Ուիմբլդոնի մրցաշարի տղամարդկանց մենախաղ 2015

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
2015 թվականի Ուիմբլդոնի մրցաշար
Tennis pictogram.svg
Եզրափակիչ
Հաղթող   Սերբիա Նովակ Ջոկովիչ
Շվեյցարիա Ռոջեր Ֆեդերեր
Հաշիվ   7–6(1), 6–7(10), 6–4, 6–3
Մրցաշար
Մենախաղ   տղամարդիկ   կանայք  
Զուգախաղ   տղամարդիկ   կանայք   խառը
2014←Ուիմբլդոնի մրցաշար→2016
Տղամարդկանց մենախաղի մրցաշարի հաղթող Նովակ Ջոկովիչը
Տղամարդկանց մենախաղի մրցաշարի եզրափակիչի մասնակից Ռոջեր Ֆեդերերը

Ուիմբլդոնի մրցաշարի տղամարդկանց մենախաղ 2015, թենիսի տղամարդկանց մենախաղի մրցաշար, թենիսի հիմնական՝ Մեծ Սաղավարտի, մրցաշարերից մեկը։ Անց է կացվել 2015 թվականի հունիսի 19-ից մինչև հուլիսի 12-ը, Լոնդոնի «All England Lawn Tennis and Croquet Club» («Համանգլիական լաուն-թենիսի և կրոկետի ակումբ») ակումբի կորտերում, Մեծ Բրիտանիա։

Նովակ Ջոկովիչը մրցաշարի գործող չեմպիոններ էր և հաջողությամբ պաշտպանել է տիտղոսը, նախորդ տարվա մրցաշարի եզրափակիչի կրկնությունը հանդիսացող եզրափակիչում հաղթանակ տանելով Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ՝ 7-6(1), 6-7(10), 6-4, 6-3։

Տիտղոսը Ջոկովիչի համար երրորդն էր Ուիմբլդոնի և իններորդը Մեծ Սաղավարտի մենախաղի մրցաշարերում, ինչպես նաև նրա երկրորդ խոշոր հաղթանակը մրցաշրջանի ընթացքում։ Ֆեդերերը հնարավորություն ուներ դառնալու առաջին թենիսիստը, ով Ուիմբլդոնի մրցաշարում կհաղթեր ութերորդ անգամ[1]։ Ֆեդերերը դարձել է առաջին թենիսիստը, ով Մեծ Սաղավարտի մեկ մրցաշարում 10 անգամ հասել է եզրափակիչ։

2002 թվականի մրցաշարի հաղթող Լեյթոն Հյուիթը մասնակցել է իր վերջին Ուիմբլդոնին և առաջին շրջանում հինգ սեթում պարտվել է Յարկո Նիեմինենին (ով նույնպես մասնակցում էր իր վերջին Ուիմբլդոնին)[2]։

Երկրորդ շրջանում 102-րդ վարկանիշ ունեցող գերմանացի Դաստին Բրաունը պարտության է մատնել աշխարհի թիվ 10 ռակետ Ռաֆայել Նադալին, ով Ուիմբլդոնում հաղթանակ էր տարել 2008 և 2010 թվականներին։ Բրաունը Նադալին նախկինում պարտության էր մատնել 2014 թվականի Հալլեի «Gerry Weber Open» մրցաշարում, նախկինում նրանց միջև կայացած միակ հանդիպումում։ Դա անընդմեջ յորրորդ տարին է, երբ Նադալը մրցաշարից դուրս է մնացել վաղ շրջանում, պարտվելով վարկանիշային աղյուսակում 100-րդ և ցածր դիրք զբաղեցնող թենիսիստին։ Մինչ այդ նա 2012 թվականին պարտվել էր Լուկաշ Ռոսոլին (այդ պահին 100-րդ ռակետ), 2013 թվականին Սթիվ Դարսիին (135-րդ) և 2014 թվականին Նիկ Կիրգիոսին (144-րդ)[3]։

Դա եղել է առաջին խոշոր մրցաշարը 2002 թվականի ԱՄՆ բաց առաջնությունից հետո, երբ իսպանացի Դավիդ Ֆերերը (աշխարհի թիվ 8 ռակետ) չի մասնակցել մրցաշարին, դաստակի վնասվածքի պատճառով, որը նա ստացել էր մրցաշարին նախորդող «Queen's Club Championships» մրցաշարում։ Դրանով ավարտվել է Ֆերերի 52 անընդմեջ Մեծ Սաղավարտի մրցաշերին մասնակցությունը։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սերբիա Նովակ Ջոկովիչ (Հաղթող)
  2. Շվեյցարիա Ռոջեր Ֆեդերեր (Եզրափակիչ)
  3. Մեծ Բրիտանիա Էնդի Մարրեյ (Կիսաեզրափակիչ)
  4. Շվեյցարիա Ստանիսլաս Վավրինկա (Քառորդ եզրափակիչ)
  5. Ճապոնիա Կեյ Նիշիկորի (Երկրորդ շրջան, հրաժարում ոտքի վնասվածքի պատճառով)
  6. Չեխիա Տոմաշ Բերդիխ (Չորրորդ շրջան)
  7. Կանադա Միլոշ Ռաոնիչ (Երրորդ շրջան)
  8. Իսպանիա Դավիդ Ֆերեր (Հրաժարում դաստակի վնասվածքի պատճառով)
  9. Խորվաթիա Մարին Չիլիչ (Քառորդ եզրափակիչ)
  10. Իսպանիա Ռաֆայել Նադալ (Երկրորդ շրջան)
  11. Բուլղարիա Գրիգոր Դիմիտրով (Երրորդ շրջան)
  12. Ֆրանսիա Ժիլ Սիմոն (Քառորդ եզրափակիչ)
  13. Ֆրանսիա Ժո Վիլֆրեդ Ցոնգա (Երրորդ շրջան)
  14. Հարավաֆրիկյան Հանրապետություն Քևին Անդերսոն (Չորրորդ շրջան)
  15. Իսպանիա Ֆելիսիանո Լոպես (Երկրորդ շրջան)
  16. Բելգիա Դավիդ Գոֆին (Չորրորդ շրջան)
  17. Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջոն Իզներ (Երրորդ շրջան)
  18. Ֆրանսիա Գաել Մոնֆիլս (Երրորդ շրջան)
  19. Իսպանիա Տոմի Ռոբրեդո (Առաջին շրջան)
  20. Իսպանիա Ռոբերտո Բաուտիստա Ագուտ (Չորրորդ շրջան)
  21. Ֆրանսիա Ռիշար Գասկե (Կիսաեզրափակիչ)
  22. Սերբիա Վիկտոր Տրոիցկի (Չորրորդ շրջան)
  23. Խորվաթիա Իվո Կառլովիչ (Չորրորդ շրջան)
  24. Արգենտինա Լեոնարդո Մայեր (Երրորդ շրջան)
  25. Իտալիա Անդրեաս Սեպի (Երրորդ շրջան)
  26. Ավստրալիա Նիկ Կիրգիոս (Չորրորդ շրջան)
  27. Ավստրալիա Բեռնարդ Տոմիչ (Երրորդ շրջան)
  28. Ուրուգվայ Պաբլո Կուէվաս (Առաջին շրջան)
  29. Իսպանիա Գիլիերմո Գարսիա Լոպես (Առաջին շրջան)
  30. Իտալիա Ֆաբիո Ֆոնինի (Երկրորդ շրջան)
  31. Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջեկ Սոկ (Առաջին շրջան)
  32. Ավստրիա Դոմինիկ Տիմ (Երկրորդ շրջան)

Հատուկ հրավիրվածներ (WC)[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մեծ Բրիտանիա Լիամ Բրոուդի (երկրորդ շրջան)
  2. Ավստրալիա Մեթյու Էբդեն (երկրորդ շրջան)
  3. Մեծ Բրիտանիա Կայլ Էդմունդ (առաջին շրջան)
  4. Ավստրալիա Լեյթոն Հյուիթ (առաջին շրջան)
  1. Մեծ Բրիտանիա Բրիդան Կլայն (առաջին շրջան)
  2. Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դենիս Կուդլա (չորրորդ շրջան)
  3. Ֆրանսիա Նիկոլա Մայու (երկրորդ շրջան)
  4. Մեծ Բրիտանիա Ջեյմս Ուորդ (երրորդ շրջան)

Որակավորման մրցաշարի հաղթողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ֆրանսիա Վենսան Միյո (Առաջին շրջան)
  2. Կոլումբիա Ալեխանդրո Ֆալիա (Առաջին շրջան)
  3. Շվեդիա Էլիաս Իմեր (Առաջին շրջան)
  4. Ճապոնիա Հիրոկի Մորիա (Առաջին շրջան)
  5. Ավստրալիա Լյուկ Սևիլ (Առաջին շրջան)
  6. Նիդերլանդներ Իգոր Սեյսլինգ (Առաջին շրջան)
  7. Ֆրանսիա Պիեռ Հյուգո Էրբեր (Երկրորդ շրջան)
  8. Ճապոնիա Յուիչի Սուգիտա (Առաջին շրջան)
  1. Վրաստան Նիկոլոզ Բասիլաշվիլի (Երրորդ շրջան)
  2. Ավստրալիա Ջոն Պատրիկ Սմիթ (Առաջին շրջան)
  3. Գերմանիա Միխայիլ Բերեր (Առաջին շրջան)
  4. Գերմանիա Դասթին Բրաուն (Երրորդ շրջան)
  5. Ղազախստան Ալեքսանդր Նեդովեսով (Առաջին շրջան)
  6. Արգենտինա Օրասիո Սեբալոս (Առաջին շրջան)
  7. Ավստրալիա Ջոն Միլմեն (Երկրորդ շրջան)
  8. Ֆրանսիա Կենի դե Շեպեր (Երկրորդ շրջան)

Հիմնական ցանց[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հապավումներ
    • Q - Որակավորված
    • WC - Wild card, Ջոկեր
    • LL - Երջանիկ անհաջողակ
    • PR - Պաշտպանված վարկանիշ

Քառորդ եզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թենիսիստ Թենիսիստ Հաշիվ
1 Սերբիա Նովակ Ջոկովիչ 9 Խորվաթիա Մարին Չիլիչ 6-4, 6-4, 6-4
4 Շվեյցարիա Ստանիսլաս Վավրինկա 21 Ֆրանսիա Ռիշար Գասկե 4-6, 6-4, 6-3, 4-6, 9-11
Կանադա Վաշեկ Պոսպիշիլ 3 Մեծ Բրիտանիա Էնդի Մարրեյ 4-6, 5-7, 4-6
12 Ֆրանսիա Ժիլ Սիմոն 2 Շվեյցարիա Ռոջեր Ֆեդերեր 3-6, 5-7, 2-6

Կիսաեզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թենիսիստ Թենիսիստ Հաշիվ
1 Սերբիա Նովակ Ջոկովիչ 21 Ֆրանսիա Ռիշար Գասկե 7-6(2), 6-4, 6-4
3 Մեծ Բրիտանիա Էնդի Մարրեյ 2 Շվեյցարիա Ռոջեր Ֆեդերեր 5-7, 5-7, 4-6

Եզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թենիսիստ Թենիսիստ Հաշիվ
1 Սերբիա Նովակ Ջոկովիչ 2 Շվեյցարիա Ռոջեր Ֆեդերեր 7-6(1), 6-7(10), 6-4, 6-3

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Newbery Piers (12 July 2015)։ «Wimbledon 2015: Novak Djokovic beats Roger Federer in final»։ BBC Sport։ Վերցված է 12 July 2015 
  2. Wertheim Jon (June 29, 2015)։ «2002 champ Lleyton Hewitt honored in loss at 17th and final Wimbledon»։ Sports Illustrated։ Վերցված է August 6, 2015 
  3. Ubha Ravi (July 2, 2015)։ «Wimbledon 2015: Rafael Nadal upset by Dustin Brown»։ CNN։ Վերցված է July 12, 2015 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]