Ուիլյամ Բրիմներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Ուիլյամ Բրիմներ
Portrait of the painter William Brymner.jpg
Ծնվել է դեկտեմբերի 14, 1855({{padleft:1855|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:14|2|0}})[1]
Ծննդավայր Գրինոկ, Inverclyde, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել է հունիսի 18, 1925({{padleft:1925|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:18|2|0}})[1] (69 տարեկանում)
Մահվան վայր Ուոլոսի, Wirral, Մերսիսայդ, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Կրթություն Ժյուլիանի ակադեմիա
Մասնագիտություն նկարիչ
Աշակերտներ Charles Walter Simpson և Alice Nolin
Պարգևներ Սուրբ Միքաելի և Սուրբ Քևորգի շքանշանի ասպետ
Հայր Դուգլաս Բրիմներ
William Brymner Վիքիպահեստում

Ուիլյամ Բրիմներ (անգլ.՝ William Brymner, դեկտեմբերի 14, 1855({{padleft:1855|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:14|2|0}})[1], Գրինոկ, Inverclyde, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունիսի 18, 1925({{padleft:1925|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:18|2|0}})[1], Ուոլոսի, Wirral, Մերսիսայդ, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն, Սբ. Միքաելի և Սբ. Գևորգի շքանշանակիր), շոտլանդական ծագմամբ կանադացի նկարիչ, մանկավարժ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամ Բրիմները ծնվել է 1855 թվականին Գրինոկում` կանադացի քաղաքական գործիչ, լրագրող, քաղաքացիական ծառայող և արխիվարիուս Դուգլաս Բրիմների և Ջին Թոմփսոնի ընտանիքում: 1857 թվականին ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Մելբուրն, Ներքին Կանադա, 1864 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Մոնրեալ: 1878 թվականին սովորել է Փարիզի Ժյուլիանի ակադեմիայում, որտեղ նրան դասավանդել են Ուիլյամ Բուգրոն և Թոնի Ռոբեր Ֆլյորին[2], որոնք երկուսն էլ նատուրալիզմի մեծ վարպետներ էին: Այս ժամանակահատվածում Բրիմները հետաքրքրվել է Ժան-Լուի Էռնեստ Մեյսոնիեի աշխատանքներով[2]:

Բրիմները մասնագիտացել է ֆիգուրներով տեսարաններ ստեղծելով` խուսափելով պատմական թեմաներից: 1898 թվականին ստեղծված «Ընթերցող երկու աղջիկները» կտավը պատկերում է «լույսի զգայուն կիրառումը և պարզ շեշտադրական կոմպոզիցիայի ուժի ընկալումը»[2]: 1886 թվականին Բրիմները հաստատվել է Մոնրեալում` Փարիզում շուրջ 7 տարի անցկացնելուց հետո[2]: Փարիզից հեռանալուց երկու տարի առաջ Յորքշայրում ավարտել է «Ծաղկեպսակ» գործը:

Գեղարվեստական աշխատանքից բացի, Վիլյամ Բրիմները զբաղվել է մանկավարժական գործունեությամբ: Նրա աշակերտներից են եղել «Բիվեր Հոլ» խմբի շատ անդամներ: 1886-1921 թթ. Բրիմները եղել է Մոնրեալի գեղարվեստի ինստիտուտի տնօրեն: 1883 թվականին դարձել է Կանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի թղթակից անդամ, փոխնախագահ` 1907 թվականից, նախագահ` 1909-1917 թթ.:

Բրիմների աշխատանքները ցուցադրվել են Մոնրեալի Վալենտին պատկերասրահում[3]

Մահացել է 1925 թվականի հունիսի 18-ին Ուոլոսիում, Անգլիա:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1916 թվականին արժանացել է Սուրբ Միքաելի և Սուրբ Գևորգի շքանշանի:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC
  2. 2,0 2,1 2,2 2,3 Reid Dennis (1988)։ A Concise History Of Canadian Painting: Second Edition։ Toronto: Oxford University Press։ էջեր 94–95։ ISBN 0-19-540663-X 
  3. Vie des arts, printemps 1963, n°30, p.40, "Galerie L'Art français, 370 ouest, rue Laurier: Brymner" http://www.erudit.org/feuilletage/index.html?va1081917.va1205271@56

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Reid Dennis (1988)։ A Concise History Of Canadian Painting: Second Edition։ Toronto: Oxford University Press։ էջեր 94–95։ ISBN 0-19-540663-X 
  • Newlands Anne (2000)։ Canadian Art: From Its Beginnings To 2000։ Firefly Books Ltd.։ էջ 57։ ISBN 978-1-55209-450-1 
  • Harper J. Russell (1977)։ Painting in Canada: a history։ University of Toronto Press։ էջեր 209–211։ ISBN 0-8020-6307-1