Շիմոն Կեզացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շիմոն Կեզացի
Kézai Simon
Ծնվել է13-րդ դար
ԾննդավայրԴունակեսի, Պեշտ, Հունգարիա
Վախճանվել էII հազարամյակ
Մասնագիտությունպատմաբան, գրող և հոգևորական
Քաղաքացիություն Հունգարիա
Ուշագրավ աշխատանքներGesta Hunnorum et Hungarorum?
 Simon of Kéza Վիքիպահեստում

Շիմոն Կեզացի (հունգ.՝ Kézai Simon), 13-րդ դարի հունգարացի ամենահայտնի մատենագիրը, Հունգարիայի թագավոր Լասլո IV Կունի թագավորական արքունիքի հոգևորականը։

1270–1271 թվականներին, կրելով «վարպետ» (մագիստրոս) տիտղոսը, Սիմոնը եղել է դիվանագիտական պատվիրակութան կազմում, որը գլխավորում էր Սիքստոս Էստերգոմացին։ Նշյալ պատվիրակության կազմում էր նաև պատմիչ Անդրեաս Հունգարացին։ Վերջինս ներգրավված է եղել նաև այն ներկայացուցչության կազմում, որը Հունգարիայի թագավոր Իշտվան V-ի հրամանագրով ուղարկվել էր Իտալիա՝ շնորհավորական ուղերձ հղելու Երուսաղեմի թագավորություն միապետ Կառլ I Անժուացուն՝ ութերորդ խաչակրաց արշավանքի հաջող ընթացքի կապակցությամբ։ Այդ պատվիրակությունը Նեապոլով մեկնել է Կատոնա և Մեսինա, այնուհետև փետրվար ամսին Կառլի հետ վերադարձել Հռոմ[1]։

Այնուամենայնիվ, Շիմոն Կեզացին առավելապես հայտնի է որպես մատենագիր։ Նրա ամենահեղինակավոր աշխատությունը՝ «Gesta Hunnorum et Hungarorum»-ը, որը գրվել է լատիներենով՝ մեր թվարկության շուրջ 1282 թվականին։ Այդ ստեղծագործությունում պատմագիրը ներկայացնում է հոնական և հունգարական ցեղերի (որոնց նա ազգակիցներ էր համարում) ամբողջական պատմությունը՝ առասպելապատումներից մինչև իր ժամանակների պատմությունը։ Միևնույն ժամանակ, որպես թագավորի անձնական քարտուղար՝ նա աշխատում էր նաև թագավորական արխիվում և իր նյութերը հավաքում այնտեղ պահպանված ավելի հին տարեգրություններից։

Տարեգրությունը առաջին անգամ տպագրվել է 1782 թվականին Բուդայում։ 19-րդ դարում այն թարգմանվում է հունգարերեն և վերածվում հանրաճանաչ ստեղծագործություն։ Այն հատկապես կարևոր է հունգարական ազգային ինքնության ձևավորման տեսանկյունից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jenő Szűcs (1999), «Theoretical Elements in Master Simon of Kéza's Gesta Hungarorum (1282–1285)», in László Veszprémy; Frank Schaer (eds.), Simon of Kéza: Deeds of the Hungarians, Central European University Press, էջեր xxix–cii, at ic–cii.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիմոն Կեզացի» հոդվածին։