Շոտլանդական գիրք
Շոտլանդական գիրք կամ Շկոցկա գիրք (լեհ.՝ Księga Szkocka)[1], հաստ տետր, որ ձեռք է բերել լեհ մաթեմատիկոս Ստեֆան Բանախի կինը։ Բանախը ժամանակակից ֆունկցիոնալ վերլուծության, ինչպես նաև Լվովի մաթեմատիկական դպրոցի (1935) հիմնադիրներից է։ Պրոֆեսորի ուսանողներից ամեն մեկը, ով ցանկացել է նրանից խնդիր ստանալ, ստացել է չլուծված մաթեմատիկական խնդիրներ ու գրառել 1935-1941 թվականներին։ Բարձրացված խնդիրների հեղինակները, որոնց թվում եղել են լեհ և արտասահմանյան ականավոր գիտնականներ (նրանց թվում է եղել, օրինակ, Ստանիսլավ Ուլամը), որպես կանոն, սահմանում էին մրցանակներ խնդիրների լուծման դեպքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքի մեջ ընդգրկվել է 193 խնդիր, որտեղ բացի ֆուկցիոնալ վերլուծության բարդ հիմնախնդիրներից եղել են նաև պարզ գլուխկոտրուկներ։ «Շոտլանդական գիրքը» պահվել է «Շոտլանդական սրճարանի» բարմենի կամ հանդերձապահի մոտ։ «Շոտլանդական սրճարանը», ուր ավանդաբար հավաքվում էին Լվովի մաթեմատիկոսները, հիմք է դարձել այսպես կոչված «մաթեմատիկական շոտլանդական դպրոցի» անվանման։ Գիրքը կարող էր տրվել ցանկացած հաճախորդի, ով կպահանջեր այն։
Ստանիսլավ Մազուրը պատերազմի նախաշեմին` 1939 թվականի ամռանը, Ստանիսլավ Ուլամի հետ Լվովում շարունակել է պահել «Շոտլանդական գիրքը»` այն թաքցնելով արկղիկի մեջ և թաղելով Լվովի մերձակայքում գտնվող ֆուտբոլի դաշտի դարպասների մոտ։ Պատերազմն ավարտելուց հետո Ումաը ստացել է գրքի կրկնօրինակը[2]։
Մեկ այլ տարբերակի համաձայն` 1945 թվականին՝ պատերազմի ավարտից հետո, Ս. Բանախի այրին դեպի Լեհաստան հայրենադարձության ժամանակ ձեռագրերն իր հետ տարել է Վարշավա։
Շոտլանդական գիրքը ներկայումս գտնվում է Ստեֆան Բանախի հետնորդների նմոտ, որոնք ապրում են Գերմանիայում։
Շոտլանդական նգրքի ավանդույթները շարունակվել են պատերազմի ավարտից հետո ևս, և Վրոցլավում 1945-1958 թվականներին հիմնադրվել է «Նոր շոտլանդական գիրքը»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The Scottish book / Stan Ulam. — 1958.
- ↑ МИ ПАМ’ЯТАЄМО
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Księga Szkocka w plikach(լեհ.)
- Józef Kozielecki, Банах, гений из Львова(լեհ.)
- Stan Ulam, The Scottish Book: Preface(անգլ.)
- «Շոտլանդական գրքի անգլերենեն թարգմանություն» (PDF) Արխիվացված 2018-04-28 Wayback Machine (2,97 MB)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շոտլանդական գիրք» հոդվածին։ |