ՈՒԵՖԱ Եվրո 2012 (ընտրական փուլ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Եվրո-2012-ի ընտրական փուլի մրցաշարը տեղի է ունեցել 2010 թվականի օգոստոսի 11-ից մինչև 2011 թվականի հոկտեմբերի 11-ը և որոշել է 2012 թ. Եվրոպայի ֆուտբոլի առաջնության մասնակիցներին։ Ընտրական մրցաշարի վիճակահանությունը տեղի էր ունեցել 2010 թվականի փետրվարի 7-ին Վարշավայում։
Ընտրական մրցաշարին մասնակցել է ՈՒԵՖԱ-ի 53 անդամներից 51 թիմ։ Լեհաստանն և Ուկրաինան նախօրոք արժանացել էին եզրափակիչում հանդես գալու իրավունքին որպես հյուրընկալող երկրներ։ Բոլոր 51 թիմերը բաժանվել էին 9 խմբի՝ 6 խումբ 6 թիմերով և 3 խումբ 5 թիմերով։ Ինը խմբի հաղթողներն և լավագույն երկրորդ տեղ գրաված թիմը նվաճեցին Եվրո-2012-ի ուղեգրեր։ Մնացած 8 թիմերը, որոնք իրենց խմբերում երկրորդ տեղն էին զբաղեցրել, մրցեցին մնացած չորս տեղերի համար։
Նախքան վիճակահանությունը ՈՒԵՖԱ-ն հաստատեց, որ քաղաքական նկատառումներով, Եվրո-2012 ընտրական փուլում Հայաստանը մի խմբում չի լինի Ադրբեջանի հետ (Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճի պատճառով) և Վրաստանը չի լինի մի խմբում Ռուսաստանի հետ (Հարավային Օսիայի շուրջ վեճի պատճառով)։ Վիճակահանության ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը հայտնվեցին A խմբում, և ՈՒԵՖԱ-ն ստիպված էր Հայաստանին տեղափոխել B խումբ։
Զամբյուղներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զամբյուղ 1 | Զամբյուղ 2 | Զամբյուղ 3 |
---|---|---|
Զամբյուղ 4 | Զամբյուղ 5 | Զամբյուղ 6 |
Խմբային փուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խումբ B
[խմբագրել | խմբագրել կոդը] Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Թիմեր | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|---|
Ռուսաստան | 5 | 3 | 1 | 1 | 6 | 3 | +3 | 10 |
Հայաստան | 5 | 2 | 2 | 1 | 9 | 4 | +5 | 8 |
Իռլանդիա | 4 | 2 | 1 | 1 | 7 | 5 | +2 | 7 |
Սլովակիա | 4 | 2 | 1 | 1 | 4 | 4 | 0 | 7 |
Մակեդոնիա | 4 | 1 | 1 | 2 | 4 | 4 | 0 | 4 |
Անդորրա | 4 | 0 | 0 | 4 | 1 | 11 | −10 | 0 |