Նշան Պեշիկթաշլյան
Նշան Պեշիկթաշլյան արմտ. հայ.՝ Նշան Պէշիկթաշլեան | |
---|---|
Ծնվել է | 1898 |
Ծննդավայր | Բեյօղլու, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | 1972 |
Վախճանի վայր | Փարիզ |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, թատրոնի դերասան և ուսուցիչ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Ֆրանսիա |
Աշխատավայր | Արաջ, Դպրոցասէր վարժարան, Մենք և Զվարթնոց |
Նշան Պեշիկթաշլյան Վիքիդարանում | |
Nshan Beshiktashlian Վիքիպահեստում |
Նշան Պեշիկթաշլյան (1898, Բեյօղլու, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - 1972, Փարիզ), հայ գրող, երգիծագիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նշան Պեշիկթաշլյանը ծնվել է Կոստանդնուպոլսում, որտեղ ստացել է նախնական և միջնակարգ կրթությունը (Բերայի նախակրթարաններոմ)։ Ստեղծագործել սկսել է պատանի տարիքում` պոլսահայ մամուլի էջերում հրապարակելով իր բանաստեղծություններն ու պատմվածքները։ Կարճ ժամանակ զբաղվել է հայերենի ուսուցչությամբ, որից հետո ամբողջ կյանքը նվիրել է գրականությանը։
1922 թվականին՝ Զմյուռնիայի մեծ աղետից հետո տեղափոխվել է Հունաստան, որտեղ կարճ ժամանակ զբաղվել է Կորֆուի որբանոցներում հավաքված հայ մանուկների հայեցի դաստիարակությամբ։ Այնուհետև (1922 թվականին) վերջնականապես հաստատվել է Փարիզում, որտեղ կես դար իր աշխույժ մասնակցությունն է բերել արևմտահայ գրականության և ընդհանրապես հոգեմտավոր ժառանգության պահպանման ու զարգացման։
Գրական վաստակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրել սկսել է տասներկու տարեկանից։ Բանաստեղծական հենց առաջին գործերում ի հայտ է եկել նրա երգիծելու տրամադրությունը։
Աշխատակցել է սփյուռքահայ բազմաթիվ պարբերականների՝ «Յառաջին», Բոստոնի «Հայրենիքին», Աթենքի «Ազատ Օր»-ին, Բեյրութի «Ազդակին» և «Սփյուռքին»՝ տպագրելով առավելապես երգիծական գործեր։
1927 թվականից սկսել է հրատարակվել։ Հաջորդ երեք տասնամյակներում տպագրվել են Պեշիկթաշլյանի բազմաթիվ հատորներ՝ մեծ մասը երգիծական։ Նա ունի արձակ՝ քնարերգական երկեր, իսկ չափածո՝ առակներ։
Հատուկ հետաքրքրություն է ցուցաբերել թատրոնի հանդեպ՝ երիտասարդ տարիներին ունենալով նաև դերասանական գործունեություն։ 1919-1921 թվականներին խաղացել է Կ. Պոլսի հայ դրամատիկ թատերախմբում։ Մամուլում հրապարակել է արևմտահայ դերասանների ընդարձակ դիմանկարները, որոնք հետագայում հրատարակել է «Թատերական դեմքեր» ստվար հատորում (1969, Անթիլիաս)։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պեշիկթաշլյանի 1927-1972 թվականների գրական վաստակը ներկայանում է հետևյալ ստեղծագործություններով.
- «Ընկեր Շահազար» (1927)
- «Սիդոննա» (1928)
- «Ռապպի» (1932)
- «Երգիծական» (1933)
- «Հիւանդտես» (1936)
- «Ծաղրանկարներ» (1938)
- «Հայ Աղբրտիք» (1941)[1]
- «Երգիծավէպեր» (1942)
- «Լուլուտի» (1942)
- «Ծիրանի գօտի» (1945)
- «Զէն ու զարդ» (1946)
- «Մեր պարտէզէն» (1947)
- «Յակոբ Օշական» (1947)
- «Մեր դրախտէն» (1948)
- «Գրիգոր Նարեկացի եւ Սմրատ Բ.» (1950)
- «Նոր ծազրանկարներ» (1952)
- «Յուզումը» (1953)
- «Մոմիաներ» (նորագույն ծաղրանկարներ, 1954)
- «Սադայէլին պոչին տակ ու շուքին» (1954)
- «Թատերական դէմքեր» կոթողական գործը, ավելի քան 1100 մեծադիր էջերով (1969)
- «Հրաշալուր պատմութիւն Հայոց» (1972, հրատարակվել է մահվանից երկու ամիս անց)
Պեշիկթաշլյանն ունի առօրյա մամուլի և պարբերականների մեջ հրապարակված բազմաթիվ երգիծավեպեր, կատակերգություններ, առակներ, պատմվածքներ և արձակ էջեր, ինչպէս նաև անտիպ էջեր։
Ծանօթագրութիւններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Պէշիկթաշլեան, Նշան (1941). Հայ աղբրտիք. A. Der Agopian imp.
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դար Մը Գրականութիւն, Մինաս Թէօլէօլեան, Բ. հատոր, Ամերիկայի Միացեալ Նահանգներ 1977, էջ 188-190։
- Գառնիկ Ստեփանյան, Կենսագրական բառարան, հատոր Գ, գիրք I, էջ 262։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նշան Պէշիկթաշլեան (1898-1972). Հայկական երգիծանքի վերջին իշխանը:(չաշխատող հղում)
- Ժպիտը-Նշան Պէշիկթաշլեան: Արխիվացված 2019-05-18 Wayback Machine
- Նշան Պեշիկթաշլյան, «Հայ աղբրտիք»: Արխիվացված 2019-04-07 Wayback Machine
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նշան Պեշիկթաշլյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նշան Պեշիկթաշլյան» հոդվածին։ |
|