Շոկոլադի թանգարան (Բելգրադ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շոկոլադի թանգարան (այլ կիրառումներ)
Շոկոլադի թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Սերբիա |
Տեղագրություն | Բելգրադ |
Վայր | Բելգրադ |
Ղեկավարության նստավայր | Բելգրադ, Սերբիա |
Հասցե | Улици Тадеуша Кошћушка 1811000 |
Հիմնադրվել է | փետրվար 2020 |
Կայք | muzejcokoladebeograd.rs(սերբ.) |
Շոկոլադի թանգարան (սերբ.՝ Музеј чоколаде), Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի ամենաերիտասարդ թանգարաններից մեկը։ Այն բացվել է 2020 թվականի փետրվարին։ Թանգարանում, ցուցանմուշներից բացի, այցելուները կարող են ծանոթանալ շոկոլադի ծագման հետաքրքիր փաստերին և պատմությանը։ Թանգարանը հիմնադրել են Նենադ Ռադուլովիչը և նրա կինը, բոլոր ցուցանմուշները բնօրինակ են[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը բաղկացած է չորս ցուցասրահներից, որոնցից յուրաքանչյուրում ներկայացված են շոկոլադի զարգացման շրջանները.
- շոկոլադի ծննդավայր Հարավային Ամերիկային նվիրված ցուցասրահ[2]
- Կակաոյի՝ Եվրոպայում հայտնվելուն նվիրված ցուցասրահ. ներկայացվում է զարգացման ուղին՝ Իսպանիա ժամանելուց ի վեր[3]
- Սերբիայի և Հարավսլավիայի շոկոլադի պատմությանը նվիրված ցուցասրահ[4]
- Ցուցանմուշներով ցուցասրահ. ամբողջովին շոկոլադից պատրաստված առօրյա կյանքի տարբեր իրեր, որոնք ուտելի են[5]
Ծրագիր և ցուցանմուշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բելգրադի շոկոլադի թանգարանում այցելուները կարող են ծանոթանալ շոկոլադի ամբողջական պատմությանը, դրա սկզբնավորմանն աշխարհում և Եվրոպայում, ինչպես նաև Սերբիայում։ Թանգարանը նաև առաջարկում է հետաքրքիր տեղեկություններ շոկոլադ պատրաստելու, սպառելու, դրա բուժիչ հատկությունների և շոկոլադի հետ կապված բազմաթիվ այլ փաստերի մասին[6]։
Ցուցադրվում են ինչպես շոկոլադ պատրաստելու պատմությանը վերաբերող ցուցանմուշներ, այնպես էլ դրա հետ կապված ամեն ինչ։
Առաջին ցուցասրահը ձևավորված է հարավամերիկյան արևադարձային անտառի տեսքով, ներկայացված են ինկերի և մայաների ցուցանմուշներ, կակաոյի պտուղներ և մայաների աստվածության գլուխ, որի բերանից այցելուները կարող են մարգարեություններով՝ փայլաթիթեղի վրա գրված հաղորդագրություններով շոկոլադներ քաշել։ Երկրորդ ցուցասրահում ներկայացվում է 18-րդ դարի Եվրոպան, երբ շոկոլադը հասավ այդ աշխարհամաս, իսկ երրորդ ցուցասրահը նախկին ՀՍՖՀ-ի ոճով է, որտեղ ցուցադրվում են շոկոլադե սալիկներ, որոնցով մեծացել են շատ սերունդներ։ Չորրորդ ցուցասրահը զարդարված է ավելի ժամանակակից, քան մյուսները և կոչվում է Fashion Room։ Այստեղ կան ուտելի ցուցանմուշներ կանանց կոշիկների, պայուսակների, բաժակների և այլնի տեսքով։ Այստեղ կարելի է գտնել նաև կաթնային շոկոլադ, մուգ շոկոլադ և պնդուկով շոկոլադ պատրաստելու համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչները[7]։
Ի թիվս այլ ցուցանմուշների, թանգարանը ցուցադրում է նաև Սերբիայի ամենամեծ շոկոլադե սալիկը, կա նաև նկարչական անկյուն[1][8][9]։
Թանգարանային շրջագայության շրջանակներում նախատեսված է նաև շոկոլադե ըմպելիքների համտես[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Muzej čokolade otvoren u Beogradu». N1 (սերբերեն). 2020 թ․ փետրվարի 21. Վերցված է 2021 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «Rainforest,Cocoa Seeds - Museum of Chocolate Belgrade». MCB (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «Chocolate in Europe - Museum of Chocolate Belgrade». MCB (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «Chocolate in Serbia - Museum of Chocolate Belgrade». MCB (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «Sculptures made of Chocolate - Museum of Chocolate Belgrade». MCB (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «MUZEJ ČOKOLADE BEOGRAD». Zvanični sajt. Muzej čokolade Beograd. Վերցված է 5. 3. 2020-ին.
- ↑ «NAJSLAĐE MESTO U BEOGRADU - OTVOREN MUZEJ ČOKOLADE». Beograduživo.rs (սերբերեն). 2020 թ․ փետրվարի 20. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Najslađe mesto u gradu - muzej čokolade otvoren u Beogradu». N1 Srbija (Serbian (Latin script)). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Muzej Čokolade Beograd - Srbija». MČB (սերբերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Otvoren Muzej čokolade u Beogradu». Beograd za decu. Արխիվացված է օրիգինալից 19. 02. 2020-ին. Վերցված է 5. 3. 2020-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շոկոլադի թանգարան (Բելգրադ)» հոդվածին։ |
|