Շոկոլադի թանգարան (Բելգրադ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շոկոլադի թանգարան (այլ կիրառումներ)
Շոկոլադի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Սերբիա
ՏեղագրությունԲելգրադ
ՎայրԲելգրադ
Ղեկավարության նստավայրԲելգրադ, Սերբիա
ՀասցեУлици Тадеуша Кошћушка 1811000
Հիմնադրվել էփետրվար 2020
Կայքmuzejcokoladebeograd.rs(սերբ.)
Քարտեզ
Քարտեզ

Շոկոլադի թանգարան (սերբ.՝ Музеј чоколаде), Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի ամենաերիտասարդ թանգարաններից մեկը։ Այն բացվել է 2020 թվականի փետրվարին։ Թանգարանում, ցուցանմուշներից բացի, այցելուները կարող են ծանոթանալ շոկոլադի ծագման հետաքրքիր փաստերին և պատմությանը։ Թանգարանը հիմնադրել են Նենադ Ռադուլովիչը և նրա կինը, բոլոր ցուցանմուշները բնօրինակ են[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը բաղկացած է չորս ցուցասրահներից, որոնցից յուրաքանչյուրում ներկայացված են շոկոլադի զարգացման շրջանները.

Ծրագիր և ցուցանմուշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելգրադի շոկոլադի թանգարանում այցելուները կարող են ծանոթանալ շոկոլադի ամբողջական պատմությանը, դրա սկզբնավորմանն աշխարհում և Եվրոպայում, ինչպես նաև Սերբիայում։ Թանգարանը նաև առաջարկում է հետաքրքիր տեղեկություններ շոկոլադ պատրաստելու, սպառելու, դրա բուժիչ հատկությունների և շոկոլադի հետ կապված բազմաթիվ այլ փաստերի մասին[6]։

Ցուցադրվում են ինչպես շոկոլադ պատրաստելու պատմությանը վերաբերող ցուցանմուշներ, այնպես էլ դրա հետ կապված ամեն ինչ։

Առաջին ցուցասրահը ձևավորված է հարավամերիկյան արևադարձային անտառի տեսքով, ներկայացված են ինկերի և մայաների ցուցանմուշներ, կակաոյի պտուղներ և մայաների աստվածության գլուխ, որի բերանից այցելուները կարող են մարգարեություններով՝ փայլաթիթեղի վրա գրված հաղորդագրություններով շոկոլադներ քաշել։ Երկրորդ ցուցասրահում ներկայացվում է 18-րդ դարի Եվրոպան, երբ շոկոլադը հասավ այդ աշխարհամաս, իսկ երրորդ ցուցասրահը նախկին ՀՍՖՀ-ի ոճով է, որտեղ ցուցադրվում են շոկոլադե սալիկներ, որոնցով մեծացել են շատ սերունդներ։ Չորրորդ ցուցասրահը զարդարված է ավելի ժամանակակից, քան մյուսները և կոչվում է Fashion Room։ Այստեղ կան ուտելի ցուցանմուշներ կանանց կոշիկների, պայուսակների, բաժակների և այլնի տեսքով։ Այստեղ կարելի է գտնել նաև կաթնային շոկոլադ, մուգ շոկոլադ և պնդուկով շոկոլադ պատրաստելու համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչները[7]։

Ի թիվս այլ ցուցանմուշների, թանգարանը ցուցադրում է նաև Սերբիայի ամենամեծ շոկոլադե սալիկը, կա նաև նկարչական անկյուն[1][8][9]։

Թանգարանային շրջագայության շրջանակներում նախատեսված է նաև շոկոլադե ըմպելիքների համտես[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Muzej čokolade otvoren u Beogradu». N1 (սերբերեն). 2020 թ․ փետրվարի 21. Վերցված է 2021 թ․ մայիսի 17-ին.
  2. «Rainforest,Cocoa Seeds - Museum of Chocolate Belgrade». MCB (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 17-ին.
  3. «Chocolate in Europe - Museum of Chocolate Belgrade». MCB (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 17-ին.
  4. «Chocolate in Serbia - Museum of Chocolate Belgrade». MCB (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 17-ին.
  5. «Sculptures made of Chocolate - Museum of Chocolate Belgrade». MCB (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 17-ին.
  6. «MUZEJ ČOKOLADE BEOGRAD». Zvanični sajt. Muzej čokolade Beograd. Վերցված է 5. 3. 2020-ին.
  7. «NAJSLAĐE MESTO U BEOGRADU - OTVOREN MUZEJ ČOKOLADE». Beograduživo.rs (սերբերեն). 2020 թ․ փետրվարի 20. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
  8. «Najslađe mesto u gradu - muzej čokolade otvoren u Beogradu». N1 Srbija (Serbian (Latin script)). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
  9. «Muzej Čokolade Beograd - Srbija». MČB (սերբերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
  10. «Otvoren Muzej čokolade u Beogradu». Beograd za decu. Արխիվացված է օրիգինալից 19. 02. 2020-ին. Վերցված է 5. 3. 2020-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շոկոլադի թանգարան (Բելգրադ)» հոդվածին։