Շիրլի Ջոնս
Շիրլի Ջոնս անգլ.՝ Shirley Jones | |
---|---|
Ծնվել է | մարտի 31, 1934[1][2][3] (90 տարեկան) |
Ծննդավայր | Charleroi, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, երաժիշտ, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի |
Ժանրեր | փոփ |
Ամուսին(ներ) | Marty Ingels? |
Երեխա(ներ) | Shaun Cassidy? և Patrick Cassidy? |
Պարգևներ և մրցանակներ | |
Շիրլի Ջոնս (անգլ.՝ Shirley Jones, մարտի 31, 1934[1][2][3], Charleroi, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և երգչուհի, «Օսկար» մրցանակի դափնեկիր՝ երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Շիրլի Ջոնսը ծնվել է 1934 թվականի մարտի 31-ին Փենսիլվանիա նահանգի Շարլերոյ թաղամասում։ Ծնողները նրան անվանակոչել են ի պատիվ դերասանուհի Շիռլի Թեմպլի։ 12 տարեկանից նա, Ռալֆ Լևանդոյի ղեկավարությամբ, սկսել է վոկալ պարապել։ Իմիջիայլոց, Ռալֆը հույս ուներ նրան օպերային երգչուհի դարձնել[4]։ 1952 թվականին, դպրոցն ավարտելուց հետո, Շիրլին մասնակցում է «Միսս Պիտսբուրգ» գեղեցկության մրցույթին և հաղթում։ 1953 թվականին ընդունվում է Նյու-Ջերսիի քոլեջ։ Ամառային արձակուրդներին Նյու-Յորքում Շիրլի Ջոնսը հանդիպում է մի գործակալի հետ, նրա հետ պայմանագիր է կնքում մյուզիքլներում ելույթ ունենալու համար։
1955 թվականին Շիրլի Ջոնսը մասնակցում է «Օկլախոմա» (անգլ. Oklahoma) մյուզիքլի էկրանավորման նկարահանմանը, որտեղ խաղում է գլխավոր դերերց մեկը։ Ֆիլմի հաջողությանը հաջորդում են մի շարք դերեր երաժշտական կինոնկարներ, իսկ ամենամեծ հաջողությանը նա հասնում է 1960 թվականին՝ նկարահանվելով Էլմեր Հանթիի ֆիլմում։ Դերի համար դերասանուհին արժանացել է «Օսկար» մրցանակի։
1960-ականներին սկսվում է Ջոնսի՝ հեռուստատեսային ակտիվ գործունեությունը։ Նկարահանվում է «Թատրոն 90», «Բոբ Հոուփը ներկայացնում է», «Մեր կյանքի օրերը», «Փողոց Սեզամ», «Փարտրիջների ընտանիքը» հեռուստասերիալներում։ Դերասանուհու ամենահայտնի հեռուստատեսային դերերից մեկը դարձել է «Փարտրիջների ընտանիքը» երաժշտական սիթքոմը, որտեղ Ջոնսը բազմաթիվ երաժշտական թեմաների երգեր է կատարել, որոնցից մեկը՝ «Think I Love You» -ը, առաջին տեղն է զբաղեցրել 1970 թվականին Billboards Top 100-ում։ Բացի դրանից, Շիրլի Ջոնսի ֆիլմագրության մեջ շատ են հեռուստատեսային ֆիլմերը, որոնց թվում է եղել «Կար ժամանակ, որ թանկ էր», որի դերը նրան արժանացրել է Էմմիի անվանակարգի։
2004 թվականին դերասանուհին վերադառնում է Բրոդվեյ, որտեղ մասնակցում է «42-րդ փողոց» ներկայացմանը։ 2008 թվականի օգոստոսին թողարկվում է «Shirley Jones-Then & Now» երաժշտական ժողովածուն, որը պարունակում է Ջոնսի երաժշտական կարիերայից 24 երգ։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1956 թվականի օգոստոսին դերասանուհին ամուսնացել է դերասան Ջեք Քեսիդիի հետ, որից երեք երեխա է լույս աշխարհ բերել։ 1974 թվականին նրանք ամուսնալուծվել են, իսկ 1977 թվականին նա ամուսնացել է կատակերգու Մարտի Ինգլսի հետ։ Չնայած մեծ սկանդալներին և բաժանման մի քանի փորձերին, նրանք մինչև վերջին օրը միասին են ապրել՝ մինչև 2015 թվականի հոկտեմբերի 21-ը։ Մարտի Ինգլսը 79 տարեկանում մահացել է կաթվածից Տարզանայի բժշկական կենտրոնում (Կալիֆոռնիա) ։
1986 թվականին Հոլիվուդյան փառքի ծառուղում տեղադրվում է Շիրլի Ջոնսի աստղը։
2013 թվականին «Simon & Schuster' s Gallery Books» հրատարակչությունում լույս են տեսել Ուենդի Լիի հետ համահեղինակությամբ գրված «Shirley Jones: A Memoir» հուշագրությունները, որտեղ նա անկեղծորեն պատմում է իր մանկության տարիների, կարիերայի և Ջեք Քեսիդիի հետ ամուսնության մասին, ում հետ հանդիպել է քսանմեկ տարեկանում[5]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շիրլի Ջոնսի և Ջեք Քեսիդի ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1957—Speaking of Love
- 1957—Brigadoon
- 1958—With Love from Hollywood
- 1959—Marriage Type Love
- 1968—Maggie Flynn
- 1995—Show Tunes
- 2011—Essential Masters
- 2014—Marriage Type Love
«Փարտրիջների ընտանիքը», ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1970—The Partridge Family Album
- 1971—Up To Date
- 1971—Sound Magazine
- 1971—A Partridge Family Christmas Card
- 1972—Shopping Bag
- 1972—At Home With Their Greatest Hits
- 1972—Notebook
- 1973—Crossword Puzzle
- 1973—Bulletin Board
- 1974—The World of the Partridge Family
- 1989—Greatest Hits
- 2001—The Definitive Collection
- 2005 —Come On Get Happy!: The Very Best of The Partridge Family
«Փարտրիջների ընտանիքը», երգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1970— «I Think I Love You»
- 1971— «Doesn't Somebody Want to Be Wanted»
- 1971— «I'll Meet You Halfway»
- 1971— «I Woke Up In Love This Morning»
- 1972— «It's One of Those Nights (Yes Love) »
- 1972— «Am I Losing You»
- 1972— «Breaking Up Is Hard to Do»
- 1972— «Looking Through the Eyes of Love»
- 1973— «Friend and a Lover»
- 1973— «Walking in the Rain»
- 197 — «Looking For a Good Time»
Շիրլի Ջոնսի ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1989— Silent Strength
- 1992—Shirley
- 2000— Shirley Jones
- 2008—Then & Now
- 2009— A Touch of Christmas
- 2010— A Tribute to Richard Rodgers
Սաունդթրեքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1955—Oklahoma!
- 1956—Carousel
- 1957— April Love
- 1959— Never Steal Anything Small
- 1960— Pepe
- 1962— The Music Man
- 1972— Endless Night
- 2002— Manna from Heaven
- 2007— Christmas Is Here Again
Կատարումներ ալբոմներում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1972— Free to Be... You and Me
- 1991— The Christmas Album.....A Gift of Hope
- 1993— An Evening with Rodgers & Hammerstein, The Sullivan Years
- 1993— Embraceable You – Broadway In Love
- 1994— George & Ira Gershwin, A Musical Celebration
- 1998— Lerner, Loewe, Lane & Friends
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Ֆիլմ | դեր |
---|---|---|
1955 | Oklahoma! | Լաուրա ՈՒիլյամս |
1956 | Carousel | Ջուլի Ջորդան |
1957 | April Love | Լիզ Թեմլեթոն |
1959 | Never Steal Anything Small | Լինդա Քաբոթ |
1959 | Bobbikins | Բեթթի Բարնաբի |
1960 | Elmer Gantry | Լուլու Բաիսն |
1960 | Pepe | Սյուզի Մարֆի |
1961 | Two Rode Together | Մարթի |
1962 | The Music Man | Մարիան Պարու |
1963 | The Courtship of Eddie's Father | Էլիզաբեթ |
1963 | A Ticklish Affair | Ամի Մարթին |
1964 | Dark Purpose | Կարեն Ուլյամս |
1964 | Bedtime Story | Ժանեթ Վարքեր |
1969 | El Golfo | Մարի Օհարա |
1970 | The Cheyenne Social Club | Ջեննի |
1979 | Beyond the Poseidon Adventure | Ջին Ռոուի քույր |
1984 | Tank | ԼաԴոննա Քերի |
1999 | Gideon | Էլի Մորտոն |
2000 | The Adventures of Cinderella's Daughter | Կնքամայր փերի |
2000 | Ping! | Էթել Ջեֆֆրիս |
2000 | Shriek If You Know What I Did Last Friday the Thirteenth | Նուրս Քերվորկյան |
2002 | Manna from Heaven | Բաննի |
2004 | The Creature of the Sunny Side Up Trailer Park | Շարլոտա |
2004 | Raising Genius | Աունթ Սիս |
2006 | Grandma's Boy | Գրեյս |
2007 | Christmas Is Here Again | Վիկտորիա Քլաուս |
2013 | Family Weekend | ԳԳ |
2013 | A Strange Brand of Happy | Միլդրեդ |
2013 | Zombie Night | Նանա |
2014 | Waiting in the Wings: The Musical | Բրոդվեյ Վիվա |
2015 | On the Wing | Գրանդմա Ռուբուրն |
2016 | The Irresistible Blueberry Farm | Ռաթ |
2018 | Eco-Teens Save The World | սենատոր |
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1961 — Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար («Էլմեր Հանթի»)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ 3,0 3,1 https://interviews.televisionacademy.com/interviews/shirley-jones?clip=79194#interview-clips
- ↑ Shirley Jones: A Memoir. — Gallery Books, 2013. — P. 25-26.
- ↑ «Shirley Jones reveals shocking details about her sex life in new autobiography». Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիրլի Ջոնս» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Մարտի 31 ծնունդներ
- 1934 ծնունդներ
- Ապրող անձինք
- Փենսիլվանիայում ծնվածներ
- Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 21-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- RCA Records-ի արտիստներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի երաժիշտներ
- Ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի սոպրանոներ
- Թատրոնի դերասանուհիներ
- Թատրոնի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դեմքեր
- 20-րդ դարի ամերիկացի երգիչներ