Jump to content

Ու Տան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ու Տան
ဦးသန
Դիմանկար
Ծնվել էհունվարի 22, 1909(1909-01-22)[1][2][3][…]
ԾննդավայրPantanaw, Բրիտանական Բիրմա, Բրիտանական Հնդկաստան[4]
Մահացել էնոյեմբերի 25, 1974(1974-11-25)[1][2][3][…] (65 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]
Քաղաքացիություն Մյանմա
ԿրոնԹհերավադա
ԿրթությունՌանգունի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, դիվանագետ և գրող
ԱշխատավայրՄիավորված ազգերի կազմակերպություն
ԱմուսինDaw Thein Tin?
Ծնողներհայր՝ Po Hnit?, մայր՝ Nan Thaung?
Զբաղեցրած պաշտոններՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար և դեսպան
ԿուսակցությունԱզգային ազատության հակաֆաշիստական լիգա
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ստորագրություն
Изображение автографа
 U Thant Վիքիպահեստում

Ու Տան (հունվարի 22, 1909(1909-01-22)[1][2][3][…], Pantanaw, Բրիտանական Բիրմա, Բրիտանական Հնդկաստան[4] - նոյեմբերի 25, 1974(1974-11-25)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]), բիրմացի պետական գործիչ և դիվանագետ։ 1947-1956 թթ. զբաղեցրել է կառավարական տարբեր պաշտոններ։ 1957-1961 թթ.՝ Բիրմայի մշտական ներկայացուցիչ ՄԱԿ-ում։ 1961 թ. նոյեմբերից մինչև 1962 թ. նոյեմբերին կատարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պարտականությունները, 1962-1971 թթ.՝ ՄԱԿ-ի գլխ․ քարտուղար։ Ու Տանը հանդես էր գալիս խաղաղ գոյակցության քաղաքականությանն աջակցելու, վիճելի հարցերը բանակցությունների միջոցով լուծելու օգտին։ Բազմիցս այցելել է ԽՍՀՄ։ Բիրմայի ետպատերազմյան տարիների պատմության, Ազգերի լիգայի վերաբերյալ գրքերի հեղինակ է։ Եղել է Մոսկվայի պետական համալսարանի և ԱՄՆ-ի մի շարք համալսարանների պատվավոր դոկտոր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ու Տան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։