Մոռացված բառեր որսացողները
Մոռացված բառեր որսացողները 星を追う子ども (Children who Chase Lost Voices from Deep Below) | |
---|---|
Ժանր | Արկածային Դրամա |
Երկիր | Ճապոնիա |
Թվական | 2011 թվական |
Պրեմիերա | 7 մայիսի 2011 թվական |
Լեզու | Ճապոներեն |
Ռեժիսոր | Մակոտո Շինկայ |
Պրոդյուսեր | Մակոտո Շինկայ |
Սցենարիստ(ներ) | Մակոտո Շինկայ |
Օպերատոր | Մակոտո Շինկայ[1] |
Երաժշտություն | Թեմմոն |
Մոնտաժ | Մակոտո Շինկայ |
Ընկերություն | Ճապոնիա CoMix Wave Inc. |
Տևողություն | 116 րոպե |
Տեղայնացնող | Ռուսաստան Reanimedia |
IMDb | ID 1839494 |
Կայք | Պաշտոնական կայքէջ |
«Մոռացված բառեր որսացողները» (ճապ․՝ 星を追う子ども, Հոսի օ Օու Կոդոմո, բառացի. «Աստղեր որսացող երեխաները», անգլ․՝ «Children Who Chase Lost Voices from Deep Below»), լիամետրաժ անիմե ֆիլմ, որի հեղինակն է Մակոտո Շինկայը։ Այս աշխատանքը, մյուս ֆիլմերի համեմատ, ռեժիսորի համար ավելի երկարատև է եղել խրոնոմետրաժով։ Hoshi o Ou Kodomo բնութագրվում է, որպես «կենդանի» անիմացիոն ֆիլմ, արկածներով և ռոմանտիկայով, կենտրոնացված ուրախ և առույգ աղջկա ճամփորդության շուրջ։ Պրեմերիան կայացել է 2011 թվականի մայիսի 7- ին[2][3][4]։
2011 թվականի սեպտեմբերի 28- ին Reanimedia ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, ձեռք բերված յուրահատուկ լիցենզիայի (կինո թատերգական, DVD և հեռուստատեսային իրավունք) մասին, Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Ղազախստանում և Բելգիայում[5]։
Ռուսական թողարկումը եղել է 2012 թվականի մարտի 25- ին[6]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ասունան դպրոցական է, ով շատ վաղ հասակում կորցրել է հորը և հիմա ապրում է իր մայրիկի հետ։ Տանը իր ժամանակի մեծ մասը նա անցկացնում է միայնակ, քանի որ մայրն աշխատում է հիվանդանոցում, գիշերային հերթափոխով։ Դպրոցում նա ունի գերազանց առաջադիմություն, բայց ընկերներ ոչ այդքան շատ։ Երեկոները նա անցկացնում է բլրի ստորոտում, լսելով հին ռադիո, բյուրեղի օգնությամբ, որը նրան է մնացել իր հայրիկից։ Մի անգամ բլրի ճանապարհին, նրա վրա հարձակվում է մի հսկա արարած, որից նրան փրկում է մի երիտասարդ, Սյուն անունով։ Հաջորդ օրը Ասունան իմանում է, որ Սյուն մահացել է, և գնացել է իր աշխարհ Ագարտի, որպեսզի կրկին հանդիպի իր ընկերոջ հետ [3]:
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Հինգ սանտիմետր վայրկյանում» ֆիլմի վրա աշխատանքներն ավարտելուց հետո Շինկայը հայտնել է, որ իր նախկին աշխատանքներից շատերը պատմել են մարդկանց մասին, ովքեր ստիպված են եղել բաժանվել նրանիցի, ով իրենց համար թանկ է եղել, և նա ցանկացել է այս թեման մշակել նաև հետագայում և ստեղծել աշխատանք այն մասին, թե ինչպես հաղթահարել այդ կորուստը[2]։
2010 թվականի նոյեմբերին հայտնի է դարձել անունը, մի քանի տեղեկություններ սյուժեի և ֆիլմի թողարկման մասին, բացի այդ թողարկվել է թրիլերը։ Կերպարների դիզայներն է եղել Տակայո Նիսիմուրան, իսկ երգերի հեղինակը, Թեմմոնը[3]։
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի հոկտեմբերին ևս չորս ֆիլմերի հետ միասին առաջադրվել է Asia Pacific Screen Awards մրցանակաբաշխության «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.filmaffinity.com/en/film229213.html
- ↑ 2,0 2,1 «Distant Star's Shinkai Posts Images for Next Anime» (անգլերեն). Anime News Network. 24 декабря 2009 года. Վերցված է 30.11.2010-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «Makoto Shinkai's Hoshi o Ou Kodomo Film Dated for 2011» (անգլերեն). Anime News Network. 6 ноября 2010 года. Վերցված է 30.11.2010-ին.
- ↑ «Makoto Shinkai's New Work "Children who Chase Lost Voices from Deep Below" To be Released in May 2011 Nationally» (անգլերեն). Japan Anime News. 10 ноября 2010 года. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 21.1.2011-ին.
- ↑ «Официальное объявление о лицензировании полнометражного фильма «Ловцы забытых голосов» (Hoshi o Ou Kodomo)» (ռուսերեն). Reanimedia. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Официальное объявление о дата выхода российского лимитированного издания фильма «Ловцы забытых голосов» (Hoshi o Ou Kodomo)» (ռուսերեն). Reanimedia. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Hoshi o Ou Kodomo, Tatsumi Nominated for APS Awards» (անգլերեն). Anime News Network. 10 октября 2011 года. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт Արխիվացված 2011-09-02 Wayback Machine (ճապոներեն)
- Elliot Page. (11 августа 2011 года). «Anime Review: Hoshi o Ou Kodomo ~ Children who Chase Lost Voices from Deep Below» (անգլերեն). UK Anime Network. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 1-ին.
|
|