Ներսես Հովհաննիսյան
Ներսես Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 12, 1938 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | հոկտեմբերի 23, 2016[2] (78 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտացում | ռեժիսոր դերասան սցենարիստ |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0644489 |
Ներսես Գեդեոնի Հովհաննիսյան (հոկտեմբերի 12, 1938, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - հոկտեմբերի 23, 2016[2], Մոսկվա, Ռուսաստան[3]), հայ կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1987), հայկական «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության Հատուկ մրցանակի դափնեկիր (2013)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Երևանի № 58 ռուսական դպրոցը և մինչ ինստիտուտ ընդունվելն աշխատել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ 1953 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը։ 1959 թվականից աշխատել է Հայֆիլմ կինոստուդիայում նախ որպես ռեժիսորի ասիստենտ, ապա՝ որպես ռեժիսոր։ 1966-1967 թվականներին աշխատել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում. եղել է Յուլի Ռայզմանի` «Քո ժամանակակիցը» ֆիլմի ռեժիսորի օգնականը։ Որպես դերասան նկարահանվել է մի շարք ֆիլմերում, այդ թվում՝ Խոշոր շահում, Վերջին կիրակին, Մենավոր ընկուզենի և այլն։ Որպես ռեժիսոր ճանաչում է գտել հատկապես Հարսնացու հյուսիսից ֆիլմի նկարահանումից հետո։ 1983 թվականին «Երջանկության մեխանիկան» ֆիլմի համար արժանացել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի և Կոմերիտմիության մրցանակի։
«Մոսֆիլմ» կինոստուդիայում նկարահանել է խորհրդային կինոռեժիսորներին (Ռայզման, Կալատոզով, Պիրև) նվիրված վավերագրական ֆիլմերի շարք։ «Михаил Калатозов. Путь к себе» ֆիլմի համար Արվեստի մասին ֆիլմերի միջազգային փառատոնում արժանացել է Լումիեր եղբայրների անվան բրոնզե մեդալի։
Ներսես Հովհաննիսյանը «Բումերանգ» երգիծական կինոալմանախի գեղարվեստական ղեկավարն է ու գլխավոր խմբագիրը, հանդիսանում է կինոստուդիայի ղեկավարության ու Հայաստանի կինեմատոգրաֆների միության անդամ, Հայկական մանկավարժական ինստիտուտի պրոֆեսոր։
Վերջին տարիներին ապրել է Մոսկվայում[4]։
Թաղված է Տրոյեկուրովյան գերեզմանատանը[5]։
Ներսես Հովհաննիսյանի եղբայրը Հայկական ԽՍՀ արվեստների վաստակավոր գործիչ և կոմպոզիտոր Գագիկ Հովունցն է[6]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1968 – «Հանդիպում ցուցահանդեսում»
- 1969 – «Ուշադրություն, նկարահանում է Ռայզմանը», սցենարի հեղ., ռեժ., վավ.
- 1969 – «Ձախորդ Փանոսը»
- 1971 – «Ավետիք Իսահակյան», վավ.
- 1972 – «Հանդիպում պրոֆեսոր Բադալյանի հետ», վավ.
- 1973 – «Լուսաբացից մեկ ժամ առաջ», համառեժ. (Էրազմ Մելիք-Քարամյանի հետ)
- 1975 – «Հարսնացու հյուսիսից»
- 1977 – «Խոհարարները եկել են մրցույթի», սցենարի համահեղ., ռեժ.
- 1980 – «Թռիչքն սկսվում է երկրից», սցենարի համահեղ., ռեժ.
- 1982 – «Երջանկության մեխանիկան»
- 1985 – «Հրամանատարին հյուր», սցենարի համահեղ., համառեժ. (Ա. Խաչատրյանի հետ), վավ.
- 1986 – «Օտար խաղեր», սցենարի համահեղ., ռեժ.
- 1997 – «Երկարակեցություն» (վավ.)
Դերերը կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1979 – «Ապրեցեք երկար» – Բենիկ
- 1980 – Խոշոր շահում – Շեկոյան
- 1981 – «Գործուղում առողջարան» – Արտուշ
- 1982 – «Սիրամարգի ճիչը»
- 1986 – «Վերջին կիրակին» – Մովսես
- 1987 – «Մենավոր ընկուզենի» – Հովսեփ
- 1990 – «Կարոտ» – Ենոք
- 2007 – «Անառակ որդու վերադարձը»
Սցենարիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1997 | Երկարակեցություն |
1986 | Օտար խաղեր |
1985 | Հրամանատարին հյուր |
1980 | Թռիչքն սկսվում է երկրից |
1977 | Խոհարարները եկել են մրցույթի |
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականին Երևանի Փավստոս Բուզանդի փողոցի 30 հասցեում բացվել է Ներսես Հովհաննիսյանի հուշատախտակը (ճարտարապետ՝ Տիգրան Բարսեղյան, քանդակագործ՝ Հայկ Պետրոսյան)[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ 2,0 2,1 2,2 https://historygreatest.com/nerses-hovhannisyan-armenian-film-director-actor-and-screenwriter-died-at-78
- ↑ «Մահացել է կինոռեժիսոր, սցենարիստ Ներսես Հովհաննիսյանը». 168 Ժամ. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «На 78-м году жизни скончался режиссер фильма «Невеста с Севера»» (ռուսերեն). PanARMENIAN.Net — новость. Վերցված է 2022 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «Скончался режиссер «Невесты с севера» Нерсес Оганесян» (ռուսերեն). RusArmInfo — новость. Վերցված է 2022 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «В Армении скончался композитор, заслуженный деятель искусств Гагик Овунц» (ռուսերեն). Армянский музей Москвы и культуры наций — новость. Վերցված է 2022 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «Երեւանում բացվել է Ներսես Հովհաննիսյանի հուշատախտակը». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ներսես Հովհաննիսյանի մասին zarkfoundation.com կայքում
- Ներսես Հովհաննիսյանի մասին kino-teatr.ru կայքում
|
- Հոկտեմբերի 12 ծնունդներ
- 1938 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 23 մահեր
- 2016 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Հայ դերասաններ
- Հայ կինոդերասաններ
- Հայ կինոռեժիսորներ
- Հայ սցենարիստներ
- Տրոեկուրովյան գերեզմանատանը թաղվածներ