Նիկոլոզ Բասիլաշվիլի
Սեռ | արական |
---|---|
Քաղաքացիություն | Վրաստան |
Բնակվելու վայր | Թբիլիսի[1] |
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 23, 1992 |
Ծննդավայր | Թբիլիսի |
Հասակ | 185 սմ |
Քաշ | 79 կգ |
Կարիերայի սկիզբ | 2010 թվական |
Աշխատող ձեռք | աջ |
Պարգևավճար, USD | 781 945 ԱՄՆ դոլար |
Խաղեր Հ/Պ | 146–172[1] |
Խաղեր Հ/Պ | 14–53[1] |
Նիկոլոզ Բասիլաշվիլի (վրաց.՝ ნიკოლოზ ბასილაშვილი, փետրվարի 23, 1992[1], Թբիլիսի, Վրաստան[1]), վրացի պրոֆեսիոնալ թենիսիստ, Վրաստանի առաջին ռակետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլոզ Բասիլաշվիլին ծնվել է 1992 թվականի փետրվարի 23-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ Նրա հայրը՝ Նոդարը, եղել է Վրաստանի ժողովրդական պարի անսամբլի պարող, իսկ մայրը՝ Նատալիան, եղել է բժշկուհի[2]։
Նա ունի Թենզիգ անունով եղբայր։ Տիրապետում է վրացերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին[2]։ 2013 թվականի սեպտեմբերի 28-ին ամուսնացել է Նեկա անունով մի աղջկա հետ։
Թենիս սկսել է խաղալ դեռևս հինգ տարեկան հասակից։ Տասներկու տարեկան հասակում մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ վերապատրաստման նպատակով։ Երբ նա դեռ 15 տարեկան էր, նրա ծնողներն ապրելու նպատակով տեղափոխվեցին Ռուսաստանի Դաշնություն։ Սկզբնական շրջանում երիտասարդ թենիսիստը հանդես էր գալիս, որպես Ռուսաստանի ներկայացուցիչ, սակայն որոշ ժամանակ անց նա որոշում ընդունեց հանդես գալ Վրաստանի դրոշի ներքո։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականին Նիկոլոզ Բասիլաշվիլին որակվել է, որպես Մեծ Սաղավարտի մրցաշարերից մեկի՝ Ֆրանսիայի տղամարդկանց բաց առաջնության մենախաղորդ թենիսիստ։ Սակայն նա առաջին իսկ շրջանից դուրս է մնացել առաջնությունից՝ պարտվելով Ավստրալիան ներկայացնող հույն թենիսիստ Թանասիս Կակինակիսին։
Մրցաշարից մեկ ամիս անց Նիկոլոզը որակավորվել է՝ դառնալով Ուիմբլդոնի մրցաշարի տղամարդկանց առաջնության մասնակից։ Այստեղ Բասիլաշվիլին կարողացել է հասնել մինչև երրորդ ռաունդ՝ դառնալով Վրաստանի թենիսի պատմության մեջ երկրորդ թենիսիստը, ով կարողացել է հասնել Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ ռաունդ։
2015 թվականին կատարել է իր նորամուտը Վրաստանի թենիսի ազգային հավաքականի կազմում։ Ներկայումս Վրաստանի առաջին ռակետն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 ATP վեբկայք
- ↑ 2,0 2,1 «Նիկոլոզ Բասիլաշվիլու կենսագրություն // ATP աշխարհի մրցաշար՝ թենիս». ATP World Tour (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլոզ Բասիլաշվիլի» հոդվածին։ |
|