Թոմաս Ալեքսանդր Դյումա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թոմաս Ալեքսանդր Դյումա
ֆր.՝ Thomas Alexandre Dumas
Alexandre Dumas (1762-1806).JPG
մարտի 25, 1762(1762-03-25)[1][2][3][4] - փետրվարի 26, 1806(1806-02-26)[1][3][4] (43 տարեկանում)
ԾննդավայրJérémie, Հայիթի
Մահվան վայրՎիլլե Կոտրե
ԳերեզմանCommunal Cemetery of Villers-Cotterêts[4]
ԶորատեսակՖրանսիական բանակ
Կոչումգեներալ և Q694202?
Հրամանատարն էրArmy of the Eastern Pyrenees?
Մարտեր/
պատերազմներ
Ֆրանսիական հեղափոխական պատերազմներ
ՊարգևներՀաղթանակի կամարի տակ փորագրված անուններ

Թոմաս Ալեքսանդր Դյումա (ֆր.՝ Thomas Alexandre Dumas, պաշտոնական անունը՝ Դավի դը լյա Պայետրի (Davy de la Pailleterie), մարտի 25, 1762(1762-03-25)[1][2][3][4], Jérémie, Հայիթի - փետրվարի 26, 1806(1806-02-26)[1][3][4], Վիլլե Կոտրե), ֆրանսիացի գեներալ, Ալեքսանդր Դյումայի հայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Սան Դոմինգո գաղութում՝ Ժերեմի մերձակայքում գտնվող Գենոդե պլանտացիայում: Նրա ծնողները պլանտացիայի տերեր էին․ հայրը՝ ֆրանսիացի Անտուան Դելիլ Դավի դը լյա Պայետրին էր (1714-1786)[5], իսկ մայրը՝ Հաիթիից սևամորթ ստրկուհի Մարիա Սեսետա Դյուման[6]:

Պլանտատորը, որն իրեն անվանում էր Դելիլ, Դավիի պաշտոնաթող գնդապետ էր, որը գաղութ էր փախել իր պարտատերերի պատճառով։ Նրա հայրը՝ մարզիք դը լյա Պայետրին, սերում էր նորմանդյան տոհմից, որն ազնվականական տիտղոս էր ստացել 1669 թվականին: Դավի տոհմը հասնում է Օլիվյե Դավիին, որը հավատարմության երդում էր տվել թագավորին 1519 թվականին։։

Մարիա Սեսետայի մահից հետո պլանտացիայի տեր Դելիլը նրանից ունեցած իր չորս երեխաներն վաճառել է ստրկության՝ հետագայում ավագ որդուն հետ գնելու իրավունքով։ 1775 թվականին վերադառնալով Փարիզ՝ ստացել է մարզքի դը լյա Պայետրիի հայրական տիտղոսը, ապա ամուսնացել է իր տնային տնտեսուհու հետ և չորս տարի անց գնել իր որդիներից մեկին և պաշտոնապես որդեգրել նրան:

Որոշ ժամանակ անց Թոմաս Անդերսոնը որոշել է ծառայության անցնել թագավորական գվարդիայում որպես շարքային զինվոր։ Մարքիզի հայրը կտրականապես դեմ է եղել բանակային ծառայությամբ արատավորի դը լյա Պայետրի անունը։ Արդյունքում Թոմաս Ալեքսանդրը վերցրել է միայն իր երկրորդ անունն ու մոր ազգանունը և Ալեքսանդր Դյումա անվամբ ծառայության անցել թագուհի Մարի Անտուանետի գնդում, որտեղ ծառայել է մինչև 1789 թվականը։

Գնդում նա արագորեն հռչակվել է իր հերկուլեսյան սխրանքներով: Ոչ ոք, բացի իրենից, չէր կարող, բռնելով ձիանոցի հեծանից, ձին սեղմել սրունքների միջև և վեր ջգվել նրա հետ միասին, ոչ ոք, բացի նրանից, չէր կարողացել, չորս մատները մտցնելով զենքի փոփերի մեջ, բոլոր չորս հրացանները կրել ձգված բազուկի վրա: Այս ատլետը կարդում էր Կեսարին ու Պլուտարքոսին, բայց նա հավաքագրվել էր սովորական անվան տակ, և պահանջվեց հեղափոխություն, որպեսզի նրան շնորհվի սպայի աստիճան:

Հեղափոխության ժամանակ Դյուման ծավալել շատ հաջող զինվորական կարիերա։ 1792 թվականի փետրվարի 16-ին ստացել է կապրալի, նույն թվականի հոկտեմբերի 10-ին՝ փոխգնդապետի կոչում։ 1793 թվականի հուլիսի 30-ին Դյումային շնորհվել է բրիգադի, նույն թվականի սեպտեմբերի 3-ին` դիվիզիայի գեներալի կոչում։ 1792 թվականի նոյեմբերի 28-ին ամուսնացել է պանդոկապետի դուստր Մարի-Լուիզ Լաբուրեի հետ[7]։

Մի քանի հոգանոց ջոկատով նա գրավում է Մոնթ-Սենիս լեռը, որտեղ հաստատվել էին ավստրիացիները, կատուների օգնությամբ մագլցում է ուղահայաց ժայռը, հասնելով գագաթին, սակայն նրա մարդիկ կանգ են առնում թշնամու պաշտպանական ցցապատնեշի առջև՝ չիմանալով ինչպես հաղթահարել այն:

«Դե, թողեք ինձ»,- ասում է գեներալը և, բռնելով իր զինվորների տաբատներից` մեկը մյուսի հետևից գցում ցցապատնեշի վրայով` ուղղակիորեն սարսափի մատնված թշնամու առջև: Գարգանտյուային արժանի մանևր...

Դյուման նշանակվել է Նապոլեոնի հեծելազորի հրամանատար, իսկ կարճ ժամանակ անց նրանք դարձել են մտերիմ ընկերներ:

Դյումայի լեգենդար սխրանքները, որոնք կարող են անհավանական թվալ, հորինված չէին: Բոնապարտի նամակներից տեղեկանում ենք, որ գեներալ Դյուման անձամբ խլել է վեց դրոշ թվով գերազանցող թշնամուց, հմտորեն հարցաքննելով լրտեսին, նա բացահայտել է ավստրիացիների ծրագրերը, իսկ Մանտուայի մոտ կանգնեցրել է Վուրմզերի բանակը՝ այդ մարտի ընթացքում երկու անգամ փոխելով իր ձիերին, որոնց վրա կրակել էին։

Մասենի ղեկավարությամբ ծառայում էր մեկ այլ դիվիզիոնի գեներալ՝ Դումա ազգանունով մուլատը,որը շատ ընդունակ անձնավորություն էր և, բացի այդ, նա իմ տեսած ամենահամարձակ, ամենաուժեղ և ամենաազնիվ մարդկանցից մեկն է: Նա անհավանական ճանաչում էր վայելում բանակում։ Բոլորն ուղղակի խոսում էին նրա ասպետական ​​քաջության և անհավատալի ֆիզիկական ուժի մասին ... Եվ, այնուամենայնիվ, չնայած իր քաջությանը և իր բոլոր արժանիքներին, աղքատ Դուման, ում կարող էին անվանել իր ժամանակի լավագույն զինվոր, գեներալ չստացվեց»:

— Գեներալ Տիբո (ծառայելով է Դյումայի հետ)

Ալեքսանդրիայից մինչև Կահիրե Բոնապարտի եգիպտական արշավանքի ընթացքում, որը Ֆրանսիայի կողմից Եգիպտոսն ու Լևանտը նվաճելու անհաջող փորձ էր, ֆրանսիական հեծելազորը ղեկավարող հրամանատարը բացասաբար է արտահայտվել Նապոլեոնի արշավանքի վերաբերյալ և պահանջել է, որ իրեն հետ ուղարկեն Ֆրանսիա։ Նրա խնդրանքը ընդունվել է, և 1799 թվականի մարտին Դյուման հեռացել է Եգիպտոսից Նեապոլի թագավորության ջրերում կանգ առած նավով: Գեներալը գերևարվել է ու փակվել ստորգետնյա խցում: Նրա նախկին ընկեր Նապոլեոնը նրան օգնելու ոչ մի փորձ չի կատարել։ Բանտում Դյումային մի քանի անգամ փորձել են թունավորել, և միայն 1801 թվականի ապրիլի 5-ին, երբ նա արդեն վատառողջ էր, նրան ազատ են արձակել: Հիվանդ Դյուման մահացել է է քառասուներեք տարեկան հասակում՝ գրեթե առանց ապրուստի միջոցների թողնելով իր կնոջն ու երկու զավակներին՝ դստերը՝ Ալեքսանդրինա Էմային և որդուն՝ ապագա գրող Ալեքսանդր Դյումային

Thomas Alexandre Dumas Slavery Memorial Paris.PNG

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դյումայի անունը գրված է Հաղթական կամարի հարավային պատին։ 2009 թվականի ապրիլի 4-ին Փարիզում գեներալ Քատրուի հրապարակում տեղադրվել է գեներալ Դյումայի արձանը (քանդակագործ` Դրիս Սան Արսիդե)։ Հուշարձանը կոչվում է Fers (շղթաներ, կապանքներ)։ Այն հինգ մետր բարձրությամբ և մի քանի տոննա քաշ ունեցող ստրկական շղթաներ են։ Այն դարձել է այդպիսի մասշտաբ ունեցող առաջին հուշարձանը` նվիրված ստրկատիրության շրջանին։ Հուշարձանն ունի լուսավորում, որը միացվում է գիշերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #11954721X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  5. Fernand Gaudu, "Les Davy de La Pailleterie, seigneurs de Bielleville-en-Caux, Rouen," Revue des Sociétés savantes de Haute-Normandie, no. 65 (1972), 44–45.
  6. Jacobo Valcárcel, "A black slave, Marie-Cesette Dumas", GuinGuin Bali website, 3 February 2010, accessed 16 October 2012.
  7. Reiss (2012), The Black Count, pp. 139–141.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]