Ուիլյամ Բրիմներ
Ուիլյամ Բրիմներ անգլ.՝ William Brymner | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 14, 1855[1][2] |
Ծննդավայր | Գրինոկ, Greenock, Ռենֆրեյշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | հունիսի 18, 1925[1] (69 տարեկան) |
Մահվան վայր | Ուոլոսի, Մերսիսայդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Կրթություն | Ժյուլիանի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ և նկարչության ուսուցիչ |
Ոճ | իմպրեսիոնիզմ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուսուցիչ | Ուիլյամ Բուգրո |
Աշակերտներ | Չարլզ Ուոլթեր Սիմփսոն, Alice Nolin? և Claire Fauteux? |
Պարգևներ | |
Հայր | Դուգլաս Բրիմներ |
William Brymner Վիքիպահեստում |
Ուիլյամ Բրիմներ (անգլ.՝ William Brymner, դեկտեմբերի 14, 1855[1][2], Գրինոկ, Greenock, Ռենֆրեյշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունիսի 18, 1925[1], Ուոլոսի, Մերսիսայդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն, Սբ. Միքաելի և Սբ. Գևորգի շքանշանակիր), շոտլանդական ծագմամբ կանադացի նկարիչ, մանկավարժ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուիլյամ Բրիմները ծնվել է 1855 թվականին Գրինոկում` կանադացի քաղաքական գործիչ, լրագրող, քաղաքացիական ծառայող և արխիվարիուս Դուգլաս Բրիմների և Ջին Թոմփսոնի ընտանիքում։ 1857 թվականին ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Մելբուրն, Ներքին Կանադա, 1864 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Մոնրեալ։ 1878 թվականին սովորել է Փարիզի Ժյուլիանի ակադեմիայում, որտեղ նրան դասավանդել են Ուիլյամ Բուգրոն և Թոնի Ռոբեր Ֆլյորին[3], որոնք երկուսն էլ նատուրալիզմի մեծ վարպետներ էին։ Այս ժամանակահատվածում Բրիմները հետաքրքրվել է Ժան-Լուի Էռնեստ Մեյսոնիեի աշխատանքներով[3]։
Բրիմները մասնագիտացել է ֆիգուրներով տեսարաններ ստեղծելով` խուսափելով պատմական թեմաներից։ 1898 թվականին ստեղծված «Ընթերցող երկու աղջիկները» կտավը պատկերում է «լույսի զգայուն կիրառումը և պարզ շեշտադրական կոմպոզիցիայի ուժի ընկալումը»[3]։ 1886 թվականին Բրիմները հաստատվել է Մոնրեալում` Փարիզում շուրջ 7 տարի անցկացնելուց հետո[3]։ Փարիզից հեռանալուց երկու տարի առաջ Յորքշայրում ավարտել է «Ծաղկեպսակ» գործը։
Գեղարվեստական աշխատանքից բացի, Վիլյամ Բրիմները զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։ Նրա աշակերտներից են եղել «Բիվեր Հոլ» խմբի շատ անդամներ։ 1886-1921 թթ. Բրիմները եղել է Մոնրեալի գեղարվեստի ինստիտուտի տնօրեն։ 1883 թվականին դարձել է Կանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի թղթակից անդամ, փոխնախագահ` 1907 թվականից, նախագահ` 1909-1917 թթ.:
Բրիմների աշխատանքները ցուցադրվել են Մոնրեալի Վալենտին պատկերասրահում[4]
Մահացել է 1925 թվականի հունիսի 18-ին Ուոլոսիում, Անգլիա։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1916 թվականին արժանացել է Սուրբ Միքաելի և Սուրբ Գևորգի շքանշանի։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Բոնսեկուրի եկեղեցին ու շուկան», 1913
-
«Այգում (Գարուն), 1892», Կանադայի ազգային պատկերասրահ
-
Ile aux Coudres, c. 1900, Կանադայի ազգային պատկերասրահ
-
«Լուիզբուրգի մոտ, Քեյփ Բրետոն, մոտ. 1904-1914», Կանադայի ազգային պատկերասրահ
-
«Երեկո, 1907», Կանադայի ազգային պատկերասրահ
-
ԵՐիտասարդ Լեյդի, մոտ. 1910», Կանադայի ազգային պատկերասրահ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Jansma L. Brymner, William // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T011934
- ↑ 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Reid, Dennis (1988). A Concise History Of Canadian Painting: Second Edition. Toronto: Oxford University Press. էջեր 94–95. ISBN 0-19-540663-X.
- ↑ Vie des arts, printemps 1963, n°30, p.40, "Galerie L'Art français, 370 ouest, rue Laurier: Brymner" http://www.erudit.org/feuilletage/index.html?va1081917.va1205271@56 Արխիվացված 2014-04-26 Wayback Machine
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Reid, Dennis (1988). A Concise History Of Canadian Painting: Second Edition. Toronto: Oxford University Press. էջեր 94–95. ISBN 0-19-540663-X.
- Newlands, Anne (2000). Canadian Art: From Its Beginnings To 2000. Firefly Books Ltd. էջեր 57. ISBN 978-1-55209-450-1.
- Harper, J. Russell (1977). Painting in Canada: a history. University of Toronto Press. էջեր 209–211. ISBN 0-8020-6307-1.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Բրիմներ» հոդվածին։ |
|