Շերլին (Մոնակոյի իշխանուհի)
Շերլին ֆր.՝ SAS La Princesse Charlène, La Princesse de Monaco | |
---|---|
Ծնվել է | հունվարի 25, 1978[1][2][3][…] (46 տարեկան) |
Ծննդավայր | Բուլավայո, Rhodesia[1] |
Քաղաքացիություն | ՀԱՀ և Մոնակո |
Կրոն | կաթոլիկություն |
Մասնագիտություն | լողորդ և մոդել |
Ամուսին | Ալբեր II[1] |
Ծնողներ | հայր՝ Michael Kenneth Wittstock?[4], մայր՝ Lynette Alice Humberstone?[4] |
Զբաղեցրած պաշտոններ | Consort of Monaco? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Princess Gabriella, Countess of Carladès?[5] և Jacques, Hereditary Prince of Monaco?[5] |
Ստորագրություն | |
Charlene, Princess of Monaco Վիքիպահեստում |
Շերլին, Մոնակոյի իշխանուհի (հունվարի 25, 1978[1][2][3][…], Բուլավայո, Rhodesia[1]), ամուսինը Մոնակոյի իշխան Ալբեր II-ն է։ Պրոֆեսիոնալ լողորդուհի է, մասնակցել է օլիմպիական խաղերի, ինչպես նաև Հարավաֆրիկյան Հանրապետության մրցումներին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շերլին Ուիթսթոքը ծնվել է 1978 թվականի հունվարի 25-ին ռոդեզիական Բուլևեո քաղաքում՝ Եվրոպայից ներգաղթածների ընտանիքում։ Նրա ծնողներն են Մայքլ Քեննեթ Ուիթսթոնը և Լինեթ Համբերսթոունը։ Հայրը՝ Մայքլը, եղել է վաճառքի գծով մենեջեր հաշվողական տեխնիկա մատակարարող ընկերությունում, իսկ մայրը՝ Լինեթը, նախկին ջրասուզորդուհի և լողի մարզիչ է։ Շերլինը ընտանիքի ավագ դուստրն է, ունի երկու եղբայր՝ Հարրեթը և Շոնը։
Մանկության տարիներին Շերլինը մոր հսկողությամբ զբաղվում էր լողով։ 18 տարեկանում դարձել է Հարավաֆրիկյան Հանրապետության լողի չեմպիոն։ Չորս տարի անց ազգային հավաքականի կազմում մասնակցել է Սիդնեյի Օլիմպիական խաղերին՝ 4×100 մ էստաֆետայում։ Նրա թիմը գրավել է հինգերորդ տեղը։
Շերլինը զբաղվում է բարեգործությամբ և մասնակցություն է ունենում տարբեր սպորտային հանձնաժողովներում[6]։
Սպորտային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1996 թվականին դարձել է Հարավաֆրիկյան Հանրապետության լողի չեմպիոն[7]։
2000 թվականին Սիդնեյում կայացած Օլիմպիական խաղերին որպես լողորդուհի ներկայացրել է Հարավաֆրիկյան Հանրապետութունը, որտեղ 4×100 մ էստաֆետայում գրավել է հինգերորդ տեղը։
2002 թվականին լողի աշխարհի գավաթի խաղերում նվաճել է երեք ոսկե մեդալ (50 մ և 100 մ, 4×100 մ) և արծաթե մեդալ Մանչեստրում կայացած Ընկերական խաղերի ժամանակ։
Պլանավորել էր մասնակցել Չինաստանի՝ 2008 թվականին կայանալիք Օլիմպիական խաղերին, սակայն ուսի վնասվածքի պատճառով թողել է սպորտը[8]։
2006 թվականին Հարավաֆրիկյան Հանրապետությունից (այստեղ Շերլինը դպրոցում ուսուցչուհի էր աշխատում) տեղափոխվեց Մոնակոյի թագավորություն[9]։
2011 թվականից հանդիսանում է Հատուկ Օլիմպիադայի դեսպան[10]։
Ծանոթություն իշխան Ալբերի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շարլոթը իշխան Ալբերի հետ ծանոթացել է 2000 թվականին՝ լողի մրցումների ժամանակ։
Երկրորդ անգամ սպորտսմենուհին և Ալբերը հանդիպել են 2006 թվականի Թուրինի մրցումներին։
2011 թվականի ապրիլի 29-ին նրանք միասին ներկայացան Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանյաց հանդեսին՝ Ուեստմինստերյան աբբայությունում։ Դա դարձավ նրանց ոչ պաշտոնական հարաբերությունների վերջնական ակորդը։
2011 թվականի հունիսի 23-ին նշանադրվեցին[11][12], իսկ նույն թվականի հունիսին տեղի ունեցավ նրանց ամուսնության քաղաքացիական արարողակարգը[13]։ Նորապսակների պսակադրությունը տեղի ունեցավ 2011 թվականի հուլիսի 2-ին[14][15]։
Լրագրողները նշում են, որ Շերլինը նման է Ալբերի մորը՝ Հոլիվուդյան դերասանուհի Գրեյս Քելլիին, ով 1982 թվականին մահացել էր ավոտվթարի հետևանքով[16]։
2014 թվականի մայիսի 30-ին հայտնի դարձավ, որ իշխանուհի Շերլինը սպասում է առաջնեկին[17], իսկ հունիսի 3-ին՝ որ զույգը երկվորյակի է սպասում[18]։
Իշխանուհին ծննդաբերեց 2014 թվականի դեկտեմբերի 10-ին՝ կեսարյան հատման միջոցով։ Երեխաներին անվանեցին Ժակ և Գաբրիելլա[19][20]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուրբ Կարլի Մեծ խաչ շքանշան[21]
- Լեհաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների Մեծ խաչ շքանշան[22]
- Իտալիայի աստղերի Սուրբ խաչ շքանշան[23]
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայրը Մայքլ Քեննեթ Ուիթսթոքն է (ծնվել է 1946 թվականին), զբաղվում է համակարգչային բիզնեսով, եղել է վաճառքի գծով մենեջեր հաշվողական տեխնիկա մատակարարող ընկերությունում։
- Մայրը Լինեթ (Համբերսթոուն) Ուիթսթոքն է (ծնվել է 1959 թվականին), եղել է լողի մարզիչ և ջրասուզորդների հրահանգիչ։
- Շերլինն ընտանիքի ավագ զավակն է, ունի իրենից փոքր երկու եղբայր՝ Հարեթթը և Շոնը[24][25]։
- Ամուսինը Մոնակոյի իշխան Ալբեր II-ն է։
- Որդին Ժակ-Օնորե-Ռենիեն է՝ Մոնակոյի իշխանության գահի ժառանգորդ, մարկիզ դը Բոն։
- Դուստրը Գաբրիելլա- Թերեզա-Մարիան է՝ Մոնակոյի արքայադուստր, կոմսուհի դը Քարլադեզը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 H.S.H. Princess Charlene: Biography
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ 5,0 5,1 Lundy D. R. The Peerage
- ↑ «Шарлен Уиттсток». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Невеста князя Монако Шарлен Уиттсток». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Невеста князя Монако». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Невеста князя Монако Уиттсток». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 31-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ «Князь Монако обручился». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «Князь Монако обручился с Уиттсток». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 9-ին.
- ↑ Князь Монако сочетался браком со спортсменкой из ЮАР
- ↑ Князь и княгиня Монако обвенчались
- ↑ Князь Монако обвенчался с Шарлен Уиттсток
- ↑ «Невеста князя». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 9-ին.
- ↑ Princess Charlene of Monaco Pregnant with First Child with Prince Albert
- ↑ Княгиня Монако Шарлен беременна двойней | StarHit.ru
- ↑ «Naissances Princières» (ֆրանսերեն). Palais Princier de Monaco. 10.12.2014. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Княгиня Монако Шарлен родила мальчика и девочку». ТАСС. 10 декабря 2014. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ Ordonnance Souveraine n° 4.038 du 17 novembre 2012 portant élévation dans l’Ordre de Saint-Charles Արխիվացված 2013-01-13 Wayback Machine (ֆր.)
- ↑ Le couple princier est arrivé en Pologne (ֆր.)
- ↑ Cavaliere di Gran Croce dell’Ordine della Stella d’Italia Sig.ra Charlene Lynette Wittstock (իտալ.)
- ↑ «Человек недели: Шарлен Уиттсток». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 9-ին.
- ↑ Будущая принцесса Монако Шарлен Уиттсток
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մոնակոյի իշխանական տան կենսագրությունը կայքում Արխիվացված 2011-07-04 Wayback Machine (անգլ.)
- Շերլին Լինեթթ Ուիթթսթոք(կենսագրություն) Արխիվացված 2011-06-28 Wayback Machine