«Ուայթ Հարթ Լեյն» (անգլ.՝ White Hart Lane), եղել է ֆուտբոլային մարզադաշտ ԱնգլիայիԼոնդոն քաղաքում, որտեղ 1899-2017 թվականներին իր տնային խաղերն է անցկացրել «Տոտտենհեմ Հոտսպուր» ֆուտբոլային ակումբը։ Քանդման պահին տարողությունը 36 240 նստատեղ էր։
Տարբեր ժամանակներում «Տոտտենհեմից» բացի «Ուայթ Հարթ Լեյնում» իրենց տնային խաղերն են անցկացրել նաև Անգլիայի հավաքականը և Անգլիայի մինչև 21 տարեկանների հավաքականը։ 2016 թվականին «Տոտտենհեմ Հոտսպուրը» նոր մարզադաշտ կառուցելու նպատակով սկսեց մարզադաշտի քանդման աշխատանքը, որն ավարտին հասավ 2017 թվականի ամռանը։
«Ուեմբլի մարզադաշտի» վերակառուցումների ժամանակ «Ուայթ Հարթ Լենում» իր տնային խաղերն է անցկացրել Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականը, ինչպես օրինակ 2001 թ. Անգլիա 2-0 Հոլանդիա խաղը։ Մարզադաշտում իր տնային խաղերն է անցկացրել նաև Անգլիայի մինչև 21 տարեկանների հավաքականը, ինչպես օրինակ 2005 թվականին Անգլիա Մ21 1-1 Ֆրանսիա Մ21։