Նարեկ Թովմասյան
Նարեկ Թովմասյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 13, 1976 (47 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | երաժիշտ |
Նարեկ Վալենտինի Թովմասյան (նոյեմբերի 13, 1976, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու (2002), Հայաստանի ժուռնալիստների միության (1997), Հայաստանի կոմպոզիտորների միության (2004) անդամ։ Վալենտին Թովմասյանի որդին է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նարեկ Թովմասյանը ծնվել է 1976 թվականի նոյեմբերի 13-ին հայ երաժշտագետ Վալենտին Թովմասյանի ընտանիքում։ Սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայի ջութակի (Կարպ Դոմբաևի դասարան), երաժշտագիտության (ավարտել է 1999 թվականին, Իրինա Տիգրանովայի դասարան) բաժիներում։ Սովորել է ասպիրանտուրայում, որն ավարտել է 2002 թվականին (ղեկ.՝ Ա. Սարյան)։ 2003 թվականին ավարտել է Զալցբուրգի Արվեստներիի կառավարման միջազգային ամառային ակադեմիան (Ավստրիա), 2004 թվականին՝ մշակութային քաղաքականության «Ամստերդամ-Մաաստրիխտ» ամառային համալսարանը (Նիդերլանդներ)։
1993–2000 թվականներին ելույթ է ունեցել ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ջութակահարների անսամբլի կազմում։ 2001-2003 թվականներին եղել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հասարակությանյան հետ կապերի և հրատարակչական աշխատողների բաժնի պետ, 2003-2005 թվականներին՝ Հայաստանի երաժշտական ընկերության երաժշտագետ-խորհրդատու, 2006 թվականից՝ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի ծրագրերի ղեկավար, 2008-2016 թվականներին՝ «Բաց հասարակության ինստիտուտ» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի խորհրդատու։
Դասավանդել է Ցինցինատիի համալսարանում (Օհայո, ԱՄՆ), Կ. Մ. ֆոն Վեբեռի կոնսերվատորիայում (Դրեզդեն, Գերմանիա), Կովկասի ինստիտուտում, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, Երևանի պետական կոնսերվատորիայում, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում։
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]https://www.linkedin.com/in/narektovmasyan
https://sci.academia.edu/NarekTovmasyan
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
|