Ամպերի հետևում (անիմե)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ամպերից այն կողմ
雲のむこう、約束の場所
Za oblakami.jpg
Ժանր Ռազմական
Դրամա
Գիտական ֆանտաստիկա
Ռոմանտիկա
Երկիր Ճապոնիա Ճապոնիա
Թվական 2004 թվական
Պրեմիերա 20 նոյեմբերի 2004 թվական
Լեզու Ճապոներեն
Ռեժիսոր Մակոտո Շինկայ
Պրոդյուսեր Մակոտո Շինկայ
Սցենարիստ(ներ) Մակոտո Շինկայ
Երաժշտություն Թեմմոն
Ընկերություն CoMix Wave Inc.
Տևողություն 91 րոպե
IMDb ID 0381348
Կայք Պաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «Ամպերից այն կողմ» (բնօրինակ անվանում — 雲のむこう、約束の場所)

Ամպերներից այն կողմ (ճապ.՝ 雲のむこう、約束の場所 Կումո նո Մուկո., Յակուսոկու նո Բասյո, բառացիորեն «Ամերից այն կողմ, խոստացված վայրը»), լիամետրաժ անիմե ֆիլմ, որի հեղինակն է Մակոտո Շինկայը: Սա նրա առաջին լիամետրաժ աշխատանքն է, գիտա- ֆանտաստիկական և սիրայաին դրամայի ժանրում, որը ստեղծվել է CoMix Wave Inc. ստուդիայի հետ համագործակցելու արդյունքում:

Ֆիլմի ճապոնական թողարկումը կայացել է 2004 թվականին: 2006 թվականին ֆիլմը թողարկվել է DVD- ով XL Media ընկերությունում, «Ամպերներից այն կողմ: Երիտասարդության խոստում»: Ֆիլմը ստացել է մրցանակ լավագույն անիմացիոն ժապավեն կատեգորիայում Mainichi Film Concours մրցանակաբաշխության ժամանակ 2005 թվականին:

Տարիքային վարկանիշ

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները կատարվում են 1990- ական թվականների վերջերին այլընտրանքային ժամանակակից իրականությունում, որտեղ Խորհրդային միությունը չի փլուզվել և գրավել է Հոկկայդո կղզին: ԱՄ- ն, իր հերթին, գրավում է հարավային երկրները (Հոնսյու կղզին): Հիրոկին և Տակույան, Աոմորիի ավագ դպրոցի աշակերտներ են, գտնում են կոտրված ինքնաթիռ, խորհրդային և ամերիկյան գրաված տարածքի սահմանի մոտ: Նրանք որոշում են վերանորոգել այն, որպեսզի հասնեն Սոյուզա ամրոցին, որը գտնվում է Ցուգարու նեղուցի մյուս ծայրում: Ինքնաթիռը նրանք անվանում են «Բելլա Սելլա» ( Velaciela): Որպեսզի գումար աշխատեն պահեստամասերի համար, նրանք աշխատում են ռազմական գործարանում, որը արտադրում է թևավոր հրթիռներ, ԱՄՆ- ի զորքերի հաամար և որը տնօրինում է Օկաբեն: Մի անգամ նրանք պատմում են իրենց ծրագրի մասին իրենց ընկերուհուն և դասընկերուհուն, երիտասարդ աղջկա Սայուրի անունով: Հիրոկին և Տակույան Սայուրիին խոստանում են, որ մի գեղեցիկ օր նրան կվերցնեն իրենց հետ և կհասնեն մինչև «Բելլա Սելլե» մինչ առեղծվածային դղյակը: Եվ ահա դպրոցական տարիները ավարտվում են, և գործնականորեն բոլորը պատրաստ են թռիչքին, միայն թե Սայուրին անհետանում է: Այդ պատճառով երեխաները այդպեսել չեն ավարտում ինքնաթիռի վերանորոգումը: Տակույան տեղափոխվում է ռազմական ակադեմիա, իսկ Հիրոկին, ով սիրահարված էր Սայուրիին իրենց ծանոթության առաջին պահից, սովորում է Տոկիոյի մասնավոր քոլեջում: Այսպես անցնում է երեք տարի: Հիրոկին անընդհատ մի երազ է տեսնում, որտեղ նա տեսնում է միայնակ, բոլորից անտեսված Սայուրիին և ապարդյուն փորձում է նրան գտնել: Եվ երբ Հիրոկիին թվում է, որ նրանք այլևս երբեք չեն հանդիպի և չեն կարողանա կատարել խոստումը, նրան նամակ է գալիս Օկաբեյից, և նա գտնում է Սայուրիին, ով ընկել է լեթարգիական քնի մեջ, քնի և իրականության սահմանին: Այդ ժամանակ գալիս է հին ընկերնեևի վերամիավորման պահը, երիտասարդ տարիքի խոստումը կատարելու համար:

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիրոկի Ֆուձիսավա — երիտասարդ, ով Տակուիի ընկերն է և Սայուրիի դասընկերը: Ծանոթության պահից Սայուրին նրա հանդեպ ունի ջերմ և ռոմանտիկ զգացմունքներ: Սայուրիի հանկարծակի անհետացումը մեծ ցնցում դարձավ Հիրոկիի համար: Այդ պատճառով նա և Տակույան նույնիսկ չավարտեցին ինքնաթիռի վերանորոգումը: Ավարտելով դպրոցը, Հիրոկին ընդունվում է Տոկիոյի մասնավոր քոլեջ: Կատարվածից հետո նա դառնում է փակ և միայնակ, և նույնիսկ չի պատասխանում Օկաբեյի նամակներին: Նա հաճախ երազ է տեսնում, որում նա փնտրում է Սայուրիին, և այդպեսել չի գտնում: Իմանալով, որ Սայուրիկն գտնվում է հիվանդանոցում, նա միանգամից գնում է նրա մոտ: Շփման մեջ մտնելով նրա հետ երազի և իրականության սահմանի վրա Հիրոկին որոշում է, որ ամեն գնով նա պետք է արթնացնի նրան քնից և վերադարձնի կյանք: Բաժանման ընթացքում նա նույնիսկ սովորել է ջութակ նվագել և սովորել է այն երաժշտությունը, որը նվագում էր Սայուրին: Պատմության վերջում Հիրոկին Սայուրիի հետ հասնում է Սոյուզա ամրոց, և այդպես նա կատարում է իր խոստումը, որը տվել էր երիտասարդ ժամանակ, և Սայուրին վերջապես արթնանում է երկար քնից: Այսպիսով նա բաց է թողնում թևավոր հռթիր և ավերում է ամրոցը, այդ կերպով վերացնում է զուգահեռ աշխարհի կլանման վտանգից:

Սեյու- Հիդետակա Յոսիոկա

Տակույա Սիրակավա — Հիրոկիի և Սայուրիի դասընկերը: Նա ունի ուժեղ զգացմունքներ Սայուրիի նկատմամբ, միայն թե այդ զգացմունքները միայն ընկերական են: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է ռազմական քոլեջ և զբաղվում է Սոյուզա ամրոցի հետազոտությամբ: Երբ նա հանդիպում է Հիրոկիին երեք տարվա բաժանումից հետո, նրանք վիճում են, քանի որ Տակույան կարծում է, որ եթե Սայուրին արթնանա, ապա ամրոցը կավերի աշխարհը: Միայն թե հետագայում որոշում է օգնել հին ընկերոջը և ի վերջո կատարել խոստումը, այն պայմանով, որ ամրոցը ավերելու են թևավոր հրթիռով: Նա Սայուրիին տանում է Հիրոկիի մոտ: Հենց ինքը Տակույան լավ է վերաբերվում Մակիին և հույս ունի հետագայում հանդիպել նրան, երբ նրանք Հիրոկիի հետ կվերջացնեն իրենց գործերը, կապված ամրոցի հետ

Սեյու- Մասատո Հագիվարա


Սայուրի Սավատարի — երիտասարդ աղջիկ, Տակուիի և Հիրոկիի դասընկերուհին: Ունի ջերմ և ռոմանտիկ զգացմունքներ Հիրոկիի հանդեպ: Հաճախ է տեսնում տարօրինակ երազներ, բնություն, որը անհնար է նկարագրել: Դպրոցն ավարտելուց առաջ առեղծվածորեն անհետանում է, չասելով ոչ մի խոսք ընկերներին: Հայտնվում է հիվանդանոցում և ընկնում է լաթերգիական քնի մեջ, որի պատճառները անհայտ են: Միայն թե պարզվում է, որ Սոյուզա ամրոցի նախագծողը, իր պապիկն է, և իրենց միջև կա ինչ- որ կապ: Հիվանդանոցում նա հասցնում է նամակ գրել Հիրոկիին և Տակուիին, ուղարկում է այն Օկաբեին, միայն թե Օկաբեն այդ նամակը կարողացավ ուղարկել Հիրոկիին երեք տարի անց: Իր երազում Սայուրին գտնվում է դատարկ տիեզերքում, որտեղ ամբողջ մարմնով զգում է մի բան՝ միայնակություն: Միայն թե նա հասցնում է երազում հանդիպել Հիրոկիին, ում նա շատ է սիրում: Արթնանում է, երբ Հիրոկին վերցնում է նրան իր հետ դեպի Բելլա Սելլե, մինչև Սոյուզա ամրոցը, այդպիսով կատարելով խոստումը:

Սեյու- Յուկա Նանրի


Օկաբե — Ճապոնիայի ստորգետնյա ազատագրման ճակատի լիդեր: Գործարանի թևավոր հրթիռների պատրասման գլխավոր, որտեղ աշխատում էին Հիրոկին և Տակույան: Օգնում է երիտասարդներին կառուցերլ «Բելլա Սելլուն»: Մինչ ավարտը վերջնականապես միանում է ապստամբած գործունեությանը, մոտեցող պատերազմի պատճառով: Օկաբեն ամուսնացած է եղել: Նա համարվում է սյուժեի հիմնական «շարժիչը»: Որոշում է ավերել Սոյուզա ամրոցը թևավոր հրթիռով և պայմանավորվում է դրա համար Հիրոկիի և Տակույայի հետ: Այնուամենայնիվ նրանք նույնպես ցանկանում են կործանել ամրոցը, որպեսզի փրկեն Սայուրիին և շրջակա աշխարհը:

Սեյու- Ունսյո Իսիձուկա

Երկրորդական[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսոր Տոմիձավա — ռազմական քոլեջի հետազոտական խմբի ղեկավար, ով զբաղվում է Օկաբե ամրոցի հետազոտությամբ:

Սեյու- Կաձուհիկո Ինոուե

Մակի Կասահարա — Տակուիի գործընկերհ, վարպետանում է ուղեղի գործունեության հետազոտությամբ: Ունի ջերմ և ռոմանտիկ զգացմունքներ Տակուեյի հանդեպ

Սեյու- Ռիսա Միձունո

Թռչող տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թռիչքային տեսնյութերում կան տեսարաններ, որոնք չեն ընդգրկվել վերջնական մոնտաժում: Սայուրին գլխավոր հերոսին ազգանունով է դիմում՝ Ֆուձիսավա կուն, Հիրոկիի փոխարեն, իսկ Հիրոկայի և Տակուեյի կռվի տեսարանը տեղի է ունենում լքված դպրոցում, և ոչ թե օդանավարանում, ինչպես երևում է վերջնական մոնտաժից հետո:

Սաունդթրեկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական ուղեկցումը «Ամպերներից այն կողմ» ֆիլմի համար գրել է Թեմմոնը, կոմպոզիտոր, ինչպես նաև Շինկայի ընկերը: Ավելի վաղ Թեմմոնը աշխատել է Շինկայի հետ նախորդ աշխատանքներում. «Նա և իր կատուն», «Հեռավոր աստղի ձայնը»:

Ստեղծագործության անվանում
メインテーマ / Main Theme
2 日常 / Nichijou (Daily)
3 駅 / Eki (Station)
4 サユリ / Sayuri
5 二人の計画 / Futari no Keikaku (Plan of the Two)
6 もう一つの夢 / Mou Hitotsu no Yume (One More Dream)
7 希望と憧れ / Kibou to Akogare (Hope and Aspiration)
8 遠い約束 / Tooi Yakusoku (Distant Promise)
9 サユリの旋律 / Sayuri no Senritsu (Sayuri’s Melody)
10 兆候 / Choukou (Omen)
11 無垢 / Muku (Purity)
12 夏の終わり / Natsu no Owari (The End of Summer)
13 探求 / Tankyuu (Quest)
14 世界の見る夢 / Sekai no Miru Yume (Dream of the World)
15 誰もいない場所 / Dare mo Inai Basho (Deserted Place)
16 孤独 / Kodoku (Solitude)
17 襲撃~眠り姫 / Shuugeki ~ Nemuri Hime (Attack ~ Sleeping Princess)
18 ひとときの再会 / Hitotoki no Saikai (A Time of Reunion)
19 永遠の夏 / Eien no Natsu (Eternal Summer)
20 二人の葛藤 / Futari no Kattou (Conflict of the Two)
21 サユリの世界 / Sayuri no Sekai (Sayuri’s World)
22 タクヤの決意 / Takuya no Ketsui (Takuya’s Determination)
23 ヒロキの旋律 / Hiroki no Senritsu (Hiroki’s Melody)
24 開戦~ヴェラシーラ / Kaisen ~ Velaciela (The Battle Begins ~ Velaciela)
25 雲のむこう、約束の場所 / Kumo no Mukou, Yakusoku no Basho (Beyond the Clouds, the Promised Place)
26 きみのこえ / Kimi no Koe (Your Voice)
27 パイロット版「雲のむこう、約束の場所」 / Pilot-ban 'Kumo no Mukou, Yakusoku no Basho' (Pilot Edition 'Beyond the Clouds, the Promised Place')

Երաժշտական թեմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական թեմա

Main Theme (メインテーマ)

  • Կոմպոզիտոր- Թեմմոն


Վերջերգ

Your voice (きみのこえ)

  • Կատարող- Այ Կավասիմա
  • Խոսքերի հեղինակ- Մակոտո Շինկայ
  • Կոմպոզիտոր- Թեմմոն

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տակուայի և Հիրոկիի կռվի տեսարանում, Տակուայն օգտագործում է խորհրդային ТТ ատրճանակը:</ref>.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]