Jump to content

Շևալյե դը Սեն Ժորժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շևալյե դը Սեն Ժորժ
Բնօրինակ անունֆր.՝ Joseph Bologne de Saint-Georges
Ծնվել էդեկտեմբերի 25, 1745(1745-12-25)[1][2][3]
Baillif, Գվադելուպա, Ֆրանսիայի թագավորություն[4] կամ Q24878803?, Գվադելուպա, Ֆրանսիա[5]
Երկիր Ֆրանսիա
Մահացել էհունիսի 10, 1799(1799-06-10)[3] (53 տարեկան)
Փարիզ, Ֆրանսիա[6]
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր, սուսերամարտիկ, կոնցերտմայստեր, ռազմական գործիչ և ջութակահար
Գործիքներջութակ[7]
ԱշխատավայրConcert des Amateurs?[8]
 Joseph Boulogne de Saint-George Վիքիպահեստում
Շևալյե դը Սեն Ժորժ
Նկարիչ՝ Շառլ Ժան Ռոբինո, 1787
Սեն Ժորժի և շևալյե դը Էոնի մենամարտը, 9.4.1787
Նկարիչ՝ Օֆորտ Գոսլեն

Շևալյե դե Սեն Ժորժ, Ժոզեֆ Բոլոնդյե Սեն Ժորժ, Ժոզյեֆ Բուլոն (ֆր.՝ Joseph Bologne de Saint-George, Joseph Boulogne, Chevalier de Saint-George, Chevalier de Saint-George, դեկտեմբերի 25, 1745(1745-12-25)[1][2][3], Baillif, Գվադելուպա, Ֆրանսիայի թագավորություն[4] և Q24878803?, Գվադելուպա, Ֆրանսիա[5] - հունիսի 10, 1799(1799-06-10)[3], Փարիզ, Ֆրանսիա[6]), ֆրանսիացի երգահան, դիրիժոր, վիրտուոզ ջութակահար, թագավորական հրացանակիր, ծնվել է Գվադելուպայում։ Ստացել է Սևամորթ Մոցարտ մականունը (նրան անվանել են նաև սևամորթ Դոն Ժուան

Ֆրանսիայում առաջին սևամորթ մասոններից մեկն է եղել։ Ֆրանսիական բանակի առաջին սևամորթ գնդապետն է եղել (1792 թվականին

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևամորթ Մոցարտի հայրական կողմի նախնիները եղել են նիդեռլանդցի բողոքականներ, որոնք 1645 թվականին բնակություն են հաստատել Արևմտյան Հնդկաստանում։ Ինքը եղել է ֆրանսիացի խոշոր հողատիրոջ և նրա սևամորթ ստրկուհու որդին, այլ կերպ ասած՝ ստրուկ է ծնվել։ Սպանության կեղծ մեղադրանքից հետո նրա հայրը ստիպված է եղել 1747 թվականին կնոջ և որդու հետ փախչել Ֆրանսիա, որտեղ երկու տարի անց եղբոր՝ թագավորի խորհրդական Պիեռ դե Բոլոնիեյի միջնորդությամբ թագավորը ներում է շնորհել, և նա կարողացել է վերադառնալ Գվադելուպա։ 1753 թվականին հայրը որդուն ուղարկել է Փարիզ՝ մշատական բնակության, 1757 թվականին ստացել է ազնվականի կոչում։

Ժոզեֆը միաժամանակ զբաղվել է ռազմական և երաժշտական գործունեությամբ։ Առանձնացել է սլացիկ կեցվածքով (1մ 80 սմ հասակ է ունեցել)։ 13 տարեկանից սովորել է սուսերամարտի արվեստը, հայտնի սուսերամարտիկ Նիկոլյա Տեքսյե դե լա Բոեսյերի մոտ, ինչպես նաև սովորել է ձիավարություն, գրականություն, նաև՝ ջութակի և կլավեսինի վրա նվագել։ 1761 թվականին աշխատանքի է անցել թագավորական ոստիկանությունում։ Երաժշտություն սովորել է Ժան Մարի Լեկլերից։ Հավանաբար, ազդվել է նաև Գավինյեից[9]։ 1763 թվականին նա թագավորի խորհրդականի տեղ և ասպետական կոչում է գնել։ Սեն Ժորժի համար՝ որպես վիրտուոզ-ջութակահարի, երաժշտություն են գրել Անտոնիո Լոլին, Կառլ Ստամիցը, Ֆրանսուա Ժոզեֆ Գոսեկը։ Նա համերգներով հանդես է եկել Անգլիայում և Ֆրանսիայում։

1769 թվականին Ժոզեֆը դարձել Է Գոսեկի հիմնադրած Concert des Amateurs պետական նվագախմբի անդամ, իսկ շուտով նաև նրա դիրիժորը։ Երաժշտական ալմանախ (1775 թվականին) ամսագրում նվագախումբը լավագույնն է ճանաչվել Փարիզում, գուցե նաև Եվրոպայում։ Այնուհետև նա ղեկավարել է մասոնական Օլիմպիական օթյակի նվագախումբը (նա Ֆրանսիայում առաջին սևամորթ մասոններից մեկն է եղել)։ Նվագախումբը Յոզեֆ Հայդնին պատվիրել է վեց սիմֆոնիաներ (այսպես կոչված Փարիզյան սիմֆոնիաներ, 1785-1786 թվականներին), և շևալյե դե Սեն-Ժորժի ղեկավարությամբ դարձել է դրանց առաջին կատարողը։ Պրեմիերային ներկա են եղել Մարի Անտուանետան, նրան ավելի շատ դուր էր եկել 85-րդ սիմֆոնիան, որն այդ պատճառով ստացել է Թագուհի անվանումը։ Լուի XVI-ը շևալյե դե Սեն-Ժորժին թագավորական օպերայի տնօրեն նշանակելու մտադրություն է ունեցել, սակայն նշանակումը տեղի չի ունեցել մի քանի դերասանուհիների բողոքի պատճառով (մասնավորապես՝ Սոֆի Արնուի և Մարի Մադլեն Գիմարիի), որոնք իրենց արժանապատվությունից ցածր են համարել մուլատի ղեկավարությամբ աշխատելը։ Այս պատմության մասին ժամանակի հայտնի հրապարակախոս բարոն Ֆրեդերիկ Մելհիոր ֆոն Գրիմը գրել է իր Նամակագրությունում։

Ռազմական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտությունից հեռացվելով՝ շևալյեն իր բոլոր ուժերը ներդրել է սուսերամարտի արվեստում և հռչակվել է որպես փայլուն սուսերամարտիկ։ Հայտնի է լեգենդար շեվալյե դը' Էոնի հետ մենամարտը, որի ժամանակ ներկա էր Ուելսի արքայազնը, ապագա թագավոր Գեորգ IV-ը (1787 թվականին)։ Նա ֆրանսիական բանակի առաջին սևամորթ գնդապետն էր (1792 թվականին)։ Կռվել էր ավստրիացիների հետ։ Նրա ղեկավարությամբ է ծառայել Թոմաս Ալեքսանդր Դյուման (որը նույնպես մուլատ էր)՝ ապագակում Երեք հրացանակիրների հեղինակի հայրը։ Հեղափոխությունից հետո թագավորական պալատին մոտ լինելու պատճառով պաշտոնազրկվել է, ձերբակալվել (1793 թվականին), մոտ մեկ տարի անցկացրել է Շանթիի և Օնդենվիլի (Ուազ դեպարտամենտ) բանտերում։ 1797 թվականից թվականից ղեկավարել է Գերմանիայի խմբակ նվագախումբը։

Երաժշտական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քանի համերգային սիմֆոնյաների, լարային կվարտետների, ջութակի կոնցերտների, ջութակի և կլավեսինի համար գրված սոնատների, Էռնեստինի (լիբրետո՝ Շոդեռլո դը Լակլո, 1777 թվականին), Օխոտայի (1778 թվականին) երաժշտական կոմեդիաների և այլ ստաղծագործությունների հեղինակ է։ Ղեկավարել է հերցոկ Օռլեանսկու կտիկնոջ՝ տիկին դը Մոնտեսոնի երաժշտական թատրոնը։ 1779 թվականին երաժշտության դասեր է տվել Մարիա Անտուանետին։

  • Ernestine, կոմիկական օպերա 3 գործողությամբ, որի պրեմիերան կայացել է Փարիզում, Comédie Italienne, 19 հուլիսի 1777 թվականին, կորած է (պահպանվել են մի քանի համարներ)
  • La Partie de chasse, կոմիկական օպերա 3 գործողությամբ
  • L'Amant anonyme
  • La Fille garçon, պրեմիերան Փարիզում, Comédie Italienne, 1787 թվականի օգոստոսի 18-ին (կորած)
  • Aline et Dupré, ou le marchand de marrons, 1788 թվականին (կորած)
  • Guillaume tout coeur ou les amis du village, մեկ գործողությամբ կոմիկական օպերա, Մոնեի լիբրետոն, պրեմիերան Լիլում, 1790 թվականի սեպտեմբերի 8-ին (կորած)։

2001 թվականին Փարիզի Rue Richepance փողոցը՝ առաջին և ութերորդ շրջանների միջև, վերանվանվել է՝ Rue Chevalier de Saint-Georges։ Գվադելուպայում տեղի է ունեցել նրան նվիրված ցուցահանդես, 2009 թվականին հիմնադրվել է նրա անվան միջազգային երաժշտական փառատոնը, գործում է կոմպոզիտորի միություն։ Ֆրանսիայում, Գվադելուպայում, Կուբայում նրա մասին դրամատիկական և երաժշտական ներկայացումներ են բեմադրվում։ Նրա երաժշտությունը կատարվում և ձայնագրվում է․ ջութակի մի քանի համերգները ձայնագրել է Ժան Ժակ Կանտորովը, լարային կվարտետները՝ «Ապոլոն» քառյակը։ Ռուսաստանում նրա ջութակի կոնցերտներից մեկը 2006 թվականին կատարել է Մոսկվայի սիմֆոնիկ նվագախումբը։

Մշակութային պատկեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես դարաշրջանի կոլորիտային գործիչ հիշատակվում է Դյումայի (Թագուհու կախազարդը, Մարկիզի դուստրը և այլն) և Ուիլյամ Մեյքփիս Թեքերեյի վեպերում։ Նրա մասին գրվել են մի քանի վեպեր և պիեսներ.

  • Beauvoir R. de. Le Chevalier de Saint-Georges. Paris: H.-L. Delloye, 1840 թվական (վերատպված 1869 թվական)
  • Brival R. Le Chevalier de Saint-Georges, Éditions Lattès, 1991 թվական
  • Picouly D. La treizième mort du chevalier. Paris : Grasset, 2004 թվական
  • Marciano D. Le chevalier de Saint-Georges, le fils de Noémie. École-Valentin: Thepsis, 2006 թվական

Կան նաև Մելվիլի և Ռ.դե Բովուարի «Շևալյե դե Սեն Ժորժ» երաժշտական կատակերգությունը (1840 թվական, վերահրատարակ. 2001 թվական), Ալեն Գեդեի «Սևամորթը լուսավորության դարաշրջանում » օպերան (2005 թվական, 2009 թվական), կուբայական բալետ "Սևամորթ Մոցարտ" (2006 թվական

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
  2. 2,0 2,1 Pas L. v. Genealogics — 2003.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Երաժշտություն (ֆր.)
  4. 4,0 4,1 4,2 https://www.berlinerfestspiele.de/en/berliner-festspiele/programm/bfs-kuenstler/bfs_kuenstler_detail_301335.html
  5. 5,0 5,1 5,2 Southern E. Biographical Dictionary of Afro-American and African MusiciansGreenwood Publishing Group, 1982.
  6. 6,0 6,1 6,2 https://parkersymphony.org/the-black-mozart
  7. https://www.nytimes.com/2020/07/22/arts/music/black-mozart-joseph-boulogne.html
  8. Banat G. The Chevalier de Saint-Georges : virtuoso of the sword and the bowNYC, Hillsdale: 2006. — P. 117. — ISBN 978-1-57647-109-8
  9. Banat, Gabriel (2006). The Chevalier de Saint-Georges: Virtuoso of the Sword and the Bow (անգլերեն). Pendragon Press. ISBN 978-1-57647-109-8.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շևալյե դը Սեն Ժորժ» հոդվածին։