Նիկիտա Բալիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկիտա Բալիև
ռուս.՝ Ники́та Фёдорович Бали́ев
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 28, 1876(1876-09-28)[1]
ԾննդավայրԴոնի Ռոստով, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 3, 1936(1936-09-03)[1] (59 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանMount Olivet Cemetery[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԿոմերցիոն գիտությունների ակադեմիա
Մասնագիտությունթատերական ռեժիսոր, դերասան, impresario, դրամատուրգ, ռեժիսոր և թատրոնի տնօրեն
 Nikita Balieff Վիքիպահեստում

Նիկիտա Ֆյոդորովիչ Բալիև (իսկական անունը՝ Մկրտիչ Բալյան, 1876, կամ 1877[3][4], Նոր Նախիջևան[3], կամ Կարին[5]1936, սեպտեմբեր 3, կամ 4[6][7], Նյու Յորք), էստրադայի և թատրոնի հայազգի գործիչ, Ռուսաստանի առաջին էստրադային թատրոնի՝ «Չղջիկ» կաբարեի հիմնադիր[8]։

Կենսագրական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկիտա Բալիևը ծնվել է Կարինում,այլ տվյալներով Նոր Նախիջևանում։ Նրա հայրը՝ Աստվածատուր (Ասվադուր) Բալյանը եղել է առևտրական։ Նրա ծնողները աբդուլհամիդյան կոտորածներից հետո 1899 թվականին տեղափոխվում են Նոր Նախիջևան։ Նիկիտայի եղբայրը՝ Հովհաննես Բալյանը (Իվան Բալիև) եղել է մշակույթի գործիչ, ունեցել է սեփական դրամատուն և վաճառատուն, եղել է Նոր Նախիջևանի հայկական թեմական դպրոցի հոգաբարձու, լեզվագետ։ Նիկիտա Բալիևը 1904 թվականին ավարտել է Մոսկվայի առևտրի ուսումնարանը։ Ուսումնարանն ավարտելուց հետո Բալիևը որոշում է իրեն նվիրել բեմին, սակայն ծնողները դրան դեմ էին։ Այդ պատճառով նա թողնում է ծնողներին և հայրենի տունը և ընդունվում Մոսկվայի կոնսերվատորիան։ 1904 թվականին, երբ սկսվում է ռուս-ճապոնական պատերազմը, նա մեկնում է ռազմաճակատ, բայց մինչև Մանջուրա հասնելը պատերազմն ավարտվում է։ Բանակում նա հաճախ է զվարճացրել ընկերներին՝ օպերաներ և արիաներ երգել, ծաղրանմանակել շրջապատի մարդկանց։ Պատերազմն ավարտելուց հետո՝ 1906-1911 թվականներին մասնակցել է Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի ներկայացումների երկրորդական դերերին։ Եղել է ռուս բեմադրիրչ Վլադիմիր Նեմիրովիչ- Դաչենկոյի քարտուղարը։

«Չղջիկ» թատրոնի բացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1908 թվականին հայազգի Նիկոլայ Տարասովը (Նիկողայոս Թորոսյան) և Նիկիտա Բալիևը որոշում են ակումբ հիմնեն, որտեղ երեկոները պետք է ստեղծագործեն և ծաղրանմանակեն դերասաններին։ Ակումբը հիմնվել է Փրկչի եկեղեցու դիմաց՝ Լեսնոյ նրբանցքում գտնվող Պերցովի տան ներքնահարկում։ Անդամների թիվը քսանհինգն էին։ Ակումբի վարձակալման պայմանագիրը ստորագրելու ժամանակ պատի անկյունից մի չղջիկ է թռել ու կանգնել Բալիևի ճակատին։ «Էվրիկա»,-ասել է Բալիևը․թատրոնի անունը որոշվեց։ Թատրոնի պաշտոնական բացումը եղավ 1908 թվականի փետրվարի 29-ին։ «Չղջիկ»-ում ներկայացվել են երգեր, պարեր, մանրապատումներ, օպերետներ, կատակերգություններ։ Սկզբնական շրջանում «Չղջիկ»-ը եղել է էլիտար թատրոն, որի հանդիսականները եղել են մշակութային մարդիկ։ Մուտքի տոմսը եղել է տասնհինգ ռուբլի։ Դահլիճում տեղավորվել է մոտ հիսուն հանդիսատես։ Աստիճանաբար այցելուների քանակը շատացել է և նրանք նոր տարածք են վարձակալել՝ 260 հանդիսականների համար։ Աստիճանաբար հանդիսատեսները շատացան և երրորդ անգամ թատրոնի վայրը նրանք փոխեցին։ Այս անգամ դահլիճը հինգհարյուր հանդիսականների համար էր։ 1912 թվականը ծանր եղավ «Չղջիկ»-ի համար։ Ինքնասպան եղավ Նիկոլայ Տարասովը։ Դա ծանր հարված էր Բալիևի և բոլոր գեղարվեստական անդամների համար։ «Չղջիկ»-ի համար հաջորդ ծանր տարիները եղան առաջին աշխարհամարտի տարիները։ Բալիևն այդ տարիներին հիմնել է «Չղջիկ» անունով մի հիվանդանոց,որտեղ զվարճացրել է վիրավոր զինվորներին։ Փետրվարյան հեղափոխությունից հետո նոր իշխանությունները հրամայեցին Բալիևին, որ նա «Չղջիկ»-ը ծառայեցնի համայնավարական գաղափարների քարոզման համար։ Գիտակցելով, որ Ռուսաստանում մնալն արդեն անիմաստ է, Բալիևը կնոջ՝ Ելենա Արկադևնա Բալիևա-Կոմիսարժևսկայայի հետ հեռացան Ռուսաստանից։

Պերցովի տունը, որի ներքնահարկը վարձակալել են Նիկոլայ Տարասովը և Նիկիտա Բալիևը 1908—1909 թվականներին «Չղջիկ» թատրոնի համար։ Մոսկվա

«Չղջիկ»-ը Եվրոպայում[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականին նրանք մի կերպ հասնում են Կոստանդնուպոլիս, որտեղ Ալեքսանդր Խատիսյանի շնորհիվ Բալիևը ինքնությունը հաստատող փաստաթղթեր է ձեռք բերել, իսկ Զավեն Պատրիարքի միջոցով վկայական է ստացել՝ Ֆրանսիա մեկնելու համար։ Արդեն 1921 թվականին Բալիևը Փարիզում էր։ Փարիզում էին նաև «Չղջիկ»-ի շատ դերասաններ։ Բալիևը իր միակ ունեցվածքը՝ ադամանդե մատանին գրավ է դնում և վերաբացում թատրոնը։ Առաջին ներկայացումը «Ֆեմինա» թատրոնում մեծ հաջողություն է ունենում։ Փարիզում Բալիևը մնում է ութ ամիս։ 1923 թվականին երեք ամիս հանդես է եկել Լոնդոնի «Պավիլիոն» թատրոնում։Փարիզի և Լոնդոնի ելույթներից ստացած գումարը կազմել է 2,5 միլիոն ֆրանկ,ինչը ֆանտաստիկ էր այն ժամանակվա համար։ Շուտով քառասունյոթ անձից բաղկացած թատրոնը իր ելույթները շարունակեց Գերմանիայում,Իսպանիայում, Բելգիայում,Նիդեռլանդներում։

«Չղջիկ»-ը ԱՄՆ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

1923 թվականին «Չղջիկ»-ը մեկնել է Նյու Յորք և փետրվարի 3-ին տվել է իր առաջին ելույթը։ Հետագա ելույթները մեծ ոգևորություններ առաջացրին ամերիկացիների մեջ։ Նրանք Բալիևին ընդունում էին որպես թատրոնի նորարար։ Նրան ընդունելության է արժանացրել ԱՄՆ-ի նախագահ Քալվին Քուլիջը։ Նյու Յորքում վաթսունհինգ շաբաթ մնալուց հետո Նիկիտա Բալիևը իր խմբի հետ միասին բավականին մեծ գումարներ են վաստակել։ «Չղջիկ»-ը իր ներկայացումները շարունակել է Կանադայում,Հարավային Ամերիկայում և Հարավային Աֆրիկայում։ Բալիևի ներկայացումները դիտել է Չարլի Չապլինը, որի հետ Բալիևը մտերիմ է եղել։ Paramount Pictures Corporation(Փարամաունթ Փիքչըրս Քորպորեյշն) ստուդիայի տնօրինությունը 1828 թվականին Բալիևի հետ պայմանագիր է կնքել,որպեսզի «Չղջիկ»-ի ներկայացումների հիման վրա հնչուն ֆիլմեր նկարահանեն։ Բալիևը նկարահանվել է մեկ ֆիլմի գլխավոր դերում՝ «Դեպքից դեպք» կինոնկարում։

Հայերը «Չղջիկ»ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալիևի կյանքի վերջին տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան տնտեսական ճգնաժամի արդյունքում՝ 1930-ական թվականներին Բալիևը սնանկացել է։ Կյանքի վերջին երկու տարիներին իրեն փորձել է դրսևորել տարբեր ասպարեզներում։ Ռադիոն, կինոն, թատրոնը նրան հաջողություններ չբերեցին։ Բալիևը մահացել է աղքատության մեջ կաթվածահար լինելով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկիտա Բալիև» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 232