Նրբագեղ բառերի այգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նրբագեղ բառերի այգի
ճապ.՝ 言の葉の庭
Ժանրրոմանտիկա, դրամա
ԵրկիրՃապոնիա
Թվականապրիլի 28, 2013[1] և մայիսի 31, 2013[2]
Պրեմիերամայիսի 31, 2013 թվական
Լեզուճապոներեն
ՌեժիսորՄակոտո Սինկաի
ՊրոդյուսերՆորիտակա Կավագուծի
Սցենարիստ(ներ)Մակոտո Սինկաի
ՕպերատորՄակոտո Շինկայ
ՄոնտաժՄակոտո Շինկայ
Տևողություն46 րոպե
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «Նրբագեղ բառերի այգի»

Նրբագեղ բառերի այգի (ճապոներեն՝ 言の葉の庭, կոմոնոհա նո նիվա) լիամետրաժ անիմացիոն ֆիլմ, ստեղծվել է CoMix Wave Films ստուդիայում։ Ֆիլմի ռեժիսորը և սցենարիստը եղել է Մակոտո Սինկայը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է «Ոսկե ափ» փառատոնի ժամանակ, ապրիլի 28ին Ավստրալիայում։ Ֆիլմի վարձույթը Ճապոնիայում սկսել է 2013 թվականի մայիսի 31-ին։ Ի պատիվ այդ իրադարձության NTV ալիքի ընթացքում Սինկայի նախորդ աշխատանքի՝ «Ամպերի ետևում» ֆիլմի հեռարձակման ժամանակ ցուցադրվել է նոր ֆիլմի հինգ րոպեանոց թրեյլերը[3][4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Տակաոն երզում էր ապագայում դառնալ կոշիկի դիզայներ, անձրևային օրերի ժամանակ հնարավորությունը չի կորցնում բացակայել դպրոցից։ Երբ անձրև է գալիս, Տակաոն կանգ է առնում ճապոնական ոճով գեղեցիկ այգում, որտեղ նա սիրում է նկարել կոշիկի ուրվագծեր։ Մի օր անձրևին նա այգում հանդիպում է մի խորհրդավոր կնոջ՝ Յուկինոյին, որը տեսքով նրանից ավելի մեծ է երևում։ Յուկինոն և Տակաոն առաջին անգամը չէ, որ հանդիպում են այգում և խոսում են թեթև թեմաներից, բայց դա լինում էր միայն անձրևային օրերին։ Շուտով նրանք ավելի են մտերմանում, քան ուղակի բարեկամներ, բայց շուտով անձրևային օրերը պետք է վերջանան։

Մակոտոն Ռուսաստանում պատասխանում է հանդիսատեսի հարցերին ուղղված Նրբագեղ բառերի այգի անիմեին

Դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տակաո Ակիդձուկի (ճապ՝ 秋月 孝雄) - պատմության գլխավոր հերոս, 15 տարեկան
  • Յուկարի Յուկինո (ճապ՝ 雪野 百香里) - հիմնական հերոսուհին, 27 տարեկան

Միջնակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մացումոտո (ճապ՝ 松本, Մացումոտո)
  • Տակաոի մայրը (ճապ՝ タカオの母, Տակաո նո հանա)
  • Տակաոյի եղբոր ընկերուհին (ճապ՝ タカオの兄の彼女, Տակաո նո անի նո կանոձե)
  • Աիձավա (ճապ՝ 相沢, Աիձավա)
  • Տակաոյի մեծ եղբայրը (ճապ՝ タカオの兄, Տակաո նա անի)
  • Սատո (ճապ՝ 佐藤, Սատո)

Սաունտրեկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիմեի երգը գրել է տաղանդավոր կոմպոզիտոր Դաիսուկե Կասիվան, որը համատեղում է իր երաժշտության մեջ նեոդասական և էմբիենտ։ Դաիսուկե Կասիվան փոխարինեց կեմպոզիտոր Տեմենային այդ նախագծում։

Երգերը կատարում են Նորիյուկի Մակահիրան և Մոտոհիրո Հանան.

  1. A Rainy Morning ~Գլխավոր վերնագիր~
  2. Greenery Rain
  3. Rain Of Recollection
  4. While Hearing Sound Of Rain
  5. ASilent Summer
  6. The Afternoon Of Rainy day
  7. A Rainy Morning ~Վեևջաբան~

Ֆիլմի մշակումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես ֆոն ֆիլմում հիմնականում օգտագործվել են Shinjuku Gyoen այգում արված լուսանկարներ[5]։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կոնցեպցիայի հեղինակ, սցենարի հեղինակ, ռեժիսոր – Մակետե Սինկաի
  • Բեմադրող նկարիչ կերպարների մշակում – Հիրեսի Տակիգուծի
  • Ֆոնի մշակում – հայտնի չէ
  • Կոմպոզիտոր – Դաիսուկէ Կաիսիվա
  • Ֆինանսական տնօրեն – հայտնի չէ
  • Պրոդյուսեր – հայտնի չէ
  • Վերջավորության կատարող – Նորիյուկի Մակահարա

DVD-ով թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի օգոստոսի 28-ին «Reanimedia» ընկերությունը հայտարարեց[6], որ ստացվել է Ռուսաստանում ֆիլմը թողարկելու արտոնագիր։ Անիմեն սկավառակի վրա սկավառակի վրա Ռուսաստանում թողարկվել է 2014 թվականի սեպտեմբերի 16-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. Internet Movie Database — 1990.
  3. «5cm/s Director Announces Garden Of Kotonoha». SeventhStyle. 2012 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 23-ին.
  4. «Makoto Shinkai's The Garden of Words Trailer Posted With Subtitles». Anime News Network. 2013 թ․ փետրվարի 20. Վերցված է 2013 թ․ փետրվարի 21-ին.
  5. 『言の葉の庭』のロケ Արխիվացված 2013-11-29 Wayback Machine (Kotonoha no Niwa no Roke)
  6. «Официальное объявление о лицензировании фильма «Сад изящных слов» (Kotonoha no Niwa)». Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 10-ին.