Շելի Լաբեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շելի Լաբեն
անգլ.՝ Shelley Lynn Moore[1]
Դիմանկար
Ծնվել էմայիսի 18, 1968(1968-05-18)[2]
ԾննդավայրՓասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 9, 2019(2019-02-09)[3] (50 տարեկան)
Մահվան վայրSpringville, Թուլարե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունChaminade College Preparatory School? և Vision International University?
Մասնագիտությունպոռնոգրաֆիկ դերասան, հեղինակ, երգչուհի և դերասանուհի
 Shelley Lubben Վիքիպահեստում

Շելի Լաբեն (անգլ.՝ Shelley Lubben, մայիսի 18, 1968(1968-05-18)[2], Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ - փետրվարի 9, 2019(2019-02-09)[3], Springville, Թուլարե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի հեղինակ, երգիչ, մոտիվացիոն խոսնակ և պոռնոգրաֆիկ դերասանուհի։ Որպես մեծահասակների համար նախատեսված կինոարտադրության ոլորտի դերասանուհի նա հայտնի էր Ռոքսի բեմական անունով[4]։ Սեքս-արդյունաբերությունը թողնելուց հետո Լաբենը դարձել է վերածնված քրիստոնյա և պոռնոգրաֆիայի դեմ պայքարի ակտիվիստ[5]։ 2008 - 2016 թվականների ընթացքում հանդիսացել է «Վարդագույն խաչ» հիմնադրամի գործադիր տնօրեն, որն օգնության է հասել պոռնոգրաֆիայում ներգրավված կանանց և տղամարդկանց ու խոսել հանրային ֆորումներում՝ պատմելով պոռնոարդյունաբերության մեջ իր ունեցած աշխատանքային վտանգավոր պայմանների մասին[6][7]։ 2016 թվականի հունվարին նա փակել է «Վարդագույն խաչ» հիմնադրամը։ Նաև ձեռնադրվել է հոգևոր սպասավոր և ստացել Սբ. Մարտինի շքանշան՝ աստվածաբանական ուսումնասիրությունների դիպլոմով[8]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաբենը ծնվել է 1968 թվականի մայիսի 18-ին Կալիֆոռնիայի Փասադենա քաղաքում։ Հովարդ Ստեռնին ու «Deseret News»-ին տված հարցազրույցում Լաբենը նշել է, որ ինը տարեկան հասակում իր մի դասընկերուհին ու վերջինիս դեռահաս եղբայրը լողավազանում սեռական բռնության են ենթարկել իրեն։ 18-26 տարեկանում աշխատել է որպես մարմնավաճառ, և այս ընթացքում հղիացել է իր հաճախորդներից մեկից ու դուստր ունեցել[6]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծահասակների կինոարդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաբենը մտել է մեծահասակների կինոարդյունաբերություն մարմնավաճառ աշխատելու տարիներին, երբ 24 տարեկան էր։ Սեռական արդյունաբերության մեջ գտնվելու ընթացքում նա հիվանդացել է հերպեսով և պապիլոմավիրուսային վարակով, որը հանգեցրել է արգանդի վզիկի քաղցկեղի[5][9][10] և հեռացվել է նրա արգանդի վզիկի կեսը[11]։ Սեքս արդյունաբերության մեջ իր կյանքի ընթացքում և դրանից հետո նա պայքարել է ալկոհոլի և թմրամոլության դեմ[5][12]։ 1993–1994 թվականների պոռնոգրաֆիկ կարիերայի ընթացքում Լաբենը նկարահանվել է շուրջ 15 կինոնկարում։ Նա նշել է, որ կինոնկարների սեռական գործողություններում նկարահանվելը ֆիզիկապես վնասակար է կանանց համար (նրանք ունենում են հետանցքային արյունահոսություն ու գինեկոլոգիական արյունազեղումներ) ու հոգեցունց[13]։

Փաստաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին Լաբենը նախաձեռնել է առցանց ագրեսիվ շուկայավարման արշավ՝ օգտագործելով սոցցանցերի կայքերը սեռական արդյունաբերությանը հասնելու համար։ 2008 թվականին հիմնադրել է հավատքի վրա հիմնված կազմակերպություն, որը կոչել է «Վարդագույն խաչ» հիմնադրամ[14]։ Խումբը կենտրոնացել է պոռնո արդյունաբերության մեջ գտնվողների իրազեկման վրա և աջակցություն է առաջարկել այդտեղից հեռանալ ցանկացողներին[15][16]։ Կազմակերպությունն առցանց նվիրատվություններ է հավաքել ու առցանց ֆորումներում օժանդակություն առաջարկել թմրանյութերից, սեքսից և պոռնոգրաֆիայից կախվածություն ունեցող անձանց։ Երբ Լաբենը հայտնաբերել է հետաքրքրված անհատներին, նրանց ուղարկել է առաջին օգնության փաթեթներ, որոնք լցված էին կրոնական գրականությամբ, աստվածաշնչերով, քրիստոնեական երաժշտությամբ, տեղական մթերային և հանրախանութների նվեր քարտերով և հոգևոր և գործնական օգնության այլ իրերով[17]։ «Վարդագույն խաչ» հիմնադրամի երկրորդական ուշադրության կենտրոնում են եղել այն անձինք, ովքեր ցանկացել են վերականգնվել պոռնոգրաֆիկ կախվածությունից։ Հիմնադրամը մասնակցել է պոռնոգրաֆիայի համաժողովներին՝ երկրպագուներին բացատրելու համար, որ պոռնոն ամենևին էլ դյութիչ չէ, ինչպես նաև հասել է պոռնո աստղերին և հիշեցրել, որ նրանք տարբերակներ ունեն[18]։

«Վարդագույն խաչ» հիմնադրամը նաև լոբբինգ է իրականացրել ընդդեմ պոռնոգրաֆիայի և մեծահասակների զվարճանքի արդյունաբերության[19]։ Լաբենը սատարել է Կալիֆոռնիայի օրենսդիր Չառլզ Կալդերոնին պոռնոգրաֆիական արդյունաբերությունը հարկելու վերջինիս ջանքերում, և խոսել օրենսդիրների հետ իր փորձի մասին[20]։ Նա նշել է, որ պոռնոֆիլմի նկարահանման հրապարակում հաճախ մեկ կնոջ հետ ներկա են լինում մի քանի տղամարդիկ, ովքեր նվաստացուցիչ գործողություններ են անում կնոջ նկատմամբ[17][21]։ Նա պոռնոֆիլմի տեսարանների մասին արտահայտվել է որպես մտերմությունից զուրկ ու «ամբողջովին մեխանիկական և գազանային»։ Հետագայում գրել է, որ «կանայք զզվում են նկարահանման հրապարակից, իսկ դերասանների մեծ մասը թմրանյութեր և ալկոհոլ են օգտագործում»[17]։ 2010 թվականի հունիսին խոսել է ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատի և Սենատի անդամների և նրանց աշխատակազմի հետ Վաշինգտոնում` պոռնոարդյունաբերության տարիներից իր մարմնին հասցված վնասի մասին[22]։ Ավելին, Լաբենն անկեղծացել է արդյունաբերության մեջ ապօրինի և վտանգավոր աշխատանքային պայմանների վերաբերյալ, և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները համարել աշխատավայրի անվտանգության խնդիր և հասարակության առողջության պահպանման խնդիր[23]։

2012 թվականին Լաբենը հանրային ֆորումներում ներկայացրել է իր անձնական փորձը մեծահասակների կինոարտադրության ոլորտում և բարձրաձայնել իր վերականգնման ընթացքի և պոռնոգրաֆիայի հուզական, մտավոր և ֆիզիկական ազդեցությունների մասին[24]։ 2011 թվականի փետրվարին խոսել է Քեմբրիջի համալսարանում, որտեղ նա ներկայացրել է պոռնոգրաֆիայի վնասակար հետևանքները և քննարկել այդ հարցը փաստաբանների հետ, որոնք խոսում էին պոռնոգրաֆիայի արդյունաբերության անունից[25]։

2013 թվականի հունվարին շվեյցարացի ձայնագրիչ և մոդել Պատրիկ Նուոն հրապարակավ պնդել է, որ Լաբենն օգնել է իրեն հաղթահարել պոռնոգրաֆիկ կախվածությունը[26]։

2016 թվականի հունվարին «Վարդագույն խաչ» հիմնադրամը փակվել է[27]։

Լրատվամիջոցներում հայտնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաբենը հայտնվել է միջազգային տարբեր լրատվամիջոցներում, այդ թվում՝ ռադիո, հեռուստատեսություն ու կինոնկարներ։ Նրա կյանքի պատմությունը ներկայացվել է «Traffic Control» և «Out of the Darkness» վավերագրական ֆիլմերում, որոնցից վերջինն ընտրվել է որպես 2011 թվականի Հովհաննես Պողոս Երկրորդ կինոփառատոնի բացման ֆիլմ[28][29]։

Նրա մասին է նաև 2012 թվականին նկարահանված «After Porn Ends» վավերագրական կինոնկարը, որը պոռնո արդյունաբերությունից դուրս գալուց հետո կյանքի մասին է։ , 2011 թվականի փետրվարին նա դարձել է «Սատանան և Շելի Լաբենը» վերնագրով վավերագրական ֆիլմի գլխավոր հերոսուհին։ Կինոնկարը վիճարկում է պոռնոգրաֆիայի ոլորտում Լաբենի փորձը և այն տրավման, որը նրա ասելով, կարելի է վերագրել այդ տարիներին[30][31]։ 2012 թվականի հունիսին Սլովակիայում Լաբենը տեղական լրատվամիջոցներում խոսել է իր կյանքի պատմության մասին[32]։

Ձայնագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հունվարին Լաբենը թողարկել է ռեփ / հիփ հոփ ալբոմ, որի հասույթն ուղղվել է «Վարդագույն խաչ» հիմնադրամին և օգնել կանանց և տղամարդկանց վերականգնվել պոռնոգրաֆիայից։ Առաջին սինգլը, որը կրում է «Killer Fantasy» անվանումը, ներկայացնում է պոռնո երկրպագուի հետ խոսող պոռնոաստղի ուղերձը, որը պատմում է մեծահասակների պոռնոարդյունաբերության հիմքում ընկած ճշմարտության մասին[33]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վախճանվել է 50 տարեկանում 2019 թվականի փետրվարի 9-ին Կալիֆոռնիայի Սպրինգվիլ բնակավայրում։ Մահվան պատճառը չի նշվում[34]։

Հրատարակված աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lubben, Shelley. Truth Behind the Fantasy of Porn: The Greatest Illusion on Earth, CreateSpace, 2010. 978-1-4538-6007-6

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.imdb.com/name/nm0746910/bio?ref_=nm_ov_bio_sm
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 https://www.xbiz.com/news/242048/anti-porn-crusader-shelley-lubben-passes-away
  4. «roxy – internet adult film database». iafd.com. 1968 թ․ մայիսի 18. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 9-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Shelley's Story». ShellyLubben.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 9-ին.
  6. 6,0 6,1 «Colin quinn hits broadway – The Howard Stern Show». Howardstern.com. 2010 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 23-ին.
  7. «Shelley Lubben Exposes Secrets of the Porn Industry». 2010 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 3-ին.
  8. «AfterPornEnds». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին.
  9. David Nelson. «Truth Behind the Fantasy of Porn». RELEVANT Magazine. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 23-ին.
  10. «Ex-Porn Star: Porn Destroys Human Lives and is Destroying Our Nation». CNSNews. 2010 թ․ հունիսի 16. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 8-ին.
  11. «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  12. «Shelley Lubben, Former Porn Actress and Prostitute». Indirimbonshya.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 9-ին.
  13. Chris Hedges (2009 թ․ հոկտեմբերի 7). «The illusion of love». National Post. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 7-ին.
  14. «The illusion of love». National Post. 2009 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 7-ին.
  15. Chris Hedges (2009 թ․ հոկտեմբերի 7). «The illusion of love». National Post. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 7-ին.
  16. Chris Hedges (2009 թ․ հոկտեմբերի 11). «The Victims of Pornography». Truthdig. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 10-ին.
  17. 17,0 17,1 17,2 «Out of Pornography and Into the Light». CBN. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 22-ին.
  18. «Religious organizations set up shop at the Adult Entertainment Expo». News 3 Las Vegas. 2011 թ․ հունվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 12-ին.
  19. Marcia Armstrong Chidester. «Finding redemption; Pain in pornography». Wasatch Woman magazine. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 2-ին.
  20. «California mulls steep tax on adult entertainment». Reuters. 2008 թ․ մայիսի 12. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 8-ին.
  21. «The Truth Behind the Fantasy of Porn» (PDF). Shelleylubben.org. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 23-ին.
  22. Byron Tau Contributor (2010 թ․ հունիսի 15). «Activists Urge Government Crackdown on Pornography, Obscenity». Aolnews.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 23-ին. {{cite news}}: |author= has generic name (օգնություն)
  23. «Health advocates, porn industry representatives debate workplace protection». LA Times. 2010 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 13-ին.
  24. «Do porn and mothering mix?». HLN TV. 2012 թ․ մայիսի 2. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 20-ին.
  25. «This House believes pornography does a good public service». CUS.org. 2011 թ․ հունիսի 22. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 20-ին.
  26. «Roxy has cured my porn addiction». blick.ch. 2013 թ․ հունվարի 25. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 23-ին.
  27. ManWin Thompson (2016 թ․ հունվարի 24). «Shelley Lubben Shuts Down Pink Cross Scam». YouTube. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  28. Rosalie Westenskow (2007 թ․ փետրվարի 16). «Provo film calls porn epidemic». Deseret Morning News. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 26-ին.
  29. Tim Drake (2011 թ․ փետրվարի 15). «John Paul II International Film Festival Set for Miami». National Catholic Register. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 8-ին.
  30. Kernes, Mark (2011 թ․ փետրվարի 21). «AVN – New Documentary Exposes Shelley Lubben's Lies-UPDATED!». News.avn.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 23-ին.
  31. «The Devil And Shelley Lubben». The Devil And Shelley Lubben. 2008 թ․ հոկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 23-ին.
  32. «Veriaca pornoviezda». Markíza. 2012 թ․ հունիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 20-ին.
  33. «Former Porn Star Shelley Lubben Launches New Rap Album». Sfgate.com. 2011 թ․ հունվարի 2. Վերցված է 2011 թ․ մայիսի 23-ին.(չաշխատող հղում)
  34. Rhett Pardon (2019 թ․ փետրվարի 9). «Anti-porn Crusader Shelley Lubben Passes Away». XBIZ. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Շելի Լաբեն հոդվածին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շելի Լաբեն» հոդվածին։