Շարլոտա Կոման
Շարլոտա Կոման | |
---|---|
Ծնվել է | 1833[1][2][3][…] |
Ծննդավայր | Waterville, Օնեյդա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Մահացել է | նոյեմբերի 11, 1925[1] |
Մահվան վայր | Յոնկերս, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | նկարչուհի |
Charlotte B. Coman Վիքիպահեստում |
Շարլոտա Կոման (անգլ.՝ Charlotte Coman, ամբողջական անունը՝ Charlotte Buell Coman, 1833[1][2][3][…], Waterville, Օնեյդա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4] - նոյեմբերի 11, 1925[1], Յոնկերս, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1833 թվականին Նյու Յորք նահանգի Ուոթերվիլ քաղաքում՝ մի ընտանիքում, որն ուներ կաշեգործության գործարան և կոշիկի ֆաբրիկա[5]։
Ամուսնանալուց հետո ամուսնու հետ տեղափոխվել է Այովա Սիթի, այնուհետև՝ Վայրի արևմուտք։ Ամուսնու մահից մի քանի տարի անց վերադարձել է հայրենիք։ Շարլոտան սկսել է տառապել լսողության կորստով և 40 տարեկան հասակում գրեթե ամբողջությամբ կորցրել է այն[6]։
Շարլոտա Կոմանը մինչև 40 տարեկան հասակը ընդհանրապես չի զբաղվել գեղանկարչությամբ։ Նյու Յորքում սովորել է բնանկարիչ Ջեյմս Բրևուրտի մոտ, ապա Փարիզում՝ Էմիլ Վերնիեի մոտ։ Վերնիեի հետ սովորել է ջրաներկի հետ աշխատել բաց երկնքի տակ. նկարել է Ֆրանսիայի և Հոլանդիայի գյուղական շրջաններ կատարած շրջագայությունների ժամանակ։ Հոլանդիայում Շարլոտան մնացել է վեց տարի։ Ցուցադրվել է Փարիզյան սալոնում։ Նրա փարիզյան արվեստանոցում բռնկված հրդեհը ոչնչացրել է այդ տարիների աշխատանքները։ Կոմանի ստեղծագործության վրա ազդել են Բարբիզոնյան դպրոցի նկարիչները, հատկապես Ժան Բատիստ Կամիլ Կորոն և Շառլ-Ֆրանսուա Դոբինյին[7]։
Վերադառնալով Նյու Յորք՝ նկարիչը կենտրոնացել է ամերիկյան բնապատկերները տոնալիզմի ոճով նկարելու վրա։ Նրա նկարները հիմնված են եղել էսքիզների վրա, որոնք արվել են Ֆլորիդա նահանգի Ադիրոնդակ զբոսայգում և Սենթ Օգաստին այցելությունների ժամանակ։ Իր աշխատանքների տակ նա ստորագրել է «CB Coman»։ Իր դարաշրջանի շատ նկարիչների նման Շարլոտա Կոմանը ևս օգտագործել է սկզբնատառեր իր սեռը թաքցնելու համար։
Իր աշխատանքները նա ցուցադրել է Դիզայնի ազգային ակադեմիայում, 1893 թվականին Չիկագոյի Գեղարվեստի պալատում (այժմ՝ Չիկագոյի գիտության և արդյունաբերության թանգարան), Իլինոյս նահանգի Կոլումբոսի համաշխարհային ցուցահանդեսում։
1905 թվականին Կոմանն արժանացել է Ամերիկացի նկարիչների միության Shaw Memorial Prize մրցանակին։ 1910 թվականին ընտրվել է Դիզայնի ազգային ակադեմիայի անդամ, ինչպես նաև եղել է Կին նկարիչների և քանդակագործների ազգային ասոցիացիայի, Նյու Յորքի ջրաներկով նկարողների ակումբի և Art Workers' Club-ի անդամ։
Մահացել է 1924 թվականի նոյեմբերի 11-ին Նյու Յորք նահանգի Յոնկերս քաղաքում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Smithsonian American Art Museum person/institution ID
- ↑ 3,0 3,1 CLARA — 2008.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Directory of Southern Women Artists — The Johnson Collection.
- ↑ Charlotte Buell Coman (1833—1924)
- ↑ Rubinstein, Charlotte Streifer (1982). American Women Artists. Boston, MA: G.K. Hall & Co.
- ↑ N.Y.), Metropolitan Museum of Art (New York (1965). American Paintings: A Catalogue of the Collection of the Metropolitan Museum of Art (անգլերեն). Metropolitan Museum of Art. ISBN 9780870994395.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շարլոտա Կոման» հոդվածին։ |
|