Ռենշոուն նվաճել է ընդհանուր տասներկու Ուիմբլդոնի տիտղոս[4]։ Մենախաղում գրանցած իր յոթ տիտղոսի ռեկորդից, որը հավասարեցրեց Փիթ Սամփրասը 2000 թվականին, 2017 թվականին առաջ անցավ Ռոջեր Ֆեդերերը՝ գրանցելով իր ութերորդ տիտղոսը։ Առաջին վեց անընդմեջ հաղթանակների նրա ռեկորդը մինչ օրս չի կրկնվել[5]։ 1922 թվականից սկսած գործող չեմպիոնները ստիպված են եղել խաղալ հավասար միավորներով, ինչը զգալիորեն դժվարացնում է նման ձեռքբերումներ գրանցել։ Ամռան ամիսներին նա մրցում էր Անգլիայում և Իռլանդիայում, ձմռան ամիսներին՝ ֆրանսիականՌիվիերայում և նաև մարզվում մասնավոր թենիսի կորտում, որը եղբոր հետ կառուցել էին իրենց միջոցներով[6]։ Ուիմբլդոնի եզրափակիչի մենախաղում նա երեք անգամ խաղացել է իր երկվորյակ եղբոր՝ Էռնեստ Ռենշոուի հետ (1882, 1883 և 1889 թթ.)՝ երեք անգամ էլ հաղթելով։ Նա չկարողացավ պաշտպանել իր տիտղոսը 1887 թվականին արմունկի վնասվածքի պատճառով։ Առաջին անգամ այս վնասվածքը արժանացավ հանրության ուշադրությանը, և որի ընթացքում նա սկսեց զբաղվել գոլֆով[6][7][8]։ Մնացած հինգ տիտղոսները եղել են Տղամարդկանց զուգախաղում՝ Էռնեստի հետ համագործակցությամբ։ Բացի այդ, նա և իր եղբայրը երկար տարիներ գերիշխող դիրքում էին սպորտում, այն ժամանակ, երբ միակ մյուս «Մեծ սաղավարտը» (անգլ.՝ Grand Slam) ԱՄՆ-ի առաջնությունն էր, և սովորության համաձայն խաղացողները հեռու չէին ճամփորդում։ Այս շրջանում թենիսի ժողովրդականության աճը հայտնի դարձավ «Ռենշոու Ռաշ» անվանվամբ[9][10]։ 1888 թվականին Ուիլյամն ընտրվեց որպես Բրիտանական Լոն Թենիսի ասոցիացիայի (LTA) առաջին նախագահ[6]։ 1983 թվականին Ուիլյամ Ռենշոուն եղբոր հետ հետմահու ընդունվել են Թենիսի միջազգային փառքի սրահ (անգլ.՝ International Tennis Hall of Fame)[11]։
Նա մահացել է Սուոննեյջում, Դորսետում, 1904 թվականի օգոստոսի 12-ին 43 տարեկան հասակում էպիլեպտիկ նոպաներից[12]։ 2022 թվականին Լիմինգթոնում մի փողոց անվանվել է ի պատիվ իրեն և իր եղբոր՝ Ռենշոու Դրայվ։