Մուրատ Սարսըլմազի դերով, որը նա մարմնավորել է «Սերը բառեր չի հասկանում» հեռուստասերիալում։ Նրա խաղընկերն է եղել Հանդե Էրչելը։ Մարմնավորել է Թոփրաքի դերը «Փոքրիկ հմայիչ խաբեբաները» հեռուստասերիալում, որը ամերիկյան «Հմայիչ խաբեբաները» հեռուստասերիալի թուրքական ադապտացիան է[3]։
Ներկայումս նկարահանվում է «Մեր պատմությունը» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում է հարուստ Բարըշի դերը։ Նրա խաղընկերն է թուրք հայտնի դերասանուհի Հազալ Քայան, ով մարմնավորում է Ֆիլիզի դերը։ Հեռուստասերիալը ցուցադրվում է FOX հեռուստաընկերությամբ[4]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Դեր | Տարի | Հեռուստաընկերություն |
---|---|---|---|
Մեր պատմությունը | Բարըշ | 2017 | FOX |
Սերը բառեր չի հասկանում | Մուրատ Սարսըլմազ | 2016 - 2017 | Show TV |
Գիշերվա թագուհին | Մերթ | 2016 | Star TV |
Փոքրիկ հմայիչ խաբեբաներ | Թոփրաք | 2015 | Star TV |
Մակընթացություն | Արաս | 2013 - 2015 | Star TV |
Փախստական | Բուրաք Թոփջուօղլու | 2013 | ATV |
Դպրոցական օրագիր | Օնուր | 2011 | |
Սուլթան | Թարըք | 2011 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.haber7.com/yasam/haber/2521777-bizim-hikayenin-barisi-burak-deniz-kimdir-kac-yasinda-nereli
- ↑ Константин Филиппович։ «Бурак Дениз : последние новости из жизни : фото, фильмография, биография, новости 2015- 2017 /»։ www.hierapolis-info.ru։ Վերցված է 2017-09-17
- ↑ «Бурак Дениз: Личная жизнь и биография»։ be-missis.ru (ru-ru)։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-17-ին։ Վերցված է 2017-09-17
- ↑ «FOX - Bizim Hikaye 2. Bölüm 1. Tanıtım»։ www.fox.com.tr (անգլերեն)։ Վերցված է 2017-09-17
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Burak Deniz»։ IMDb.com։ Վերցված է 2017-07-23
|